«Թատրոնի ռեժիսոր»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (6), է: → է։, ը: → ը։ (11), լ: → լ։, ղ: → ղ։, մ: → մ։ (3), ն: → ն։ (2), ս: → ս։, ր: → ր։ (3), և: → և։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզե...
չ (clean up, փոխարինվեց: → (6), է: → է։, ը: → ը։ (11), լ: → լ։, ղ: → ղ։, մ: → մ։ (3), ն: → ն։ (2), ս: → ս։, ր: → ր։ (3), և: → և։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզե...)
'''Թատրոնի ռեժիսոր''', [[թատրոն]]ի ստեղծագործական աշխատակից, ով իրականացնում է դրամատիկական կամ երաժշտա-դրամատիկական ([[օպերա]]ներ, [[օպերետ]]ներ, [[մյուզիքլ]]ներ) ստեղծագործությունների բեմադրությունը:բեմադրությունը։
 
== Նկարագրություն ==
[[Պատկեր:Garin as Khlestakov.jpg|250px|մինի|[[Վսեվոլոդ Մեյերխոլդ]]ը (ձախից) «Ռեվիզոր»-ի փորձին]]
'''Դրամատիկական թատրոնի ռեժիսորը''' կամ ուղղակի '''բեմադրիչ'''ը գրական սկզբնաղբյուրի սեփական մեկնաբանության հիման վրա որոշում է այն խնդիրը, հանուն որի ստեղծագործությունը պետք է բեմ բարձրացվի, նա համատեղում է [[դերասան]]ների, նկարիչ-դեկորատորի, կոմպոզիտորի և ներկայացման մեջ ներգրավված այլ անձանց ջանքերը<ref name="ReferenceA">Режиссёр // Театральная энциклопедия (под ред. П. А. Маркова). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 3.</ref>:
 
'''Ռեժիսոր''' է կոչվում բեմադրող ռեժիսորին այն ամենամոտ ստեղծագործական օգնականը, ով բեմադրիչի մշակած ծրագրով ամենօրյա փորձեր է անցկացնում<ref>Режиссёр name="ReferenceA"// Театральная энциклопедия (под ред. П. А. Маркова). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 3.</ref>:
Բեմադրող ռեժիսորի առավել քիչ պատասխանատու հանձնարարությունն է կատարում '''ռեժիսորի օգնականը''' կամ '''ռեժիսոր-օգնականը''':
Բեմադրող ռեժիսորի դերը, դրամատիկական թատրոնի հետ համեմատ, ավելի համեստ է օպերային թատրոնում ու բալետում, քանի որ երաժշտա-դրամատիկական ստեղծագործության մեկնաբանը կոմպոզիտորն է<ref>Рацер E. Я. Дирижирование // Музыкальная энциклопедия (под ред. Ю. В. Келдыша). — М.: Советская энциклопедия, 1973—1982.</ref>, իսկ բալետը բեմադրում է նախ և առաջ բալետմեյստերը:բալետմեյստերը։
 
