«Իզոտրոպություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Իզոտրոպետություն''' (իզո... և {{lang-gr|τρόπος}}- ուղղություն), մարմնի կամ տարածության ֆիզիկական հատկությունների միատեսակությունը բոլոր ուղղություններով։ Իզոտրոպ են բոլոր [[գազ]]ային, [[հեղուկ]], համասեռ [[ամորֆ նյութեր|ամորֆ]] ([[ապակի|ապակենման]]) և մակրոսկոպիկորեն համասեռ մանրաբյուրեղային մարմինները։ Գոյություն ունեն որոշ մեծությունների նկատմամբ իզոտրոպ, իսկ մյուսների նկատմամբ անիզոտրոպ մարմիններ, օրինակ, [[խորանարդ]]ային համակարգի բյուրեղների [[բեկման ցուցիչ]]ները, [[ջերմային ընդարձակման գործակից]]ները, [[էլեկտրահաղորդականություն]]ը բոլոր ուղղություններով միատեսակ են, իսկ [[առաձգականության մոդուլներ]]ը, նիստերի աճի արագությունները տարբեր են։
 
Ձևականորեն իզոտրոպությունն արտահայտվում է իբրև կոորդինատների [[հաշվարկման համակարգ (ֆիզիկա)|հաշվարկման համակարգ]]ի պտույտների նկատմամբ [[ֆիզիկական համակարգ]]ի հատկությունների անփոփոխության (ինվարիանտության) պահանջ։ Ֆիզիկական համակարգի և տարածության իզոտրոպությունը հանգեցնում է [[իմպուլսի մոմենտ|շարժման քանակի մոմենտի]] [[իմպուլսի պահպանման օրենք|պահպանման օրենքին]]