«Էդ Գեյն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
չ →‎Մանկություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Կենսագրություն ==
=== Մանկություն ===
Էդվարդ Գեյնը ծնվել է Լա Կրոս քաղաքում, Ջորջ Գեյնի և Ավգուստինա Լեխրուկի ընտանիքում։ Մայրը պրուս էմիգրանտների աղջիկ էր։ Էդվարդն ուներ ավագ եղբայր՝ Հենրի Գեյն։ Ծնողների ամուսնությունը հենց սկզբից էլ անհաջող էր։ Հայրը հարբեցող էր և չուներ շարունակական աշխատանք, այդ պատճատով ընտանիքը, փաստորեն, պահում էր մայրը՝ աշխատացնելով փոքրիկ խանութ։ Սակայն նրանք, կրոնական պատկերացումներից ելնելով, չէին բաժանվում։ Ավգուստինան ստացել էր շատ խիստ կրոնական դաստիարակություն և նույնը սովորեցնու էի իր որդիներին։ Նա լյութերականության հետևորդ էր և անընդհատ Աստվածաշունչ էր կարդում։ Չէր թողնում, որ երեխաները շփվեն ուրիշների հետ, միայն թույլ էր տալիս հաճախել դպրոց։ Լա Կրոսը նա անվանում էր «դժոխային փոս» երեխաներին համոզում էր, որ ամբողջ աշխարհը մեղքի մեջ է թաթախված, իսկ բոլոր կանայք, բացառությամբ, իհարկե, նրա, անբարոյական են։ 1913 թվականին, համարելով, որ Լա Կրոսի մոտակայքում գտնվելը վտանգավոր է երեխաների համար, նա գնում է ֆերմա, Լա Կրոսից 40 մղոն հեռավորության վրա։ Սակայն, 1914 թվականին նրանք գնում են տուն Փլեյնֆիլդում։
 
Դասարանցիները ծաղրում էին Էդվարդին, չէին շփվում նրա հետ։ Հետագայում, հիշելով նրան, շատերն ասում են, որ նա տարօրինակություններ ուներ, օրինակ կարող էր ծիծաղել առանց պատճառի։ Սակայն, Էդվարդը բավականին լավ էր սովորում։ Երբ նա 10 տարեկան էր, նա հաճույք պատճառեց խոզ մորթելու տեսարանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էդ_Գեյն» էջից