«Էրեբունի պետական արգելոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:WildWheat Erebuni Reserve.jpg|thumb|340px|Էրեբունի արգելոցի վայրի ցորենը՝ [[Ցորեն արարատյան]] (''Triticum araraticum'')]]
'''Էրեբունի արգելոց''', կազմավորվել է [[1981]]-ին ՀՀ [[Կոտայքի մարզ]]ում [[Երևան]]ից 8-10 հարավ-արևելյան՝ [[Գեղադիր]] գյուղի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակերևույթից 1300-1450&nbsp;մ բարձրություններում՝ [[դաշտավլուկազգիներ]]ի վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի [[ցորեն]]ների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։ Այժմ արգելոցն զբաղեցնում է 120 հա տարածք։<ref>[http://news.am/arm/news/274751.html «Էրեբունի» պետական արգելոցի տարածքն ընդլայնվում է ]</ref>
 
==Բուսական աշխարհ==
Բուսական աշխարհն ընդգրկում է [[բարձրակարգ բույսեր]]ի 176 ցեղի և 42 ընտանիքի 278 տեսակ, որոնցից 7-ը գրանցված են [[ՀՀ Կարմիր գիրք|ՀՀ Կարմիր գրքում]]։ Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի [[վայրի ցորեն]]ի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ): Վայրի դաշտավլուկազգիներից աճում են նաև վայրի միամյա աշորան (''Վավիլովի աշորա''), [[այծակն]]ի և [[գարի|գարու]] մի քանի տեսակներ, ինչպես նաև շատ հազվագյուտ անքիստ [[բթաթեփուկ]]ը և [[արևելյան արմատագլխիկ]]ը։
 
Հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ տեսակներ` Տուրնֆորի կանգարը, խոշորածածկոց ակտինոլեման և անցողուն հոհենակերիան։ Կիսաանապատային բույսերից տարածված է հաստասռնակ [[բոշխ]]ը, հիմնական մասն զբաղեցնում են դաշտավլուկատարախոտային համակեցությունները, որտեղ գերակշռում են վայրի ցորենները։ Հանդիպում են լեռնաչորասեր բույսեր՝ գազի մի քանի տեսակների գերակշռությամբ։