«Արցախի Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 14.
== Կառուցվածքը ==
=== Նախաբան ===
Նախաբանում նշվում է, որ [[Արցախի ժողովուրդ]]ը, իրագործելով հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու իր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը, դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա [[1991]] թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված [[ԼՂՀ]]-ն, հաստատելով հավատարմությունը [[1992]] թվականի հունվարի 6-ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրի սկզբունքներին, ընդունում ու հռչակում է ԼՂՀ Սահմանադրությունը։
 
=== Առաջին գլուխ ===
Առաջին գլխում (հոդվածներ 1-16) ամրագրված են պետության սահմանադրական կարգի հիմունքները։ Առաջին հոդվածում ԼՂՀ-ն հռչակված է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, որը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես անօտարելի և բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության ու խաղաղության հիմք։
=== Երկրորդ գլուխ ===
Երկրորդ գլխում (հոդվածներ 17-60) ամրագրված են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքները, ազատություններն ու պարտականությունները։