«Տիխո Բրահե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 40.
== Կենսագրություն ==
=== Վաղ տարիներ ===
Տյուհե Բրահե, ավելի հայտնի «Տիխո» լատինացված անվամբ, ծագումով հին դանիական տոհմից, հայտի [[XV դար]]ի սկզբից: Առաջին տարիները անց է կացրել Կնուդստրուպ տոհմական կալվածքում, որը այն ժամանակ պատկանում էր Դանիային, բայց ավելի ուշ, [[Դանիա-շվեդական (1657—1658) պատերազմ|Դանիա-շվեդական (1657—1658) պատերազմից]] հետո, կալվածքը իր հարավային [[Սկանդինավիա|Սկանդինավիայի]] հետ միացավ [[Շվեյցարիա|Շվեցարիային]], և այժմ կոչվում է [[:sv:Knutstorp|Կնուտստորպ]] (''Knutstorps borg''):
Տիխոյի հայրը՝ [[Օտտե Բրահե]]<nowiki/>ն, ինչպես և իր բոլոր նախնիները, զբաղեցնում էր դանիական պետության ռազմական և քաղաքական պաշտոններ: Տիխոն լույս աշխարհ եկավ մինչ մկրտությունը մահացած երկվորյակ եղբոր հետ: Հետագայում Տիխոն նրա հիշատակի համար լատիներեն ներբող գրեց, որը նրա առաջին հրատարակությունն էր, հայտնված [[1572]] թվականին<ref>{{գիրք |հեղինակ=Wittendorff A. et al. |ենթավերնագիր=Tyge Brahe |
հղում=http://books.google.com/books?id=m6lhAAAACAAJ&dq |վայր=Copenhagen |հրատարակություն=Gad |թիվ=1994 |pages=68 |allpages=327 |isbn=8712022721}}</ref>: Օտտեի ընտանիքում կար 10 երեխա, բայց, վիկինգների հին սովորույթի համաձայն, տղաներից մեկին՝ Տիխոյին, հանձնեցին դաստիարակության հարևան կալվածք Տոստրուպում<ref>{{գիրք |հեղինակ=Белый Ю. А. |ենթավերնագիր=Տիխո Բրահե|էջերpages=11-12}}</ref> ապրող, թագավորական նավատորմի ադմիրալ, Երենգ եղբոր անզավակ ընտանիքին:
[[Պատկեր:KU inner city 2.jpg|մինի|[[Կոպենհագենի համալսարան]] (հին շենք)]]
Ադմիրալը, լինելով ունևոր մարդ, շրջապատեց իր միակ հոգեզավակին հոգատարությամբ, որի շնորհիվ Տիխոն ստացավ փայլուն ուսում: Արդեն 12 տարեկանում,
([[1559]] թվականին ապրիլին), նա ընդունվեց [[Կոպենհագենի համալսարան]], որտեղ էլ հրապուրվեց աստղագիտությամբ<ref>{{գիրք |հեղինակ=Берри А. |ենթավերնագիր=Աստղագիտության համառոտ պատմություն|էջերpages=118 }}</ref><ref>{{ВТ-ЭСБЕ|Բրահե, Տիխո}}</ref>:[[Պիեռ Գասսենդի]]ն, Տիխո Բրահեի առաջին կենսագիրը, հայտնում է, որ հրապուրանքի համար մեծ նշանակություն է ունեցել [[1560]] թվականի [[Արեգակի խավարում|Արեգակի խավարումը]], չնայած ինքը՝ Բրահեն գրում էր, որ աստղագիտության վերաբերյալ գրքերը իրեն հետաքրքրել են դեռ մանուկ ժամանակ<ref>{{գիրք |հեղինակ=Белый Ю. А. |ենթավերնագիր=Տիխո Բրահե|էջերpages=16}}</ref>):Կոպենհագենում ուսման որակը այդքան էլ բարձր չէր, և երեք տարի «[[յոթ ազատ արվեստ]]ներ » ուսանելուց հետո Տիխոն շարունակեց ուսումը [[Լայպցիգի համալսարան|Լայպցիգում]] ([[1562]] թվական), որտեղ նրա ուսուցիչներից էր [[Իոահիմ Կամերարի|Իոահիմ Կամերարին]]:
 
Հոգևոր ծնողները պլանավորել էին շեշտը դնել իրավաբանական կրթության վրա<ref>{{գիրք |հեղինակ=Белый Ю. А. |заглавие=Ըիխո Բրահե|էջերpages=18}}</ref>, սակայն դրա փոխարեն Տիխո Բրահեն գիշերները ամբողջությամբ անց էր կացնում աստղագիտական դիտումներ կատարելով, որի համար զինվել էր գործիքներով, որոնց մի մասը գնել, իսկ մնացածը ինքնուրյուն էր պատրաստել:
Ուսումը նրան չհաջողվեց շարունակել, քանի որ [[1565]] թվականին սկսվեց հերթական դանիա-շվեդական պատերազմը, և ադմիրալը կանչեց Բրահեին իր մոտ [[Կոպենհագեն]]: Նրա ժամանումից չանցած մեկ ամիս տեղի ունեցավ դժբախտություն՝ կամրջի վրայից ձիուց ծովը նետված թագավորին փրկելիս, մրսեց և մահացավ նրա հոգևոր հայր Երգեն<ref>{{գիրք |հեղինակ=Белый Ю. А. |ենթավերնագիր=Տիխո Բրահե|էջերpages=25}}</ref>: Երգեի ամբողջ ունեցվածքը անցավ 19-ամյա Տիխո Բրահեին:
Ձեռք բերած անկախությունից օգտվելով Բրահեն որոշեց ավարտել ուսումը: [[1566]] թվականի ապրիլին նա ժամանեց հայտնի Վիտենբերգյան համալսարան, որը հանդիսանում էր բողոքական կուլտուրայի հենարանն: Բայց այստեղ բռնկվեց ժանտախտի համաճարակ և հարկ եղավ շուտափույթ հեռանալ [[Ռոստոկ]]: Այնտեղ Բրահեն ընդհարվեց մի հեռու բարեկամի հետ, որը ավարտվեց մենամարտով, դրա հետևանքով նա զրկվեց քթի վերին մասից ու հետագա կյանքում ստիպված եղավ պրոթեզ կրել<ref name="Голованов">{{cite web
| author = Голованов Я.
Տող 61.
 
