«Իրեն Կյուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
| բնագիր ԱԱՀ = Joliot-Curie Harcour
}}
'''Իրեն Կյուրի''' ({{ԱԾ}}) ֆրանսիացի ֆիզիկոս, աստղաֆիզիկոս և Մ. Սկլոդովսկայա-Կյուրիի դուստրն է։ Ավարտել է Փարիզի համալսարանը, որտեղ մոր մահից հետո զբաղեցրել է նրա ամբիոնը։
Աշխատանքները վերաբերվում են ատոմի միջուկի ռադիոքիմիային և ֆիզիկային։
Ամուսնու՝ Ֆ. Ժոլիո-Կյուրիի հետ հայտնագործել է արհեստական ռադիոակտիվության երևույթը, ստացել արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ, բացահայտել պոզիտրոնային ռադիոակտիվությունը։ Հետազոտել է նաև զույգերի առաջացման և անհիլացման պրոցեսները։
Տող 10.
==Ընտանիքի անդամները ==
[[1867 թ]]., [[Վարշավա]], [[1934 թ]]., Փարիզ։
Մարիա Սկլոդովսկայա և Պիեռ Կյուրիները ճառագայթաակտիվության ուսմունքի հիմնադիրներն են, հայտնագործել են պոլոնիում և ռադիում տարրերը և ներմուծել ճառագայթաակտիվություն հասկացությունը։
Իրեն Ժոլիո-Կյուրի [[1897 թ]]., Փարիզ, [[1956 թ]]., Փարիզ
Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո–Կյուրիները բացահայտել են արհեստական ճառագայթաակտիվության երևույթը։
Պիեռ Կյուրի [1859] թ, Փարիզ, [1906] թ., Փարիզ
Մարիա Սկլոդովսկայան [[1883 թ]]-ին ավարտել է Վարշավայի գիմնազիան, [[1895 թ]]-ին՝ Փարիզի [[Սորբոնի համալսարան]]-ը և անմիջապես ձեռնամուխ է եղել ճառագայթաակտիվության ուսումնասիրությանը, որը [[1896 թ]]-ին հայտնաբերել էր Ա. Բեքերելը։
Մարիան բացահայտեց, որ ուրանից բացի, ճառագայթներ արձակում է նաև թորիումը, և այդ հատկությունն ընդհանրական է։ Երևույթն անվանեցին ճառագայթաակտիվություն, իսկ նյութերը՝ ճառագայթաակտիվ {{lang-lat|(«ռադիուս» լատիներեն բառից, որը նշանակում է ճառագայթ):}}
Տող 24.
[[1911 թ]]-ին նրան երկրորդ անգամ շնորհվեց Նոբելյան մրցանակ։ Նա [[Սանկտ Պետերբուրգ]]ի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ էր։
Ծնողների գործը շարունակեցին նրանց դուստր Իրեն և նրա ամուսին Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները։ Մոր մահվանից հետո Իրենը ղեկավարեց նաև Սորբոնի համալսարանի՝ նրա լաբորատորիան։
Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիներիը միջուկային ռեակցիաների արգասիքներում հայտնաբերեցին նոր ճառագայթաակտիվ իզոտոպներ։ Այդ երևույթը կոչեցին արհեստական ճառագայթաակտիվություն, իսկ հայտնագործության համար Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները [[1935 թ]]-ին արժանացան [[Նոբելյան մրցանակ]]ի։ Արհեստական ճառագայթաակտիվության բացահայտումով նոր շրջափուլ սկսվեց միջուկային ֆիզիկայի զարգացման մեջ։ Կարևոր արդյունքներ ստացան նաև տարրական մասնիկների ֆիզիկայում՝ զույգերի անիհիլացման (ոչնչացումն) և ծնման շարժընթացներում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրեդերիկը ամեն ջանք գործադրեց ատոմային ռումբի ստացման գաղտնիքը չտարածելու համար։ Նա Խաղաղության կողմնակիցների համաշխարհային շարժման հիմնադիրներից էր և Խաղաղության համաշխարհային խորհրդի առաջին նախագահը։ Նրա անունով է կոչվել Խաղաղության ոսկե մեդալը։
Ամուսիններ Ժոլիո-Կյուրիները ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ էին։ Մարիա Կյուրին, նրա դուստրը՝ Իրենը, և փեսան՝ Ֆրեդերիկը, մահացան ճառագայթային հիվանդությունից, որը ճառագայթաակտիվ նյութերի հետ նրանց տևական աշխատանքի հետևանք էր։