«Թամար Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ (→‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում։ 1986 թվականին Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է լավագույն կանացի դերակատարում մրցանակի։
 
Հյուրախաղերով հանդես է եկել [[Սիրիա]]յում, [[Լիբանան]]ում, [[ԱՄՆ]]-ում, [[Ֆրանսիա]]յում։
 
1996-2013 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։ 1997-2002 թթ. Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությանը կից հիմնել և ղեկավարել է «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, բեմադրել է Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և այլ ներկայացումներ։ 2007 թվականին [[Լոս Անջելես]]ում [[անգլերեն]] լեզվով բեմադրել է Վիլյամ Սարոյանի «Փինգ-փոնգ խաղացողները» և «Հեյ, ով կա այդտեղ» պիեսները՝ մեկ բեմադրությամբ, 2008 թվականին՝ «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ 2013 թվականին վերադարձել և հաստատվել է Երևանում<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=1709 Թամար Հովհաննիսյանի կենսագրությունը AV Production կայքում]</ref><ref>[http://kinoashkharh.am/2013/07/2410 Թամար Հովհաննիսյան. «Ինչ էլ որ արել եմ, միշտ կապել եմ Հայաստանի հետ»]</ref>։ Դասավանդում է [[Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ]]ում։
1 105 242

edits