Երբ համաճարակը ետ քաշվեց, Բրահեն մի քանի ուղևորություն կատարեց՝ սկզբից իր հայրենիք, հետո Ռոստոկ Վիտենբերգ, [[Բազել]] և, վերջապես, [[Աուգսբուրգ]], որտեղ ժամանեց [[1569]] թվականի ապրիլին:Այստեղ նա մնաց երկու տարի և տեղի արհեստավորներին զգալի գումար վճարեց մի շարք աստղագիտական գործիքների համար, որոնք պատրաստվել էին Բրահեի գծագրերի հիման վրա, այդ թվում տասնմեկ մետրանոց [[Բարձրաչափ(աստղագիտական գործիք)|բարձրաչափ]]ի, կիսա[[վեցանկյան]] և մեկուկես մետրանոց տրամագծով [[Երկնային գլոբուս|երկնային գլոբուսի]] համար:
Այդ գլոբուսը նրա հպարտության ըհատուկ առարկան էր և Բրահեն չբաժանվեց նրանից մինչև իր կյանքի վերջը<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=34}}</ref>: Գլոբուսը իրեն ստեղծողից 120 տարի ավելի երկար ապրեց և մահացավ [[1728]] թվականին Կոպենհագենում տեղի ունեցած հրդեհի ժամանակ: Միաժամանակ Բրահեն ուսունասիրում էր աստղագուշակություն և ալքիմիա:
Բրահեն նոր գործիքները անմիջապես օգտագործեց աստղագիտական դիտումների համար: Այդ տարիներին նա նամակագրական կապերի մեջ էր հայտնի գիտնականների հետ, նրանց մեջ էր [[1569]] թվական Աուգսբուրգ այցելած [[Ռամե, Պիեռ դե լա|Պյոտր Ռամուս]]ը: Գիտական աշխարհում Բրահեի հռչակը մեծանում էր<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Берри А. |заглавие=Краткая история астрономии|страницыpages=120 }}</ref>:
[[1571]] թվականին Տիխո Բրահեն լուր ստացավ իր հարազատ հոր՝ Օտտեի ծանր հիվանդության մասին և լքեց Աուգսբուրգը: Օտտե Բրահեն [[1571]] թվականի մայիսին մահացավ կալվածքը հավասար իրավունքներով թողնելով Տիխոյին ու նրա փոքր եղբայր Երգենին: Շուտով Բրահեն աստղագիտության և ալքիմիայի պարապմունքների համար կալվածքում ստեղծեց հագեցած լաբորատորիա, համատեղ իր քեռի Սթեն Բիլլի հետ նա հիմնադրեց թղթի և ապակու արտադրության երկու ֆաբրիկա<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=41}}</ref>: Տարվելով այդ հոգսերով Տիխոն համարյա թողել էր աստղագիտական դիտումները, սակայն հանկարծակի դեպքը վերադարձրեց նրան իր նախկին զբաղմունքին:
 
=== Գերնոր Տիխո ===
Տող 70.
 
[[1572]] թվականի [[նոյեմբերի 11]]-ին, քիմիական լաբորատորիայից տուն վերադառնալիս, Տիխո Բրահեն [[Կասիոպեայի համաստեղություն|Կասիոպեայի համաստեղությում]] նկատեց անսովոր պայծառության աստղ, որը առաջ չկար: Տիխոն անմիջապես հասկացավ, որ այն մոլորակ է և սկսեց որոշել նրա կոորդինատները: Աստղը փայլեց երկնքում ևս 17 ամիս, սկզբից երևալով նույնիսկ ցերեկը, այնուհետև նրա փայլը խամրեց:
Ժամանակակից տերմինալոգիայում, դա մեր [[Գալակտիկա|Գալակտիկայում]], 500 տարվա մեջ, [[Գերնոր աստղեր|Գերնոր աստղի]] առաջին բռնկումն էր, և այդ պահից սկսած Տիխո Բրահեն նորից սկսեց զբաղվել աստղագիտությամբ: Հաջորդը [[Գերնոր Կեպլերի]] բռնկումն էր Տիխո Բրահեի մահից անմիջապես հետո, որից հետո մեր Գալակտիկայում, անզեն աչքով երևացող, գերնոր աստղերի բռնկումներ այլևս չդիտվեցին<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=45-46}}</ref>, (միայն [[1987]] թվականին [[Մագելանի Մեծ Միգամածություն|Մագելանի Մեծ Միգամածությունում]] գրանցվել է [[SN 1987A]] գերնորի բռնկումը):
 
Այդ իրադարձություններով հարուստ, [[1572]] թվականին, Բրահեն,հաշվի չառնելով իր ազնվազարմ բարեկամների վրդովմունքը, ամուսնացավ Կիրիստինա անունով ռամկուհու հետ(չնայած չպսակվեց եկեղեցով))<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=52-53}}</ref>: Նրանք ունեցան ութ երեխա, որոնցից երկուսը մահացան մանուկ հասակում:
Միևնույն ժամանակ, այդչափ պայծառ լուսատուի հայտվելը հուզել էր ամբողջ Եվրոպան, և շատ էին «երկնային խորհրդանիշի» որպես աղետներ, պատերազմներ, համաճարակներ և նույնիսկ աշխարհի վերջը խորհրդանշող փորձերը<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Паннекук А. |заглавие=История астрономии|страницыpages=220 }}</ref>: Հայտնվեցին նաև, մեծամասմբ սխալ պնդումներ պարունակող տրակտատներ, որ այն գիսավոր է կամ մթնոլորտային երևույթ:
Ընկեները համոզեցին Բրահեին հրատարակել իր դիտումների արդյունքնրը, և [[1573]] թվականին լույս տեսավ նրա «Նոր աստղի մասին» գիրքը ({{lang-lat|De Stella Nova}}): Գրքում Բրահեն հայտնում էր, որ այդ օբյեկտի մոտ ոչ միի պարալաքս չի հայտնաբերվել, որը համոզիչ կերպով ապացուցում էր առ այն, որ նոր լուսատուն աստղ է, և գտնվում է ոչ թե Երկրին մոտ, այլ նրանից մոլորակային հեռավորության վրա<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Паннекук А. |заглавие=История астрономии|страницыpages=221 }}</ref>:
<div style="position: relative">[[Պատկեր:Cassiopeia_constellation_map_ru_lite.png|255px|thumb|left|Գերնորի [[SN 1572]]-ի դիրքը [[Կասիոպեայի (համաստեղության)|համաստեղություն]] քարտեզի վրա]]
<div style="position: absolute; left: 150px; top: 120px">[[Պատկեր:Locator Dot2.gif|12px]]</div></div>
 
