«Զիկկուրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/)
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Ziggarat of Ur 001.jpg|thumb|260px|[[Ուրի զիկկուրատ]]]]
'''Զիկկուրատ''' (բաբելոներեն ''sigguratu'' բառից, որը նշանակում է «բարձունք» կամ «լեռնագագաթ»), բազմաստիճան պաշտամունքային կառույց Հին Միջագետքում, որը տիպիկ էր շումերական, ասորական, բաբելոնյան և էլամյան ճարտարապետության համար։ Այլ տիպերի կողքին առաջացել է մ. թ. ա. 3-րդ հազարամյակի վերջերին, այնուհետև դարձել հին Միջագետքի ամենաբնորոշ շինություններից։
 
Ձևով՝ աստիճանավոր, հոծ զանգվածեղ [[բուրգ]] էր, բաղկացած հաջորդաբար փոքրացող, մեկը մյուսին դրված հատած բուրգերից, որոնց փոխադարձ անցումը՝ աստիճանների և թեք հարթակների (պանդուսների) միջոցով էր։ Բուրգն ավարտվում էր տաճարով, որ քաղաքի գլխավոր աստծո «բնակատեղին» էր։ Շինանյութը հում, երբեմն թրծված աղյուսն էր։ Տարբեր գույնի (հիմնականում՝ սև, կարմիր, սպիտակ) հարկերի պատերը [[Ուր]]ի զիկկուրատի մնացորդները մշակվում էին [[ուղղանկյուն]], ոչ խորը խորշերով կամ ելուստներով, իսկ հարթակները՝ կանաչազարդվում։ Չափերով շատ մեծ էին․ էտեմենանկի Զիկկուրատի ([[«Բաբելոնի աշտարակ]]ի») միայն առաջին հարկը 33 մ բարձրությամբ էր, 90մХ90մ հատակագծային չափերով։ Տսկա Զիկկուրատի կողքին, որը «վերինն» էր, պարտադիր լինում էր մի այլ տիպի «ներքևի» տաճարը։ Զիկկուրատներ պահպանվել են՝ իրաքամ (հին քաղաքներ՝ Բորսիպայում, Բաբ հլոնում, Դուռ-Շառուքինում, մ. թ. ա. 1-ին հազարամյակ), [[Իրան]]ում ([[Չոգա-Զամբիլե]], մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կես)։ Համեմատաբար լավ է պահպանվել Ուր-Նամմաի զիկկուրատը։