«Երևանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: — → -, ։ → : (124) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: է: → է։ (4), բ: → բ։ (2), ը: → ը։ (28), ի: → ի։ (4), լ: → լ։ (2), մ: → մ։ (9), ն: → ն։ (24), չ: → չ։, ջ: → ջ։ (2), վ: → վ։ oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 1.
{{Արևմտահայերեն| Երեւանի Պատմութիւն}}
[[Պատկեր:Urartian tablet of Argishti I.jpg|մինի|Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին]]
[[Երևան]]ն աշխարհի հնագույն քաղաքներից է:է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակհազարավոր տարիներ առաջ:առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր:բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը ([[4]]-[[5]] մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով ([[10]]-3,5 հազարամյակ առաջ):։ [[1950]] թվականիև [[Արին բերդ|Արին բերդ բլրի]] պեղումներով հայտնաբերվել է [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] [[Արգիշտի Ա]] արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն [[Էրեբունի]] բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. [[782]] թվականին:թվականին։ Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո հրամանով, [[Արգիշտի]]ն, [[Մենուա]]յի որդին երերունի քաղաքը կառուցեց Բիաինիլիի հզորության համար.... Խաթե /և/ Ծուպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»:
 
== Անվան նշանակությունը ==
[[Մ.թ.ա. 7-րդ դար]]ում [[Կարմիր բլուր]]ում կառուցվել է [[Թեյշեբաինի]] ամրոցը, որը [[մ.թ.ա. 6-րդ դար]]ում կործանել են [[սկյութները]]ը և [[մեդիացիներ]]ը: Վանի քարաժայռիվրա փորագրված [[Խորխոռյան տարեգրություն|Խորխոռյան տարեգրության]] մեջ, որը [[1828]] թվականին հայտնաբերել է արևելագետ Ֆ. [[Ֆրանց Շուլց|Շուլցը]], ընթերցվում է նաև էրեբունի տեղանունը:տեղանունը։ Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են [[Նոյյան տապան]]ի աստվածաշնչյան ավանդության հետ, իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել [[Արարատ]]ի գագաթին, և [[Նոյ]]ը, [[ջրհեղեղ]]ից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը):։ Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է երեբունի բերդաքաղաքի անվան հետ:հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով:անունով։ [[Հայկական լեռնաշխարհ]]ից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին ([[Հնդկաստան|հնդկական]] վեդաներ, [[Իրան]]ում «Ավեստա», պարսից [[Դարեհ Ա]]-ի Բեհիսթունյան արձանագրություն):։
 
== Հին շրջան ==
[[Պատկեր:Grenader 13 Erivan.gif|մինի|Հին Երևանի զինանշանը]]
Երևանը հիշատակվում է [[3-րդ դար]]ի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք:համայնք։ Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին [[հայ մատենագրություն|հայ մատենագրության]] աղբյուրները լռում են:են։ Երևանը կրկին հիշատակվում է [[7-րդ դար]]ում՝ «[[Գիրք թղթոց]]ի» մեջ:մեջ։ Պատմիչ [[Սեբեոս]]ը վկայում է, որ արաբերեն արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր:էր։ [[12-րդ դար|12]]-[[13-րդ դար|13]]-րդ դարում Երևանը բավական մեծ տարածք է զբաղեցրել, սակայն սելջուկ թուրքերի արշավանքների հետևանքով հիմնովին ավերվել է և, տակավին չվերականգնված, ենթարկվել նոր արհավիրքի՝ մոնղոլ-թաթարների, ապա [[Լենկթեմուր]]ի ասպատակություններին, և [[1387]] թվականին, ի թիվս այլ քաղաքների, կրկին ավերվել է:է։
 