[[Իոհան Կեպլեր|Իոհան Կեպլերը]] հետագայում գրել է՝ «Թող այդ աստղը ոչինչ չնախանշեց, բայց,համենայն դեպս, այն ստեղծեց մեծ աստղագետ»<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Берри А. |заглавие=Краткая история астрономии|страницыpages=121 }}</ref>: Բրահեի հեղինակությունը, որպես Դանիայի առաջին աստղագետի, ամրապնդվում էր, նա [[Ֆրեդերիկ II-ից (Դանիայի թագավոր)|թագավորական]] անձնական հրավերք ստացավ Կոպենհագենի համալսարանում դասախոսություններ վարելու համար<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=54}}</ref>: Բրահեն ընդունեց հրավերքը և [[1574]] թվականի ամռանը Կիրիստինայի հետ ժամանեց Կոպենհագեն:
Դասախոսության կուրսը վերջացնելով ([[1575]]) թվականին Բրահեն որոշեց ճանապարհորդության մեկնել: Առաջինը նա այցելեց Գերմանիայի հարավում գտնվող [[Կասել]], որտեղ, արիստոկրատ և գիտության մեկ այլ սիրահար [[Վիլհելմ IV, Գասեն- Կասելի լանդկոմսը]], դեռևս [[1561]] թվականին կառուցել էր Եևրոպայի խոշորագույն աստղադիտարանը:
Նրանք ընկերացան և հետագայում ակտիվ նամակագրական կապերի մեջ էին: Դանիացի աստղագետը Աուսբուրգում այցելեց հին ծանոթներին, հետո գնաց Իտալիա, իսկ ավելի ուշ ներկա գտնվեց Ռեգենսբուրգում [[Ռուդոլֆ II (Սուրբ Հռոմեական կայսրության կայսեր)]] թագադրմանը, որի հետ կապված էին նրա հետագա տարիները:
Այդ ժամանակ Բրահեն պլաններ էր մշակում Աուգսբուրգ կամ մեկ այլ վայր, որտեղ տարվա մեջ ավելի շատ պայծառ օրեր կլինեին քան Սկանդինավիայում էին, տեղափոխվելու և այնտեղ աստղադիտարան կառուցելու մասին:Լանդկոմս Վիլհելմը իմանալով այդ մասին [[Ֆրեդերիկ II (Դանիայի թագավոր)|Ֆրեդերիկ II]]-ին գրեց՝«Ձերդ Մեծությունը ոչ մի կերպ չպետք է թույլատրի Տիխոյին մեկնել, քանզի Դանիյան կկորցնի իր մեծագույն զարդը»:Շուտով լանդկոմսը եկավ Կոպենհագեն և անձամբ միջնորդեց թագավորի առաջ Բրահեի գիտական գործունեության պետական աջակցության մեջ<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Паннекук А. |заглавие=История астрономии|страницыpages=223 }}</ref>:
 
=== Ուրանիբորգ ===
[[Պատկեր:Остров Вэн.jpg|մինի|left|300px|Վեն կղզի: Էրեսուն նեղուց: Տեսարան [[Լանդսկրունա|Լանդսկրունայից]]]]
 
Դանիանորվեգական թագավոր Ֆրեդերիկ II-ի [[1576]] թվականի [[մայիսի 23]]-ի հատուկ հրամանով, Կոպենհագենից 20 [[Կիլոմետր|կմ]] հեռավորության վրա Էրեսունի նեղուցում գտնվող Վեն կղզին (Hven), շնորհվեց ցմահ օգտագործման Տիխո Բրահեին, ինչպես նաև հատկացվեցին զգալի գումարներ աստղադիտարանի կառուցման և շահագործման համար:Դա Եվրոպայում առաջին շենքն էր, որը հատկացվել էր հատուկ աստղադիտական դիտումների համար(Վիլհելմ լանդգրաֆը մինչ այդ աստղադիտարանի համար օգտագործում էր իր դղյակի աշտարակներից մեկը): Թագավորը անձնական զրույցի ժամանակ հույս հայտնեց, որ Տիխո Բրահեն իր աշխատանքներով «կփառաբանի երկիրը, թագավորին և ինքն իրեն»<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=62}}</ref>:
 
[[Պատկեր:Uraniborg main building.jpg|մինի|[[Որանիբորգ]]՝ աստղագիդության տաճարը]]
 
Տիխոն իր աստղադիտարանը անվանեց [[Ուրանիբորգ|«Ուրանիբորգ»]] ([[Ուրանիա (մուսա)|Ուրանիայի]] դղյակ) աստղագիտության մուսա [[Ուրանիա (մուսա)|Ուրանիայի]] պատվին, հաճախ այս անվանումը թարգմանում են ինչպես «երկնային դղյակ»<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=65}}</ref>: Կառույցի նախագիծը Բրահեն իքնը կազմեց, որպես նախատիպ, պատմաբանների կարծիքով, վերցնելով իտալացի նշանավոր ճարտարապետ [[Անդրեա Պալլադիո|Անդրեա Պալլադոյի]], որի հետ ծանոթացել էր Իտալիայով ճանապարհորդության ժամանակ, աշխատանքներից մեկը: Նախագծով դղյակը իրենից ներկայացնում էր մոտ 18 մետր կողմով քառանկյուն, որը ճիշտ կողմնորոշված էր աշխարհի կողմերի նկատմամբ:
 