== Մասնագիտության պատմություն ==
 
Այսօրվա ընկալմամբ ռեժիսորական գործն ի հայտ է եկել 19-րդ դարի կեսերից, իսկ «ռեժիսոր» տերմինը ծագել է ավելի վաղ:վաղ։ Ռեժիսուրան որպես [[բեմադրական արվեստ]] այս կամ այն կերպ գոյություն է ունեցել դեռ անտիկ ժամանակներից<ref>Владимиров С. В. Об исторических предпосылках возникновения режиссуры // У истоков режиссуры: Очерки из истории русской режиссуры конца XIX — начала XX века: Труды Ленинградского государственного института театра, музыки и кинематографии. — Л., 1976. — С. 13.</ref>: Հին հունական [[թատրոն]]ում դիդասկալի (հունարեն` διδάσκαλος, didaskalos-ուսուցիչ բառից) դերում որպես թատերական բեմադրության կազմակերպիչ հաճախ հանդես էր գալիս դրամատուրգը, ինչը կապված էր հեղինակին ու կատարողին մեկ անձի մեջ համատեղելու սովորույթի հետ<ref>Режиссёрское искусство // Театральная энциклопедия (под ред. П. А. Маркова). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 4.</ref>:
[[Վերածննդի դարաշրջան]]ում դրամատուրգը հաճախ միաժամանակ և դերասան էր, և ղեկավարում էր թատերախումբը ( կամ էլ հակառակն էր տեղի ունենում. խմբի ղեկավար դերասանը դառնում էր դրամատուրգ), ինչպես, օրինակ, Անջելո Բեոլկոն [[Իտալիա]]յում, Լոպե դե Ռուէդան [[Իսպանիա]]յում կամ Հանս Սաքսը [[Գերմանիա]]յում:
Թատրոնի արիստոկրատացումը, որն սկսվեց 16-րդ դարի երկրորդ կեսին (Իտալիայում` արդեն 14-րդ դարում), մեծացրեց տեսողական կարևորությունը. բարդ դեկորատիվ լուծումները և թատերական մեխանիզմների կիրառումները, որոնք հնարավոր դարձրին թռիչքները, կերպարանափոխություններն ու այլ թատերական էֆֆեկտները, առաջին պլան մղեցին դեկորատոր-մեքենավարի ու ճարտարապետի դերը:դերը։ Հենց նրանք էին դառնում բեմադրության ղեկավարները:ղեկավարները։ [[Միլան]]ում 15-րդ դարի կեսերին բեմադրությունների կազմակերպիչը [[Լեոնարդո դա Վինչի]]ն էր, ով հանդես էր գալիս ոչ միայն որպես նկարիչ, այլև` առաջնակարգ մեխանիկ, ով պալատական թատրոնի համար ճկուն մեխանիկական կառուցվածքներ էր ստեղծում<ref>Дживелегов А., Бояджиев Г. Театр эпохи Возрождения // История западноевропейского театра. От возникновения до 1789 года. — М.: Искусство, 1941.</ref>: Եվ հաջորդ դարերում ձևավորողի դերն անփոփոխ աճել է այնտեղ, որտեղ [[թատրոն]]ը դառնում էր ճոխ հանդես:հանդես։
[[Կլասիցիզմ]]ի դարաշրջանում (17-18-րդ դարեր) պայմանական դեկորացիաներով, միասնական գեղագիտությամբ և դերասանական խաղի կարգավորված ձևերով թատրոնում բեմադրության ղեկավարի դերը վերադարձավ դրամատուրգին, ով, ինչպես օրինակ, [[Մոլիեր]]ը, կարող էր միաժամանակ լինել և' թատերախմբի ղեկավարը, և' դերասան:դերասան։ Ռասինը ևս ինքն էր բեմադրում իր [[Ողբերգություն (ժանր)|ողբերգություններ]]ը:
18-րդ դարի երկրորդ կեսին գլխավոր դերասանը, ով գրական գործունեությամբ չէր զբաղվում, ավելի ու ավելի հաճախ էր դառնում թատերախմբի ղեկավար:ղեկավար։ [[Համբուրգ]]ի թատրոնի ղեկավար Ֆրիդրիխ Շրյոդերն առաջինն էր, որ գործածության մեջ դրեց պիեսի նախնական ընթերցումն ու պարբերական փորձերը:փորձերը։ 18-րդ դարի վերջին թատրոնի բարեփոխիչ դարձավ ֆրանսիացի մեծ դերասան Ֆրանսուա-Ժոզեֆ Տալման, ով ղեկավարում էր «Հեղափոխության թատրոն»-ը [[Փարիզ]]ում:
 
