«Ժորժ Բիզե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → , ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 38.
Հռոմից [[Փարիզ]] վերադառնալով՝ Բիզեն շարունակում է գրել [[երաժշտություն]]: [[1863]] թվականին նա գրում է «[[Մարգարիտ]] որոնողները» օպերան։ Այս ժամանակաշրջանում է գրում նաև «Փերթ գեղեցկուհին», «Մանկական խաղեր» [[դաշնամուր]]ի համար։ Նա գրեց նաև «Ջամիլե» ռոմանտիկ [[օպերա]]ն, [[Դո մինոր]] [[սիմֆոնիա]]ն։ Նույնիսկ Բիզեն էր մոռացել այդ սիմֆոնիան, որի մասին հիշեցին միայն [[1935]] թվականին, երբ գտան կոնսերվատորիայի [[գրադարան]]ում։ [[1874]]-[[1875]] թվականներին նա աշխատում էր «[[Կարմեն (օպերա)|Կարմեն]]» օպերայի վրա։ Օպերայի պրեմիերան կայացավ իսպանական Օպերա-Կոմիկ թատրոնում, [[1875]] թվականի [[մարտի 3]]-ին, սակայն ձախողվեց։ Իր երկրորդ սիմֆոնիան Բիզեն անավարտ թողեց։
 
[[1869]] թվականի [[հունիսի 3]]-ին Բիզեն ամուսնացավ իր ուսուցչի աղջկա՝ Ժակ Ֆրոմետալ Գալեվիի հետ ([[1849]]-[[1926]]):։ Նրանց որդին՝ Ժակ Բիզեն ([[1872]]-[[1922]], կյանքն ավարտել է ինքնասպանությամբ) եղել է Մարսել Պրուստի մտերիմ ընկերն ու համադասարանցին։ Բիզեն մահացել է [[1875]] թվականի [[հունիսի 3]]-ին՝ [[Սիրտ|սրտ]]ի նոպայից։ Նա շատ էր մտահոգվում, որ իր «Կարմեն» օպերան վատ էր ընդունվել քննադատների ու հասարակության կողմից։ Ժորժ Բիզեն թաղվել է Փարիզի Պեռ-Լաշեզ գերեզմանատանը։
== Ստեղծագործությունը ==
[[Պատկեր:Young Georges Bizet.png|250px|մինի|աջից|Ժորժ Բիզեն երիտասարդ տարիքում]]
Տող 45.
[[19-րդ դար]]ի 60-ական թվականներին Ֆրանսիայի օպերային թատրոնը կորցնում է առաջատար բնույթը։ «Մեծ» օպերան, որը մի ժամանակ արտացոլում էր [[ազգ]]ի հասարակական վերելքը, վերածվել էր անբովանդակ տպավորիչ ներկայացման, կոմիկական օպերան դարձել էր անմիտ և զուտ զվարճալի։ Լիրիկական օպերան, որը ծնունդ առավ դարակեսին, իր լավագույն նմուշների գեղարվեստական բոլոր արժանիքներով հանդերձ, զուրկ էր վառ նորարարական ձգտումներից։ Ֆրանսիայի [[Բուրժուազիա|բուրժուական հասարակության]] սրտին ամենամոտը օպերան էր իր կանկանով, շքեղ զգեստներով ու թեթևամիտ [[սյուժե]]ներով։ Այդ տարիներին էր, որ Բիզեն սկսեց օպերային կոմպոզիտորի ուղին։
 
Քննադատաբար օգտագործելով ֆրանսիական օպերայի նվաճումները, Բիզեն համարձակորեն և վճռականորեն իր լավագույն ստեղծագործություններում ժխտում էր այն ամենը, ինչ հնացած էր և խանգարում էր նրա ստեղծագործական նոր խնդիրների լուծմանը։ Պայքարելով բուրժուական հասարակության նախապաշարմունքների դեմ՝ Բիզեն [[ռեալիզմ]]ի ճանապարհը գտավ օպերային ժանրում։ Նրա ստեղծագործական ձգտումները ֆրանսիական արվեստի ռեալիստական միտումների ([[Վիկտոր Հյուգո]], [[Ֆլոբեր]], Զոլյա, Կուրբե) ընդհանուր աճի արտացոլումն էին։
Բիզեի լիովին ավարտուն ստեղծագործությունների քանակը համեմատաբար մեծ չէ։ Բայց և այն, ինչ Բիզեն հասցրել է ստեղծել իր կարճատև կյանքի ընթացքում, բավական է, որպեսզի խոսվի նրա հսկայական ներդրման մասին համաշխարհային [[արվեստ]]ի գանձարանում։
=== Ստեղծագործության առանձնահատկությունները ===