Հիմնական շենքը ուներ երեք հարկ և նկուղ: Նկուղում զետեղված էին ալքիմիական լաբարատորիան և տարբեր պահեստներ: Առաջին հարկում բնակելի հատվածն էր ու գրադարանը, այստեղ էր պահվում նաև սիրելի երկնային գլոբուսը և Բրահեի հպարտության ևս մեկ առարկա՝ պատի բարձրաչափը: Երկրորդ հարկում կային տեղաշարժվող տանիքներով չորս աստղադիտարաններ, որոնք բացվում էին աշխարհի բոլոր կողմերի վրա: Երրորդ հարկում աշխատակիցների և աշակերտների սենյակներն էին: Բավական հետաքրքրական է, որ Բրահեն Ուրանիբորգի բոլոր հարկերում պատրաստել էր, այն ժամանակներում եզակի ճոխություն համարվող,
ջրվեժ: Բակում տեղավորված էին օժանդակ կառույցներ՝ տպագրատունը, արհեստանոցները, սպասավորների սենյակները և այլն: Բրահեի աշխատակիցներից էր տաղանդավոր աստղագետ, բժիշկ և քիմիկոս [[Սոֆյա Բրահե|Սոֆյա Բրահեն]]՝ նրա սիրելի քույրը, որին Բրահեն կատակով անվանում էր Ուրանիա<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=129}}</ref>:
 
[[Պատկեր:Uraniborgskiss 90.jpg|մինի|| [[Ուրանիբորգ]]ի նախագիծը]]
 
Թագավորի կողմից հատկացված միջոցները շատ էին, սակայն այնուամենայնիվ դրանք բավական չէին, և Բրահեն առանց մտածելու իր ունեցվածքի մեծ մասը ծախսեց աստղադիտարանի կառուցման ու կահավորման վրա<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=123}}</ref>: Ուրանիբորգի շինարարությունը ընկած էր [[1576]]-ից մինչև [[1580]] թվականները, բայց արդեն [[1577]] թվականից Բրահեն շուրջ 20 տարի սկսեց երկնային լուսատուների պարբերական դիտումները ընդհուպ մինչև [[1597]] թվականը: Կղզում աստղադիտական դիտումների համար պայմանները վատն էին, օրինակ՝ [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրին]] շատ հազվադեպ էր երևում հորիզոնի ամպամածության պատճառով: Դրան զուգահեռ Բրահեն հրատարակում էր այն ժամանակ հանրաճանաչ ամենամյա օրացույց-ալմանախներ: Նախկինում ձեռք բերված փորձով, Բրահեն թուղթը պատրաստում էր տեղում: Շարժիչը հանդիսանում էր ջրաղացը՝ միաժամանակ բնակեցված կղզիները մատակարարելով թարմ ձկով: [[1584]] թվականին Ուրանիբորգի հարևանությամբ կառուցվեծ ևս մեկ աստղադիտարան-դղյակ՝ {{lang-en|Ստյենեբորգը||en|Stjerneborg}} ({{lang-da|Stjerneborg}}, «Աստղային դղյակ»): Շատ շուտով Ուրանիբորգը դարձավ աշխարհի լավագույն աստղագիտական կենտրոնը, որը համատեղում էր դիտումները, ուսանողների ուսումը և գիտական աշխատանքների տպագրումը<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=79-80}}</ref>:
 
[[1577]] թվականի նոյեմբերին երկնքում հայտվեց [[ 1577 թվականի Մեծ գիսավորը|պայծառ գիսավոր]], առաջացնելով ավելի մեծ խառնաշչոթ քան նաղկին գերնորը: Բրահեն հանգամանորեն ուսունասիրեց նրա հետագիծը մինչև [[1578]] թվականի նրա անհայտացումը: Համադրելով սեփական տվյալները այլ աստղադիտարաններց իր կոլեգաների ստացածի հետ, Բրահեն միանշանակ հետևություն արեց, որ գիսավորը, ինչպես նախկինում [[Արիստոտել|Արիստոտելն]] էր ենթադրել ոչ թե մթնոլորտային երևույթ էր, այլ արտերկրային մարմին, երջին հաշվով եռակի անգամ ավելի հեռու քան Լուսինն է:<ref name=Berry123>{{книгаՌուսերեն գիրք |автор=Берри А. |заглавие=Краткая история астрономии|страницыpages=123-124 }}</ref> [[1580]]-[[1596]] թվականներին հայտվեցին ևս վեց գիսավոր, որոնց շարժը հանգամանորեն գրանցվում էր Ուրանիբորգում:<ref name=Berry123/>
Իր գիտական նվաճումները Բրահեն որոշեց հրատարակել աստղագիտական բազմահատոր տրակտատում: Առաջ լույ տեսավ երկրորդ հատորը՝ նվիրված Տիխո Բրահեի աշխարհի համակարգին (տես ներքևում) և 1577 ([[1588]]) թվականի գիսավորին: Առաջին հատորը (1572 թվականի գերնորի մասին) լույս տեսավ ավելի ուշ՝ [[1592]] թվականին ոչ լրիվ տեսքով, իսկ [[1602]] թվականին, արդեն Բրահեի մահից հետո [[Իոհան Կեպլեր|Իոհան Կեպլերը]] հրատարակեց այդ հատորի վերջնական խմբագրությունը: Բրահեն որոշել էր մնացած հատորներում շարադրել Արեգակի, Լուսնի, մոլորակների և այլ գիսավորների շարժման տեսությունը, սակայն իրականացնել այդ մտահղացումը նրան չհաջողվեց:<ref name=Berry123/><ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=136-137}}</ref>
 
[[Պատկեր:TychoBraheMuseum.jpg|մինի|Տիխո Բրահեի թանգարանը Վեն կղզում]]
 