== Միջին դարեր ==
Երևանի կարևորությունը մեծացել է [[1437]]-[[1467]] թվականներին, երբ դարձել է Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկող կուսակալության կենտրոնը և հաճախ հիշատակվում է որպես «Արարատյան երկրի մայրաքաղաք»: Կարակոյունլու ցեղապետ Ջհան շահը ([[1437]]-[[1467]]) ստեղծել է Երևան կենտրոնով կուսակալություն և կուսակալ նշանակել [[Յաղուբ բեկ]]ին: [[1502]] թվականին Իրանի Սեֆյան հարստության հիմնադիր Իսմայիլ շահը, ի թիվս Հայաստանի արևելյալ երկրամասերի, ակկոյունլուներից խլել է նաև Երևանն ու հանձնել Ռևան խանին:խանին։ Իբրև սահմանային մեծ խանության կենտրոն՝ Երևանը պեղված բրոնզե ձիու գլուխ Ռևան խանի օրոք ձեռք է բերել ռազմական ([[մ.թ.ա. 6-րդ դար]]) մեծ նշանակություն:նշանակություն։
 
=== Հակամարտություններ Պարսկաստանի և Թուրքիայի և Իրանի հետ ===
[[1555]] թվականի [[Ամասիայի պայմանագիր|Ամասիայի պայմանագրով]]՝ Հայաստանը բաժանվել է [[թուրքեր]]ի և [[պարսիկներ]]ի միջև. Երևանի խանությունն անցել է Իրանին:Իրանին։ [[1578]] թվականին թուրքական զորքերը Մուստաֆա Լալու (Ջաֆեր) փաշայի գլխավորությամբ կրկին հարձակվել են Երևանի խանության վրա և [[1579]] թվականին հեշտությամբ գրավել են այն, քանի որ Մահմուդ խանը (Թոխմախ մականունով), լսելով թուրքական բանակի մոտենալու լուրը, կողոպտել է քաղաքը և դիմել փախուստի՝ իր հետ տանելով հազարավոր գերիներ:գերիներ։ Երևանից բազմահազար (մոտ 60 հազար) գերիներ է տարել նաև թուրք Մուստաֆա Լալու փաշան:փաշան։ Սակայն շուտով կնքվել է նոր պայմանագիր, որով Երևանը դարձյալ անցել է Իրանին:Իրանին։
 
[[1583]] թվականին թուրքական մի ստվար բանակ Ֆահրադ փաշայի հրամանատարությամբ վերստին արշավել է Երևան:Երևան։ Մահմուդ խանը նահանջել է արևելք՝ քաղաքը թողնելով թուրքերին:թուրքերին։ Ֆահրադ փաշան [[1582]]-[[1583]] թվականներին Հրազդանի ձախափնյա զառիթափ ձորեզրին՝ հարթավայրում, կառուցել է [[Երևանի բերդ]]ը, որը եղել է թուրք և պարսիկ տիրակալների բացառիկ կարևոր ռազմական հենակետը:հենակետը։ [[19-րդ դար]]ի սկզբին բերդն զբաղեցրել է 790 մ x 850 մ չափսերի գրեթե քառակուսի տարածք:տարածք։ [[1603]] թվականին [[Աբբաս Խոջա Ահմադ|Աբբաս]] շահը մոտ 8-9 ամիս պաշարել է Երևանը, թուրքական կայազորը հարկադրված հանձնվել է:է։ [[1604]] թվականին Աբբասի գերեվարած հայերի թվում եղել են բազմաթիվ երևանցիներ, որոնք [[1606]] թվականին [[Նոր Ջուղա]]յի մոտ հիմնել են ավան և կոչել Նոր Երևան:Երևան։ [[1605]] թվականի դաշնագրով՝ վերականգնվել են [[1555]] թվականի թուրք-պարսկական սահմանները, և Երևանը կրկին մնացել է պարսկական հատվածում:հատվածում։ 3 դար շարունակ Երևանը 14 անգամ ձեռքից ձեռք է անցնել:անցնել։ [[1606]]-[[1609]] թվականներին Երևանի Ամիրգունա խանք Արևմտյան Հայաստանի զանազան շրջաններից գերած բազմաթիվ հայերի բնակեցրել է Երևանի շրջակայքում:շրջակայքում։ [[1635]] թվականին քաղաքը գրավել են Մուրատ սուլթանի, [[1636]] թվականին՝ Իրանի շահ Սեֆիի զորքերը:զորքերը։ [[1638]] թվականին Երևանը և շրջակա բնակավայրերը գրավել ու ասպատակել են Քանան փաշայի թուրքական զորքերը, որոնց կազմում եղել են նաև [[Ղրիմ]]ի խանի ջոկատները:ջոկատները։ [[1639]] թվականին կնքված [[Կասրե-Շիրինի հաշտություն|Կասրե-Շիրինի հաշտությամբ]] հաստատվել է մոտ 60-ամյա խաղաղություն:խաղաղություն։ Երևանը եղել է Սեֆյան կայսրության Չուխուր Սաադի բեգլար-բեգության կենտրոնը, որը կառավարել է սարդարը, [[1747]] թվականից՝ խանը:խանը։
 