=== Մասնագիտության ծնունդ ===
19-րդ դարի ընթացքում ինչպես դրամատիկական թատրոնում, այնպես էլ` օպերային բեմում, թագավորում էին պրեմիերներն (գլխավոր դերեր կատարող դերասան) ու պրիմադոննաները (գլխավոր դերեր կատարող երգչուհիներ), և ներկայացումները գլխավորապես նրանց համար էին բեմադրվում, երբեմն անգամ ամբողջ պիեսն էր հարմարեցվում գլխավոր դերակատարներին, նրանց դերասանական վերապետությունը ցուցադրելն ինքնանպատակ էր դառնում, մնացած ամեն ինչն անիրական էր դառնում, տարբեր պիեսներ կարող էին խաղարկվել միևնույն դեկորացիաներով<ref> Климова Л. П. Режиссёрская реформа Московского Художественного театра // У истоков режиссуры: Очерки из истории русской режиссуры конца XIX — начала XX века: Труды Ленинградского государственного института театра, музыки и кинематографии. — Л., 1976. — С. 61—63.</ref>:
Առաջին պրոֆեսիոնալ ռեժիսորները համարվում են Չարլզ Կինն [[Անգլիա]]յում և Հենրիխ Լաուբեն Գերմանիայում, դեռևս 19-րդ դարի 50-ական թվականներից նրանք տարբեր կերպ փորձում էին հարաբերությունները կարգավորել դրամայի, դերասանական խաղի, բեմադրության, հագուստի և այլնի միջև:միջև։ Այն ժամանակ, երբ Կինն իր մոնումենտալ բեմադրություններում մշակում էր «տեսողական ռեժիսուրայի» մեթդները (դա բնորոշվում էր պատմական միջավայրի ճոխությամբ ու մասսայական տեսարանների կազմակերպման կարողությամբ), Լաուբեն տուրք էր տալիս «խոսակցական» ռեժիսուրային. նրա անհամեմատ համեստ ներկայացումներում ժամանակակիցները նկատում էին դերասանական խաղի դրանից առաջ չհանդիպող անսամբլայինություն և բեմադրական խոսքի բարձր մշակույթ<ref>Рудницкий К. Л. Русское режиссерское искусство: 1898 — 1907. — М.: Наука, 1989. — С. 8. — 384 с.</ref>:
Հերցոգ Գեորգ Երկրորդը ևս պրոֆեսիոնալ բեմադրիչ էր, ով 1866 թվականից ղեկավարել է Մեյնինհենյան թատրոնը:թատրոնը։ Բայց Գեորգ Երկրորդին, ով ինքը ևս հաճախ ստեղծում էր կոստյումների ու դեկորացիաների էսքիզներ, հիմնականում հետաքրքում էր բերադրության գեղարվեստական ձևավորման մասը: մասը։
19-րդ դարի վերջին իսկական բեկում տեղի ունեցավ. նախ Մեյնինհենյան թատրոնը Լյուդվիգ Կրոնեկի ղեկավարությամբ, քիչ ավելի ուշ` [[Անդրե Անտուան]]ի «Ազատ թատրոն»-ը Փարիզում և Օտտո Բրամի «Ազատ բեմ»-ը [[Բեռլին]]ում առաջին անգամ առաջ քաշեցին անսամբլայնության ներկայացման բոլոր բաղադրամասերի` միևնույն գաղաարին ծառայելու, հեղինակային տեքստի հանդեպ հոգատար վերաբերմունքի, պատմական կամ կենցաղային միջավայրի վերստեղծման հավաստիության սկզբունքները: սկզբունքները։
Նոր սկզբունքները պահանջում էին բեմադրության ղեկավարին փոխարինել հատուկ մասնագետով, ով այսօրվա ընկալմամբ ռեժիսորն է:է։ Նա պետք է տիրապետեր բեմադրության բոլոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքին ու հմտություններին և պետք է գլխավոր դեր ունենար դրամատիկական թատրոնում<ref>Рудницкий К. Л. Режиссёрское искусство // БСЭ. — М.: Советская энциклопедия.</ref>: Ըստ թատրոնի ֆրանսիացի մասնագետների, ռեժիսուրա մասնագիտության ծննդյան տարեթիվը թվագրվում է այն օրը, երբ տեղի ունեցավ Ա. Անտուանի «Ազատ թատրոն»-ի առաջնախաղը. դա [[1887]] թվականի մարտի 30-ն էր:էր։ Գերմանիայում ռեժիսուրայի ի հայտ գալը կապվում է Մեյնինհենյան և Բայրոյտյան թատրոնների գործունեության հետ և համապատասխանաբար թվագրվում են 19-րդ դարի 70-ականների կամ 80-ականների վերջերը:վերջերը։
== Ռեժիսորը 20-րդ դարում ==
Եթե [[Արևմտյան Եվրոպա]]յում 20-րդ դարում դեռևս վեճեր կային դրամատիկական թատրոնի գլխավորի վերաբերյալ, ապա [[Ռուսաստան]]ում [[Կոնստանտին Ստանիսլավսկի]]ն և Վլադիմիր Նեմիրիովիչ-Դանչենկոն, հիմնվելով Լ. Կրոնեկի և Ա. Անտուանի փորձի վրա, ռեժիսորին անքննարկելիորեն կարևորագույն դեմքը դարձրին:դարձրին։
Արևմտյան Եվրոպայի թատրոնն ուներ իր նշանավոր ռեժիսորները, նախ և առաջ` Մաքս Ռեյխարդն ու Էրվին Պիսկատորը:Պիսկատորը։ Ռեժիսորն ու դրամատուրգը ևս մեկ անգամ միավորվեցին [[Բերտոլդ Բրեխտ|Բերտոլդ Բրեխտ]]ի անձում: անձում։
20-րդ դարի թատրոնում բեմադրության ժամանակ արդեն ամեն ինչ ենթարկվում էր ռեժիսորական մտահղացմանը, որը պահանջում է ամբողջական պիեսի և յուրաքանչյուր կերպարի մեկնաբանություն, տվյալ պիեսի դերասանական խաղի յուրահատկությունների որոշակիացման անհրաժեշտություն, բմադրության լուծում` տարածության ու ժամանակի մեջ, դրա տեմպի ու ռիթմի որոշում:որոշում։ Հաճախ ռեժիսորն իր վրա էր վերցնում նաև ներկայացման գեղարվեստական ձևավորումը, հատկապես, եթե մյուս մասնագիտությամբ նա նկարիչ էր, ինչպես, օրինակ, [[Նիկոլայ Ակիմով]]ը: Այլ դեպքերում, բեմադրիչը նկարիչի հետ որոշում էր գեղարվեստական լուծումները, կոմպոզիտորի հետ քննարկում էր երաժշտական հարցերը:հարցերը։
Բեմադրության ստեղծման մեջ հովանավորի ([[պրոդյուսեր]]ի) մասնակցությունը կարող էր էականորեն սահմանափակել ռեժիսորի ազատությունը, մասնավորապես` դերասաններին ընտրելու հարցում:հարցում։ Այլ դեպքերում դերասանների ընտրությունը ևս բեմադրիչի իրավասությունների մեջ էր:էր։
Միևնույն ժամանակ, «ռեժիսորական» թատրոնի շրջանակներում բեմադրիչի ու դերասանների հարաբերությունները կարող էին տարբեր լինել: լինել։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա: Թատրոն]]
1 105 242

edits