[[1588]] թվականին մահացավ Բրահեի հովանավոր Ֆրեդերիկ II թագավորը: Նոր թագավոր [[Քրիստիան IV (Դանիայի թագավոր)|Քրիստիան IV]], աստղագիտության նկատմամբ անտարբեր էր, և բանակի պահելու համար գումարի կարիք ուներ: [[1596]] թվականին քրիստիանը չափահաս դարձավ և թագադրվեց, իսկ հաջորդ տարի նա Տիխոյին վերջնականապես զրկեց այդ ժամանակ արդեն կրճատված ֆինանսական աջակցությունից: Բրահեի խնայողությունները համարյա վերջացան, բոլորը ներդրվել էին Ուրանիբորգի վրա: Ավելին՝ շուտով նա նամակ ստացավ թագավորից, որով արգելվում էր Բրահեին զբաղվել կղզում աստղագիտությամբ ու ալքիմիայով<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=175}}</ref>:
Ընկնելով անելանելի դրության մեջ Բրահեն որոշեց լքել Դանիան: Կնուդստրուպ դղյակի իր կեսը նա վաճառեց համասեփականատիրոջը՝ Երգենի եղբորը: [[1597]] թվականի ապրիլին Բրահեն ընդմիշտ լքեց գիտական կենտրոնը, որին տվել էր ավելի քան քսան աշխատանքային տարիներ, և գնաց Ռոստոկ: Քրիստիան թագավորին վերջին նամակում (10 հուլիսի) նա գրում է<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=180}}</ref>՝
{{քաղվածք|Եթե ինձ հնարավորություն ընձեռվեր շարունակել իմ աշխատանքները Դանիայում, ապա ես չէի հրաժարվի դրանից: Ես ինչպես և առաջ կամ ավելի լավ կանեի ամբողջը, Ձերդ Մեծության և իմ հայրենիքի պատվի ու փառքի համար, գերադասելով այլ տիրակալներից, եթե իմ աշխատանքը հնարավոր լիներ կատարել ավելի բարենպաստ պայմաններում ու առանց իմ նկատմամբ անարդարության:|}}
Մի քանի ամիս Բրահեն պատասխանիի էր սպասում, չնայած Ռոստոկում ժանտախտի համաճարակ էր սկսվել: Թագավորի կոպիտ վիրավորական ([[1597]] թվականի հոկտեմբերի 8-ի) պատասխանը ցրեց բոլոր հույսերը, որոնք դեռևս մնացել էին Բրահեի մոտ: Նախ թագավորը թվարկում էր Բրահեի տարբեր մեղքերը՝ նա հազվադեպ էր գնում հաղորդության, չէր օգնում և նույնիսկ նեղացնում էր տեղական եկեղեցու սպասավորներին և այլն: Հետո նամակում ասվում է.
{{քաղվածք||Մի անհանգստացրեք Մեզ նրանով՝ կլքեք արդյոք երկիրը թե կմնաք այստեղ... Եթե դուք կցանկանաք ծառայել ինչպես մաթեմատիկոս և կվարվեք այնպես, ինչպես ձեզ կասվի, այդ դեպքում դուք պարտավորեք սկսել ձեր ծառայությունների առաջարկով ու խնդրանքով այնպես ինչպես վայել է ծառային...Ձեր նամակը կրում է մասնավոր բնույթ, գրված է կոպիտ և զուրկ է բանականությունից, կարծես Մենք պարտավոր ենք ձեր առաջ հաշվետու լինել, թե ինչ պատճառով ենք փոփոխություններ կատարում թագավորության սահմաններում<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=182-183}}</ref>: }}
[[Պատկեր:Stjarneborg.jpg|մինի|Ստյերնեբորգ (ժամանակակից վերակառուցում)]]
Շուտով Ուրանիբորգը և նրա հետ կապված բոլոր շինությունները ամբողջությամբ կործանվեցին<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=6}}</ref> (մեր ժամանակներում նրանք մասնավորապես վերականգնվել են):
 
=== Պրահա: Վերջին տարիներ ===
 
Ընկերոջ՝ [[Գոլշտեյն]] կոմսության կառավարչի մոտ կարճատև այցելություից հետո Բրահեն տեղափոխվում է [[Պրահա]] ([[1598]]) թվականին, որտեղ դառնում է [[Ռուոլֆ II (Սուրբ Հռոմեական կայսրության կայսր)|Ռուոլֆ II-ի]] պալատական մաթեմատիկոսն ու աստղագետը<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=185-186}}</ref> (Պրահան Ռուոլֆի նստավայրն էր նրա կառավարության ժամանակ): Կայսրը գիտության և մշակույթի մեծ սիրահար էր, չնայած առաջին հերթին Բրահեն նրան հետաքրքրեց որպես աստղագետ: Ռուոլֆ II-ը Բրահեին ջերմ ընդունելով, նրա համար խոշոր ռոճոիկ նշանակեց, սարքավորումների համար կանխավճար, Պրահայում տուն տվեց և ոչ շատ հեռու գտնվող Բենատկի դղյակը հատկացրեց աստղադիտարանի համար: Կայսերական գանձապետը, սակայն, պարզվեց այդքան էլ առատաձեռն չէր ինչպես կայսրը և հայտարարեց, որ գանձարանը դատարկ է, ու խոստացված կանխավճարը հրաժարվեց վճարել: Տեղական էլիտայի համար կազմված [[Հորոսկոպ|հորոսկոպները]] որոշակի եկամուտ էին բերում: Հետագա տարիներին Բրահեն իրեն հատուկ էներգիայով զբաղված էր ինչ-որ գումար հայթայթելու, դղյակի վերակառուցման, բազմանդամ ընտանիքի տեղափոխման, գիտական սարքավորման տեղափոխման և աշխատանքյին վիճակի բերման խնդիրները միաժամանակ լուծելով: Իր եզակի սարքավորումների մի մասը և գրադարանը Բրահեին հաջողվեց ուղարկել Պրահա<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=188}}</ref>:
 
Հաավանաբար, այդ լարված ժամանակ Բրահեի մտքով անցավ, որ իրեն, 20 տարիների ընթացքում կուտակված տվյալների մշակման համար, մի երիտասարդ մաթեմատիկ օգնական է հարկավոր: Իմանալով [[Իոհան Կեպլեր|Իոհան Կեպլերի]] նկատմամբ կատարված հալածանքների մասին, որի մաթեմատիկական տվյալները նա հասցրել էր գնահատել նամակագրության ժամանակ, Տիխոն հրավիրեց Կեպլերին իր մոտ<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Берри А. |заглавие=Краткая история астрономии|страницыpages=127 }}</ref>:
[[Պատկեր:Brahe kepler.jpg|մինի|left|Բրահեի ու Կեպլերի հուշարձանը Պրահայում]]
Տող 122.
 
