«Լյուցիֆեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ջ , → ջ, oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Պատմությունը ==
Լյուցիֆեր բառը կազմված է լատիներեն արմատներից լյուքս «լույս» և ֆերո «բերում եմ»։ Հռոմեացիները Լյուցիֆեր էին կոչում «այգեբացի աստղին»՝ [[Վեներա]]յին, այն ժամանակ երբ «իրիկնային աստղը» կոչվում էր Վասպեր։ Նրան համարում էին Ավրորայի և տիտան Աստրեի որդին։ Լյուցիֆերը հիշատակվում է Էնեիդեում (Այդ պահին Լյուցիֆերը հայտնվեց Իդայի գագաթին՝ օրը իր ետևից բերելով)։
 
== Լյուցիֆերը աստվածաշնչում ==
Առաջին բացասական հիշատակումը Լյուցիֆերի մասին հանդիպում է մարգարե Իսաիի գրքումը, որը գրված է եբրայերենով։ Այստեղ ասվում է նրա մասին թե ինչպես քերովբեներից մեկը ցանկացավ լինել Աստծուն հավասար և ի պատիժ վտարվեց երկնքից։ Իրականում եբրայերեն խեյլել բառը թարգմանվել է Լյուցիֆեր։
Նման հատված կա նաև հին կտակարանում, մարգարե Իզեկիիլի գրերում։ Այնտեղ Տիր քաղաքի ավերումը համեմատվում է հրեշտակի ընկնելու հետ, սակայն «այգաբացի աստղ» նրան չեն անվանում։