«Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: <nowiki/> (3) oգտվելով ԱՎԲ
չ →‎Թատրոնի պատմությունը: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 33.
Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո թատրոնը դարձել է ազգային երաժշտական մշակույթի կենտրոն։ Այստեղ առաջին անգամ բեմադրվել են վրաց կոմպոզիտորների օպերաներ՝ Զ․ Փալիաշվիլու «Աբեսալոմ և էթերի» ([[1919]]) ու «Դաիսի» ([[1923]]), Դոլիձեի կոմիկական «Քեթո և Կոտե» (1919), Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» (1919), Մ․ Բալանչիվաձեի «Խարդախ Թամարը» ([[1926]]) և այլն։ [[1936]] թվականին բեմադրվել է վրացական առաջին բալետը՝ Ա․ Բալանչիվաձեի «Մզեճաբուկի» («Լեռների սիրտը»)։
 
Թատրոնի խաղացանկում տեղ են գտել համաշխարհային դասական օպերաներ և բալետներ, ինչպես նաև խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ներկայացումները տրվում են [[վրացերեն]] և [[ռուսերեն]] լեզուներով։
 
Լավագույն բեմադրություններից են՝ [[Չայկովսկի Պյոտր|Չայկովսկու]] «Պիկովայա դամա» ([[1950]]), Թորաձեի «Հյուսիսի հարսնացուն» ([[1958]]), Օ․ Թաքթաքիշվիլու «Մինդիա» ([[1961]]), Մշվելիձեի «Մեծ վարպետի աջը» ([[1961]]), [[Պրոկոֆև Սերգեյ|Պրոկոֆև]]ի «Սեմյոն Կոտկո» ([[1964]]), [[Դոնիցետի Գաետանո|Դոնիցետի]]ի «Դոն Պասկուալե» ([[1968]]), մանկական՝ Բուկիյայի «Անկոչ հյուրեր» (1950), Դոկիելիի «Կարմիր գլխարկը» (1958) օպերաները, Թորաձեի «Դորդա» ([[1949]]), Մաճավարիանիի «Օթելլո» ([[1957]]), Ցինցաձեի «Դևը» ([[1961]]), [[Սերգեյ Պրոկոֆև|Պրոկոֆև]]ի «Մոխրոտը» ([[1966]]) բալետները և այլն։