«Կարգաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 9թ → 9 թ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Կարգաբանության նպատակ ==
Կարգաբանության հիմնական խնդիրն է հնարավորություն ստեղծել կողմնորոշվելու գործնականորեն գոյություն ունեցող [[կենդանիներ]]ի, [[բույսեր]]ի և [[միկրոօրգանիզմներ]]ի միջև։ Դա վերաբերում է նաև անհետացած տեսակներին։ Կարգաբանությունը կառուցում է օրգանիզմների բնական համակարգ, որը համաստորադաս կատեգորիաներում ավելի ամբողջական պետք է արտահայտի տեսակների միջև գոյություն ունեցող կապը։ Ձգտելով ստեղծել օրգանական աշխարհի լրիվ համակարգ կամ դասակարգում՝ կարգաբանությունը հենվում է կենսաբանական բոլոր առարկաների տեսական ու գործնական տվյալների վրա և սերտորեն կապված է էվոլյուցիոն ուսմունքի հետ։
 
== Կարգաբանական միավորներ ==
Տող 32.
Դեռևս 400 տարի առաջ շվեյցարացի գիտնական [[Կոնրադ Հեսներ]]ը այբբենական կարգով սկսեց գրանցել իրեն հայտնի բոլոր կենդանի օրգանիզմների տեսակները։ Դա փորձված համակարգ էր, որովհետև այդ սկզբունքով են դասակարգվում բոլոր հանրագիտարաններն ու բառարանները։ Սակայն կենդանիների հարցում առկա էին մի շարք թերություններ. տարբեր լեզուներով կենդանիներն ունեն տարբեր անվանումներ և բացի այդ իրար կողք էին հայտնվում միմյանցից խիստ տարբերվող կենդանիներ։ Այնպիսիք, ինչիսին են՝ [[կենգուրու]]ն ու [[Կետեր|կետ]]ը, [[Կոլիբրիներ|կոլիբրի]]ն ու [[Կոկորդիլոսներ|կոկորդիլոս]]ը։
 
Այս խնդրի լուծման մեջ մեծ ավանդ ունի շվեդ բնագետ [[Կառլ Լինեյ]]ը ([[1707]]-[[1778]])։ Նա առաջարկեց կենդանական տեսակների հաշվառման մի համակարգ, որը մինչ օրս ընդունելի է։ Նա առաջարկեց կենդանիներն ու բույսերն անվանել [[լատիներեն]]՝ հին հռոմեացիների լեզվով։ [[1735]] թվականին լույս է տեսել նրա «Բնության համակարգ» աշխատությունը, որտեղ ամբողջությամբ ներկայացված է կենդանական տեսակների դասակարգման այդ համակարգը։
 
{{ՀՍՀ}}