«Կարնո բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 5, էջ 339 oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կարնո բարբառ'''
== Ձևաբանական դասակարգման ==
Պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմատական խմբակցության Փոքր Ասիայի կամ արմատական բարբառախմբին։ Խոսվել է Կարսի և Կաբինի շրջաններում, այժմ խոսվում է Լենինականում ու մերձակա շրջաններում և Վրացական ՍՍՀ-ի Ախալցխա, Ախալքալաք, Բոգդանովկա շրջկենտրոններում և հարակից հայախոս գյուղերում։ Բաղաձայնական համակարգը քառաստիճան է (բ’, բ, պ, Փ):։ Ո-ից առաջ հանդիպում է նաև հ>ֆ փոփոխությունը (հող>ֆօղ):։ Կարնո բարբառի ձայնավորներն են ա, ը, է, օ, ու, ի [որոնք ենթարկվում են մասնակի հնչյունափոխության՝ ա>է, ռ (անել>էնէլ, ասել>ըսէլ) են] և ա, ու, օ (միայն Փոխառյալ բառերում):։
 
== Հոգնակիի մասնիկները ==
Հոգնակիի մասնիկներն են՝ էր, նէր, ստան, էստան, ք, իք, դիք, վըտիք, վի, վընէր, անք, դանք, էեք, օնք։
== Հոլովաձևերը ==
Ունի անվանական 4 հոլովաձև (բացառականը՝ էն, էցէն, գործիականը՝ օվ վերջավորությամբ), 7 հոլովիչ (ի, ու, օջ, օր, վա, ան, ց):։ Գոյականը անորոշ առման դեպքում ստանում է մ անորոշ հոդը, որը ետադաս է (օրինակ՝ մատիտըմ):։
 
== Անձնական դերանուններ ==
Անձնական դերանուններն են՝ յէս, դու, էն (ան, անիկ), ինքը, մէնք, դուք, էնօնք, յիրանք, ցուցականներն են՝ էս, էդ, էն, աս, ադ, ան, իսի, իդի, ինի, իսիկ, իդիկ, ինիկ, էսիկ, Էդիկ, էնիկ։ Իբրև ստացական գործածվում է անձնական դերանունների սեռական հոլովը (իմիս, քուգիդ, իմօնցըս, քուգօն- ցըդ են):։
Բայական համակարգում առկա է 6 դերբայ։ Բայն ունի երեք լծորդություն (էլ, ալ, իլ), 4 եղանակ (սահմանական, ըղձական, հարկադրական, հրամայական):։ Ըղձականի ժամանակաձևերը կազմությամբ և իմաստով նման են ժամանակակից արևելահայ գրականին։ Սահմանականի անկատար ներկան և անցյալը կազմվում են ըղձականի ժամանակաձևերից՝ կը մասնիկի ետադաս հարադրությամբ (ձայնավորով սկսվող փայերը կ կամ գ են ստանում նաե սկզբից՝ կուդէմ կը, գուզէմ կը, գուքամ գը)։
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=339}}