Կեպլերը հաճույքով համաձայնեց զբաղվել այդչափ գայթակղիչ խնդրի լուծմամբ, սակայն պահանջեց, որ Բրահեն նրան այնպիսի ռոճիկ նշանակի, որը կբավականացներ Պրահա տեղափոխվելու և ընտանիքը պահելու համար: Որոշակի վեճերից հետո, միմյանց կարիքը զգացող գիտնականները, այնուամենայնիվ հաշտվեցին, և հուլիսին Կեպլերը ընտանիքով եկավ: Սակայն աշնանը, նրա վերադարձից հետո, Բրահեն Կեպլերին Մարսի շարժման հետազոտության փոխարեն հանձնարարեց կայսերական մաթեմատիկ Բերի դեմ պարսավագիր պատրաստել, որը հրատարակել էր Բրահեից գողացված աշխարհի համակարգը (ինչպես ենթադրում էր ինքը Բրահեն): Կեպլերը պարտաճանաչորեն կատարեց այդ աշխատանքը և [[1604]] թվականին, արդեն Բրահեի մահից հետո, գիրքը լույս տեսավ:
[[1601]] թվականից Տիխո Բրահեն և Կեպլերը սկսեցին աշխատել նոր աստղագիտական աղյուսյակների վրա, որոնք կայսեր պատվին կոչվեցին «[[Ռուդոլֆյան աղյուսյակներ|Ռուդոլֆյաններ]]» ({{lang-lat|Tabula Rudolphinae}}), դրանք ավարտվեցին [[1627]] թվականին և ծառայեցին աստղագետներին ու նավաստիներին ընդհուպ մինչև XIX դարը: Բայց Բրահեն հասցրեց ընդամենը աղյուսյակներին անվանում տալ: Հոկտեմբերին նա հանկարծակի հիվանդացավ և, չնայած կայսեր լավագույն բժիշկների միջամտությանը, մահացավ անծանոթ հիվանդությունից, հիվանդանալով ընդամենը տասնմեկ օր: Կեպլերի խոսքերով, մահից առաջ նա մի քանի անգամ կրկնել է՝«Կյանքն անիմաստ չի անցել»<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=207}}</ref>:
 
Իր հետագա բոլոր գրքերում Կեպլերը չէր դադարում նշել, թե ինչքան շատ բանում է ինքը պարտական Տիխո Բրահեին, նրա անձնանվեր աշխատանքին հանուն գիտության: Ինքը Կեպլերը ևս կատարեց իր առջև դրված խնդիրը՝ մանրազննին ուսումնասիրելով Տիխո Բրահեի տվյալները, նա բացահայտեց [[Կեպլերի օրենքները|մոլորակների շարժման օրենքները]]:
 
[[Պատկեր:Týnský chrám z Orloje.JPG|մինի|Տինսկու տաճարը]]
Ռուդոլֆ II կայսեր հրամանով դանիացի մեծ աստղագետը ասպետական մեծարանքներով հողին հանձնվեց պրահայան [[Տինսկու տաճար|Տինսկու տաճարում]] (պետք է ընդգծել, որ այդ տարիներին կաթոլիկ եկեղեցում բողոքականի հուղարկավորությունը անհավատալի երևույթ էր): Կինը՝ Կիրստինան, նրանից հետո ապրեց ևս երեք տարի ու թաղվեց ամուսնու կողքին: Գիտնականի տապանաքրի վրա փորագրված է այն նշշանաբանը, որը նախինում ավիրված «Աստղային դղյակն» էր զարդարում՝ «Ոչ իշխանությունը, ոչ հարստությունը, այլ միայն գիտության գայիսոններն են հավերժ» ({{lang-lat|Non fasces, nec opes sola artim sceptra perennant}}):<ref name="B210">{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=210-211}}</ref>
 
Կայսրը Բրահեի բոլոր գործիքներն ու դիտումների տվյալները հանձնարարեց փոխանցել Կեպլերին, իսկ Բրահեի ժառանգորդներին խոստացավ այդ ամենի դիմաց փոխհատուցում վճարել, բայց խոստումները չպահեց<ref name="B210"/>: Կայսեր մահից և [[Տասներեքամյա պատերազմ|Տասներեքամյա պատերազմից]] հետո գործիքներից շատերը ավիրվեցին: Բարեբախտաբար, Բրահեի «Նորացված աստղագիտության մեխանիկա» ({{lang-lat|Astronomiae instauratae mechanica}}, [[1598]]) գիրքը պահպանվեց, իր մանրամասն նկարագրություններով:
Տող 142.
=== Աստղագիտություն ===
[[Պատկեր:Mauerquadrant.jpg|մինի|Բրահեի բարձրաչափը: Կենտրոնում հենց ինքը Բրահեն է]]
Բրահեն իր ամբողջ կյանքը նվիրել է երկնքի դիտումներին, անդադար աշխատանքով և հնարամտությամբ հասնելով արդյաունքների, որոնք նախկինում իրենց ընդգրկման ողջ ճշտությամբ ու լայնքով չկային ոչ մի տեղ<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Баев К. Л. |заглавие=Создатели новой астрономии |ссылка=http://publ.lib.ru/ARCHIVES/B/BAEV_Konstantin_L%27vovich/Sozdateli_novoy_astronomii.(1955).%5Bdjv%5D.zip
|издание=Издание второе
|место=М.
|издательство=Учпедгиз РСФСР
|год=1955
|страницыpages=79}}</ref>: Կեպլերը գրում է, որ Տիխո Բրահեն սկսեց «աստղագիտության վերականգնումը»:
 
