«Իգգդրասիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:The Ash Yggdrasil by Friedrich Wilhelm Heine.jpg|մինի|Իգգդրասիլ հացենին, Ֆրիդրիխ Վիլհելմ Հայնը, 1886 թվական]]
'''Իգգդրասիլ''' (հին սկանդինավերեն՝ Yggdrasill, [ˈyɡːˌdrasilː]), հսկայական հացենի, տիեզերական ծառ, որը կենտրոնական նշանակություն ունի սկանդինավյան դիցաբանությունում։ Այն գտնվում է տիեզերքի կենտրոնում եւ նրանից է կախված ինը աշխարհների գոյությունը։
Իգգդրասիլը հիշատակվում է Պոետիկ Էդդայում, որ կազմվել է 13-րդ դարում ավանդական աղբյուրներից, ինչպես նաեւ՝ Արձակ Էդդայում՝ գրված իսլանդացի Սնորրի Սթուրլուսոնի կողմից 13-րդ դարում։ Երկու աշխատություններում էլ Իգգդրասիլը հսկայական հացենի է, որը գտնվում է աշխարհի կենտրոնում եւ համարվում է շատ սուրբ։ Աստվածները գնում են Իգգդրասիլի մոտ ամեն օր՝ ժողովներ անելու։ Իգգդրասիլի ճյուղերը տարածվում են երկինքներում, իսկ նրա երեք արմատներն այնքան խորն են, որ գտնվում են տարբեր աշխարհներում․ մեկը գտնվում է Ուրդարբրուննր ջրհորի մոտ երկնքում, մեկը՝ Հվերգելմիր աղբյուրի մոտ եւ մեկը՝ Միմիսբրուննր ջրհորի մոտ։ Իգգդրասիլի մոտ բնակվում են որոշ էակներ՝ Նիդհյոգր վիշապը, մի անանուն արծիվ եւ եղջերուներ Դաիննը, Դվալիննը, Դունեյրրը եւ Դուրաթորը։
 
Գոյություն ունեն տարբեր տեսություններ, թե ինչ ծագում ունի Իգգդրասիլի մասին պատկերացումը։ Ոմանց կարծիքով Իգգդրասիլը հացենուց տարբերով ծառատեսակ է, որոշ գիտնականներ կապեր են փնտրում Իգգդրասիլի եւ Միմամեիդրի, Լեյրադրի, Հոդդմիմիս անտառի եւ Ուպպսալա սուրբ ծառի միջեւ։ Առանձին ուսումնասիրության առարկա է Իգգդրասիլի ճակատագիրը [[Ռագնարոկ]]ի ժամանակ։