«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ուղղագրության ճշտվում
Տող 8.
1659 թվականին ավարտվեց պատերազմը [[Իսպանիա]]յի դեմ [[Պիրենեյան հաշտությամբ]]։ Երբ 1661 թվականին մահացավ [[Մազարինի]]ն, ով իր կառվարման ընթացքում դարձել էր [[Ֆրանսիա]]յի ամենահարուստ մարդկանցից մեկը, 22-ամյա [[Լուի XIV]]-ը հայտարարեց, որ ինքը լինելու է իր և՛ արտաքին գործերի, և' ներքին գործերի քաղաքական պատասխանատուն՝ հենվելով պետական քարտուղարների և ֆինանսների գլխավոր վերահսկիչի վրա։
 
Իր կառավարման հենց սկզբնական շրջանից [[Լուի]] 14-րդը պայքար տարավ խորհրդարանի դեմ՝ վախենալով, որ կստեղծվի նոր ֆրոնդա։ Նա ամեն ինչ արեց պառլամենտին ֆինանսական և քաղաքական իշխանությունից հեռացնելու համար։ 1668 թվականին նա անձամբ եկավ [[Փարիզ]]յան պառլամենտ և, պահանջելով արձանագրությունների գիրքը, պատռեց այն էջերը, որոնք վերաբերում էին [[ֆրոնդա]]յի գործին։ Նա ցանկանում էր վերջնականապես ջնջել ֆրոնդայի մասին բոլոր հիշողությունները և նույնիսկ դուրս եկավ [[Փարիզ]]ից և կառուցեց շքեղազարդ [[Վերսալ]]ը, որը [[Ֆրանսիա]]յի վրա նստեց շուրջ 500մլն լուիդոր և բազմաթիվ մարդկային կյանքեր։ Դա արվեց նաև ազնվականությանը մշտական հսկողության տակ պահելու և նրանց ապստամբություններից խուսափելու նպատակով։ Այդ առումով [[Փարիզ]]ը չափազանց մեծ էր, և ազնվականությանը հսկելը բավականին դժվար գործ էր դառնում։
 
Պրովինցյալ ազնվականության նկատմամբ նա երկակի քաղաքականություն էր վարում՝ մերթ թողնելով, որ ուժեղացնեին իրենց հսկողությունը գյուղացիության նկատմամբ՝ նույնիսկ կրճատելով պետական վճարումները և մերթ պայքարում էին ֆեոդալական իշխանության և սեպարատիզմի դեմ։