Աստղադիտարանի գործիքների մեեծ մասը Տիխո Բրահեն պատրաստել էր ինքնուրյուն: Չափումների ճշգրտության համար նա ոչ միայն մեծացրեց գործիքների չափերը, այլև մշակեց դիտումների նոր մեթոդներ, որոնք տանում էին փոքրագույն չափման սխալին<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Берри А. |заглавие=Краткая история астрономии|страницыpages=129 }}</ref><ref>''Walter J. Wesley.'' [http://adsabs.harvard.edu/abs/1978JHA.....9...42W The accuracy of Tycho Brahe instruments.] Journal for the History of Astronomy, Vol. 9, p.42 (1978).</ref>: Նրա տեխնիկական և մեթոդական կատարելագործումների մեջ<ref name=SH>{{статья |автор=Шевченко М. Ю. |заглавие=Великий бунтарь. Указ. соч }}</ref> են՝
* [[Ամիլլյարային գունդ|Ամիլլյարային գունդ]]ը ինչպես ընդունված էր [[Կլավդիուս Պտղեմիոս|Կլավդիուս Պտղեմիոսի]] ժամանակներից կողմնորոշված էր ոչ թե խավարածրին, այլ երկնային հասարակածին: Ավելի մեծ ճշգրտության հասնելու համար Բրահեն կառուցել էր հատուկ [[Տեսաորոնիչ|դիտան]]:
* Որպես միջանկա լուսատու Լուսնի փոխարեն նա օգտագործում էր [[Վեներա (մոլորակ)|Վեներան]], որը դիտումների ընդմիջումների ժամանակ պրակտիկորեն չէր շարժվում:
Հեռադիտակի հայտնագործումից հետո դիտումների ճշգրտությունը բավականին բարձրացավ, բայց Բրահեի կատարելագործումները աստղագիդական գործիքների մեխանիկայում և դիտումների մշակաման մեթոդները պահպանում էին իրենց արժեքը դեռ երկար ժամանակ:
 
Տիխո Բրահեն կազմել է նոր ճշգրիտ արեգակնային աղյուսյակներ և չափել է տարվա տևողությունը րոպեի ճշգրտությամբ: [[1592]] թվականին նա հրատարակեց [[Աստղային երկնքի քարտեզ|կատալոգը]] սկզբից 777 աստղով, իսկ արդեն [[1598]] թվականին հասցնելով 1004 աստղի<ref>[http://www.dioi.org/vols/w30.pdf ''Rawlins D.'', «Tycho’s 1004 star catalog». DIO, The International Journal of Scientific History 3 (1)]</ref>, փոխարինելով նախկինում Եվրոպայում օգտագործվող պտղեմիոսյան կատալոգները, որոնք վաղուց հնացել էին<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Паннекук А. |заглавие=История астрономии|страницыpages=230 }}</ref><ref>[http://www.astrogalaxy.ru/560.html История астрономии. Последняя «схватка» геоцентризма и гелиоцентризма.]</ref>: Բրահեն հայտնաբերել է Լուսնի լայնակի շարժման երկու անհավասարությունները («անհավասարություն»), երրորդ (''վարիացիան'') և չորրորդ (տարեկանը): Նա հայտաբերել է նաև լուսնի ուղեծրի պարբերական շեղումը խավարածրի նկատմամբ, ինչպես և լուսնային (լայնական [[էվեկցիա|էվեկցիայի]]) հանգույցներում փոփոխությունները<ref name="ЭСБЕ 1">{{ВТ-ЭСБЕ|Эвекция}}</ref><ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Паннекук А. |заглавие=История астрономии|страницыpages= }}</ref>: Ընդհուպ մինչև [[Իսահակ Նյուտոն|Իսահակ Նյուտոնը]] Բրահեի ստեղծած տեսության մեջ ոչ մի փոփոխություն չի արվել:
 
Տիխո Բրահեի մի քանի աստղագիտական գործիքներ՝
Տող 164.
</gallery>
 
Աստղերի և մոլորակների ուսումնասիրության ճշգրտությունը նա բարձրացրեց մի աստիճանով (չափման սխալը հասցնելով անկյունային րոպեից ավելի քիչ), իսկ Արեգակի դիրքը հաշվված էր րոպեի ճշգրտությամբ, մինչդեռ նախկին աղյուսակները տալիս էին 15—20 րոպեի սխալ<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Володаров В. П. |заглавие=Добросовестный наблюдатель}}</ref>: Համեմատության համար, Ստամբուլի աստղադիտարանը, որը կազմավորվել էր Ուրանիբորգի հետ և գերազանց սարքավորված էր, չկարողացավ տալ ավելի ճշգրտել դիտումները անտիկի համեմատ<ref name=SH/>:
Տիխո Բրահեն կազմել է տեսանելի լուսատուների դիրքերի, Երկրի մթնոլորտում [[Լույսի բեկում|լույսի բեկման]]՝ [[Ռեֆրակցիա|ռեֆրակցիայի]] պատճառով, աղավաղումների առաջին աղյուսակը<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Паннекук А. |заглавие=История астрономии|страницыpages=226-227 }}</ref>: Համեմատելով ընթացիկ և հնում գրանցված աստղերի երկայնությունները, նա բավականին ճշգրիտ որոշեց [[Գիշերահավասար|գիշերահավասարի ]] նշանակությունը:
Տիխո Բրահեի անվան հետ է կապված նաև [[1572]] թվականի [[ նոյեմբերի 11]]-ի [[Կասեոպեայի համաստեղություն|Կասեոպայի համաստեղության]] [[Գերնոր աստղեր|գերնոր աստղի]] և [[1577 թվականի Մեծ գիսավոր|1577 թվականի Մեծ գիսավորի]] դիտումների հիման վրա [[Գիսավորներ|գիսավորների]] ոչ երկրային բնույթի առաջին եզրակացությունը: Այդ գիսավորի մոտ Բրահեն հայտնաբերել էր [[պարալաքս]], որը բացառում էր երևույթի մթնոլորտային լինելը<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Паннекук А. |заглавие=История астрономии|страницыpages=231-232 }}</ref>: Պետք է նշել, որ [[Արիստոտել|Արիստոտելն]] ու [[Գալիլեո Գալիլեյ|Գալիլեյո Գալիլեյն]] էին գիսավորներին երկրային ծագում վերագրում, իսկ ոչ երկրային տեսությունը եկար ժամանակ քննարկվեց գիտության մեջ և հաստատվեց միայն [[Ռենե Դեկարտ|Ռենե Դեկարտի]] դարաշրջանում:
 
