«Լև Վիգոտսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կենսագրություն: չաշխատող հղումի ջնջում
չ →‎Տեսությունը: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 22.
 
== Տեսությունը ==
Ակտիվորեն մասնակցել է սովետական հոգեբանությունը մարքսիստական մեթոդոլոգիայի հիման վրա վերակառուցելու գործին։ Հոգեկան գործունեության բարդ ձևերը և անձի վարքն ուսումնասիրելու օբյեկտիվ մեթոդներ որոնելիս՝ Վիգոտսկին քննադատական վերլուծության է ենթարկել մի շարք փիլիսոփայական և իր ժամանակի հոգեբանական կոնցեպցիաների մեծ մասը։ «Բարձրագույն հոգեկան ֆունկցիաների զարգացման պատմությունը» ([[1930]]-[[1931]], հրատարակություն [[1960]]) գրքում տրված է հոգեկանի զարգացման պատմամշակութային տեսության լայն շարադրանքը։ Ըստ Վիգոտսկու անհրաժեշտ է տարբերել վարքի երկու կողմ՝ բնական (որ կենդանական աշխարհի կենսաբանական էվոլյուցիայի արգասիք է) և կուլտուրական (որ հասարակության պատմական զարգացման արգասիք է), որոնք ձուլվել են հոգեկանի զարգացման ընթացքում։ Կյանքի վերջին տարիներին Վիգոտսկին հիմնականում զբաղվել է գիտակցության կառուցվածքի ուսումնասիրությամբ («Մտածողություն և խոսք», [[1934]])։ Մանկան հոգեբանության, դեֆեկտոլոգիայի և հոգեբուժության հիման վրա, ուսումնասիրելով բարձրագույն ֆունկցիաների զարգացման ու անկման ընթացքը, հանգել է այն եզրակացության, որ գիտակցության կառուցվածքն իրենից ներկայացնում է միասնության մեջ գտնվող աֆեկտիվ, կամային և ինտելեկտուալ պրոցեսների իմաստային [[դինամիկ]] համակարգ։ Նրա կուլտուր-պատմական տեսության հիմքի վրա սովետական [[հոգեբանություն|հոգեբանության]] մեջ ստեղծվել է խոշորագույն [[դպրոց]], որի ներկայացուցիչներն են Ա․ Ն․ Լեոնտևը, Ա․ Ռ․ Լուրիան, Պ․ Գալպերինը, Ա․ Վ․ Զապորոժեցը, Պ․ Ի․ Զինչենկոն, Դ. Էլկոնինը և ուրիշներ։
 
== Ծանոթագրություններ ==