«Ժառանգականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Գենետիկա}}
'''Ժառանգականություն''' ասելով հասկանում ենք ծնողական օրգանիզմների՝ իրենց հատկանիշները և զարգացման առանձնահատկությունները հաջորդ սերնդին փոխանցելու հատկությունը։ Այն իրականանում է բազմացման միջոցով։ Ընդ որում, սեռական բազմացման դեպքում ժառանգականությունն ապահովվում է հատուկ [[սեռական բջիջներ]]ի` գամետների միջոցով, իսկ անսեռ բազմացման ժամանակ` մարմնական (սոմատիկ) [[բջիջներ]]ի միջոցով։ Թե՛ գամետները և թե՛ սոմատիկ բջիջներն իրենց մեջ կրում են ոչ թե ապագա [[օրգանիզմ]]ի հատկանիշներն ու հատկությունները, այլ միայն դրանց նախադրյալները, որոնք ստացել են [[գեն]]եր անվանումը։ Գենը [[ԴՆԹ]]-ի մոլեկուլի կամ [[քրոմոսոմ]]ի որոշակի հատված է, որը որոշում է [[սպիտակուց]]ային որևէ մոլեկուլի [[սինթեզ]]ը կամ որևէ տարրական հատկանիշի զարգացման հնարավորությունը։ Ժառանգականության շնորհիվ պահպանվում է տեսակի միակերպությունը։
 
== Ժառանգականության զարգացման պատմություն ==
Ժառանգականության շնորհիվ [[կենդանիներ]]ի կամ [[բույսեր]]ի յուրաքանչյուր տեսակ սերնդեսերունդ փոխանցում է զուտ իրեն բնորոշ հատկանիշները՝ արտաքին տեսքը, կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները՝ նպաստելով տեսակի պահպանմանը։ Ժառանգականության երևույթի նմանությունը ծնողական առանձնյակներին և սերունդներին՝ [[մարդ]]անց, [[կենդանիներ]]ի և [[բույսեր]]ի մոտ ուշադրության կենտրոնում էր և շատ շուտով բժիշկները փորձեցին բացատրել այդ երևույթը և առաջարկեցին են տարբեր վարկածներ։ Առաջին քայլը կատարեց «բժիշկների հայր»` [[Հիպոկրատ]]ը (մոտ մ.թ.ա. 460-470 թվականներ), ով բացատրեց, որ օրգանիզմի ժառանգականության նյութը հավաքվում է կանաց և տղամարդանց սերմնաբջիջներում, որն էլ սկիզբ է տալիս սաղմ զարգացմանը։ Դեմոկրատը (մոտ ն.թ.ա. 460-470 թվականներ), նույնպես համամիտ թր այն մտքի հետ, որ կանանց և տղամարդկանց սեռերը հավասարազոր են ժառանգականության երևույթում, և որ սերունդները ժառնգական տեղեատվությունը ստանում են ինչպես մայրական,այնպես էլ հայրական բջջից։ XIX դարի 2-րդ կեսին ավստրիացի գիտնական [[Գրեգոր Մենդել]]ը [[ոլոռ]]ի աճեցման իր երկարամյա փորձերով ապացուցեց, որ ծնողների հատկանիշները, օրինակ՝ ծաղկի ձևը, գույնը և մյուս առանձնահատկությունները, փոխանցվում են սերունդներին ժառանգականության կայուն օրենքներով։
 
Մենդելը ենթադրեց, որ բջիջներում կան մանրագույն և անտեսանելի մասնիկներ, որոնք էլ կառավարում են ժառանգական հատկանիշների փոխանցումը։ Այդ մասնիկները հետագայում անվանեցին գեներ ({{lang-gr|}} ծագում): Գիտնականի ենթադրությունը հաստատվեց, երբ ասպարեզ եկան հազարավոր անգամ խոշորացնող էլեկտրոնային [[մանրադիտակ]]ները, որոնք հնարավորություն տվեցին զննելու ոչ միայն բջիջը, այլև բջջի մանրագույն մասնիկները։ Պարզվեց, որ բջջի կորիզում կան հատուկ «մասնագիտացված» կառուցվածքներ՝ քրոմոսոմներ՝ գեների կրողները, որոնք և ապահովում են տվյալ տեսակի բջիջների գոյացումը։ Քրոմոսոմների քանակը (կամ հավաքածուն) տվյալ տեսակի օրգանիզմների բոլոր բջիջներում միշտ նույնն է. [[գորտ]]ինը, օրինակ, 18 է, [[սոխ]]ինը՝ 16, շանը՝ 22, [[մարդ]]ունը՝ 46 և այլն։