Վերոհիշյալ գիսավորի ուղեծրի հաշվարկը ցույց տվեց, որ դիտման ընթացքում այն մի քանի մոլորակների ուղեծրեր է հատում: Այստեղից կարևոր հետևություն է արվում՝ ոչ մի «բյուրեղապակյա ոլորտներ», որոնք իրենց վրա մոլորակներ են կրում, չկան: ([[1577]]) թվականին Կեպլերին ուղղված նամակում Բրահեն ասում է՝
Տող 179.
[[Պատկեր:Tychonian system.svg|մինի|Տիխո Բրահեի աշխարհի համակարգը]]
Բրահեն չէր հավատում [[Կոպեռնիկոսի արեգակակենտրոն համակարգին]] և անվանում էր այն մաթեմատիկական սպեկուլյացիյա (չնայած անձամբ Կոպեռնիկոսին վերաբերվում էր մեծ հարգանքով. պահում էր նրա դիմանկարը աստղադիտարանում և նույնիսկ նրա պատվին ձոն էր հորինել<ref>''Баев К. Л.'' Коперник. М., 1935, стр 59-60.</ref>): Բրահեն առաջարկեց իր փոխզիջողական [[երկրա-արեգակնային համակարգ|«երկրա-արեգակնային»]] աշխարհի համակարգը, որը իրենից ներկայացնում էր Պտղեմիոսի և Կոպեռնիկոսի տեսկետների միավորումը՝ Լուսինը, Արեգակը և աստղերը պտտվում էին անշարժ Երկրի շուրջ, իսկ մնացած մոլորակներն ու գիսավորները՝ Արեգակի շուրջ: Բրահեն ընդունում էր նաև Երկրի օրական պտույտը: Հաշվարկային տեսակետից այս մոդելը ոչնչով չէր տարբերվում Կոպեռնիկոսի համակարգից, սակայն կարևոր առավելություն ուներ, հատկապես [[Գալիլեյի դատից]] հետո՝ այն ինկվիզիցիայի մոտ տարաձայնություններ չառաջացրեց: XVII դարում Բրահեի համակարգի բազմաթիվ կողմնակիցների մեջ էր իտալացի նշանավոր աստղագետ [[Ջովաննի Բատիստա Ռիչիոլլի|Ջովաննի Բատիստա Ռիչիոլլին]] (Ռիչիոլլի տեսակետով Յուպիտերը և Սատուռնը պտտվում էին Երկրի շուրջ և ոչ թե Արեգակի): [[1727]] թվականին, [[լույսի շեղմում|լույսի շեղման]] հետևանքով, արվեց Երկրի Արեգակի շուրջ պտտման առաջին ապացույցը, և փաստորեն Բրահեի համակարգը, որպես արհեստականորեն բարդացված և չարդարացված Կոպեռնիկոս-Կեպլերյան համակարգի նկատմամբ, XVII դարում գիտնականների մեծամասնության կողմից բացառվեց:
«''De Mundi aeteri''» աշխատանքում Բրահեն այսպես է շարադրում իր տեսակետը<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=154-155}}</ref>՝
{{քաղվածք|Ես ենթադրում եմ, որ հին պտղեմիոսյան երկնային ոլորտների դաասավորությունն գեղեցիկ չէր, և այդչափ շատ էպիցիկլերի բացթողումը ... կարելի է ավելորդ համարել... Միևնույն ժամանակ ես ենթադրում եմ,որ մեծն Կոպեռնիկոսի վերջին նորարարությունը... անում է դա, չխախտելով մաթեմատիկական սկզբունքները: Սակայն Երկրի մարմինը ահագին է, դանդաղ և շարժման համար ոչ պիտանի... Ես առանց որև կասկածի հակված եմ այն տեսակետին, որ Երկիրը, որը մենք բնակեցնում ենք, գտնվում է տիեզերքի կենտրոնում, դա համապատասխանում է հին աստղագետների ու բնափիլիսոփաների կարծիքներին, ինչը վկայում է և Սուրբ Գիրքը, և չի պտտվում տարեկան պտույտով, ինչպես ցանկանում էր Կոպեռնիկոսը: |}}
 
Ինքը Բրահեն անկեղծորեն հավատում էր իր տեսակետի իրականությանը և մահվանից առաջ Կեպլերին խնդրեց սատարել իրեն<ref>{{книгаՌուսերեն գիրք |автор=Белый Ю. А. |заглавие=Тихо Браге|страницыpages=151, 207}}</ref>: Նա նամակներում մանրամասն նկարագրում էր, թե ինչու է Կոպեռնիկոսի տեսակետը սխալ համարում: Լուրջ փաստարկներից մեկը բխում էր նրա աստղերի անկյունային տրամագծի սխալ գնահատականից, և որպես հետևանք, հեռավորությունը մինչ աստղերը: Բրահեյի հեռավորության հաշվարկները մի քանի անգամ փոքր էին իրականից և եթե ընդունվեր Արեգակի շուրջ Երկրի պտույտը, ապա դրանք կառաջացնեյին աստղային երկայնությունների խավարման տեղաշարժեր, որը իրականում տեղի չէր ունենում: Այստեղից Բրահեն ենթադրում էր, որ Երկիրը անշարժ է: Իրականում աստղերի տեսանելի տրամագծերը մեծացված էին [[մթնոլորտային ռեֆրեկցիայի]][http://www.example.com հղման վերնագիրը] պատճառով<ref>''Owen Gingerich, James R. Voelkel.'' [http://adsabs.harvard.edu/abs/1998JHA....29....1G Tycho Brahe’s Copernican Campaign.] Journal for the History of Astronomy, 29(1998): 2-34, p. 30, n. 2.</ref>, իսկ աստղային պարալաքսը աստղագետները հայտնաբերեցին միայն XIX դարում:
 
 
Տող 232.
| title=Tycho Brahe Planetarium |accessdate=10 ноября| accessyear=2013 |lang=en }}</ref>:
* ''Ուրանիայի տիրակալը'' (հեղինակ — [[Կրիստիան Կոմբազ]]) վեպը նվիրված Տիխո Բրահեյի կյանքին:
* [[Բրահեյա]] արմավենիների տեսակը<ref>{{книгаՌուսերեն գիրք|автор=Имханицкая Н. Н.|заглавие=Пальмы|ответственный=Отв. ред. А. Л. Тахтаджян|место=Л.|издательство=Наука|год=1985|страницыpages=109|страниц=243|тираж=2350|ref=Имханицкая}}</ref>:
<gallery>
Պատկեր:Tycho Brahe byste.JPG|Կիսանդրի Կնուտստորպում