«Թեփուղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (34), ։ → ։ (26), ՝ → ՝ (13), → (66), ), → ), (3), ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 19.
| ncbi = 8284
}}
'''Թեփուղ''' ({{lang-lat|Leuciscus cephalus}}), թեփուկ, [[ծածանաձկներ]]ի ընտանիքի ձուկ։ Հայաստանում ([[Արաքս]], [[Մեծամոր]], [[Հրազդան]], [[Արփա]], [[Ազատ]], [[Որոտան]], [[Ախուրյան]], [[Աղստև]] գետերում և դրանց ջրերով սնվող ջրանցքներում, ջրամբարներում) տարածված է [[թեփուղ կովկասյան]] (''L.c. orientalis'') [[ենթատեսակ]]ը։
Միջին չափի ձուկ է։
==Արտաքին կառուցվածք==
Մարմինն իլիկաձև է, երկարությունը՝ 15-25 (երբեմն՝ մինչև 40) սմ, զանգվածը՝ 1 կգ։ Գլուխը խոշոր է, լայն։ Բերանը մեծ է՝ դնչի ծայրին դեպի վեր ուղղված թեք կտրվածքով։ Պոչի լողակը մկրատաձև է։ Թեփուկները խոշոր են, [[կողագիծ|կողագծ]]ում՝ 39-45 հատ։ Մեջքային լողակում կա 10-12 ճառագայթ, հետնալողակում՝ 11-12։ Կլանային ատամները երկշարք են։ Խռիկային առէջները կարճ են, սրածայր, 6-10 հատ։ Մեջքը մոխրագորշ է՝ կանաչավուն նրբերանգով, կողքերը՝ արծաթափայլ կամ ոսկեփայլ։ Փորիկը սպիտակ է։ Կողքերի և մեջքի թեփուկներն արտաքինից երիզված են մուգ, բարակ շերտագծով։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ դեղնավուն կամ նարնջագույն։ Լողակների հիմքերը վառ գունավորված են։ Աչքի [[ծիածանաթաղանթ]]ը ոսկեգույն է կամ դեղնավուն։
== Բազմացում և զարգացում ==
Սեռահասուն է դառնում 1-2 տարեկանում։ Արուներն էգերից 1 տարով ավելի շուտ են հասունանում։ Սեռական երկձևությունը թույլ է արտահայտված։ Բազմանում է գարնանը, այդ շրջանում արուների գլխի և մարմնի վրա հայտնվում է մանր ալրագույն ցան։ Բեղունությունը հասնում է մինչև 120 հազար ձկնկիթ (այն դեղին է՝ 1, 2-1, 5 մմ տրամագծով), կպչուն,
Դնում է ստորջրյա առարկաների կամ բույսերի վրա։
== Սննդառություն ==
[[Կենդանակերություն|Կենդանակեր]] է. երիտասարդները սնվում են տարբեր [[անողնաշարավորներ]]ով՝ ջուրն ընկած [[միջատներ]]ով ու նրանց թրթուրներով, ջրալվերով, ջրային այլ [[անողնաշարավորներ]]ով, հասունները՝ մանր ձկներով, [[գորտեր]]ով, [[խեցգետիններ]]ով, առավել խոշորները՝ նաև մանր կաթնասուններով։  
 
Բնական ջրակալներում հաճախ վարակվում է մակաբույծ որդերով ([[փոկորդ]] և [[կարթագլուխ]]), որոնք մակաբուծում են թեփուղի որովայնի խոռոչում կամ աղիների պատերի վրա։ Արդյունաբերական նշանակություն չունի։ Սիրող, ձկնորսության օբյեկտ է։
{{ՀԲ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թեփուղ» էջից