[[1724]] թվականին Երևանի և շրջակա գյուղերի բնակիչները շուրջ 2 ամիս դիմագրավել են թուրք, 70-հազարանոց բանակին և միայն պարսիկների դավաճանության պատճառով են պարտվել ու բերդը հանձնել թուրքերին:թուրքերին։ Երևանի պատմության այդ էջը ներկայացրել է պատմիչ [[Աբրահամ Երևանցի]]ն, որը, մանրամասն նկարագրելով ճակատամարտը, հիշատակում է, որ 20 հազար զոհ տալով՝ թուրքերին վերջապես հաջողվել է գրավել բերդը:բերդը։ [[1735]] թվականին Իրանի Նադիր շահը, թուրքերի հետ նախնական պայմանավորվածությամբ, վերացրել է [[Կարսի բերդ]]ի պաշարումը, փոխարենը երկարատև պաշարումից հետո առանց կռվի ([[սեպտեմբերի 22|սեպտեմբերի 22-ին]]) գրավել Երևանը:Երևանը։
 
== Նոր շրջան ==
{{Հիմնական հոդված|Հին Երևան}}
[[Պատկեր:Երևանի հին շուկան՝ Ղանթար.jpg|մինի|[[Հին Երևան]]ի շուկան՝ Ղանթարը]]
[[18-րդ դար]]ը 1-ին քառորդից [[Իսրայել Օրի]]ն և ազատագրական շարժման մյուս գործիչները հայ ժողովրդի ազատագրական շարժումներում կարևոր դեր են հատկացրել Երևանին:Երևանին։ [[18-րդ դար]]ի 2-րդ կեսին [[Երևանի խանություն]]ը հարկատու էր [[Վրաստան]]ի [[Հերակլ II|Հերակլ 2-րդ թագավորին]], որից ժամանակ առժամանակ հրաժարվելու պատճառով Հերակլը ձեռնարկել է 3 պատժիչ արշավանքներ (1765, 1769, 1779):։ Վերջինի ժամանակ ավերել է Երևանի խանության գավառները, 3 ամիս պաշարել քաղաքը, խանության շատ բնակիչների գաղթեցրել Վրաստան, Երևանից տարածներին բնակեցրել են [[Տփղիս]]ի [[Հավլաբար]] թաղամասում:թաղամասում։ [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար|18]]-րդ դարերում Երևանն ունեցել է մոտ 15 հազար բնակիչ:բնակիչ։ Երևանում էին կենտրոնացված խանության վարչական մարմիններն ու զորքերի մեծ մասը:մասը։ Այդ շրջանում Երևանը կառավարել է ոստիկանապետը, որն զբաղվել է քաղաքի կարգուկանոնով և տուրքերի հավաքմամբ:հավաքմամբ։ Թաղերը ենթարկվել են ավագներին:ավագներին։ Պաշտոնյաների թվում էին շուկայի պետը, կշռապետը և ոռոգման ցանցի պատասխանատուն:պատասխանատուն։
 
=== Բնակչության զբաղվածությունը ===
[[19-րդ դար]]ում Երևանում զարգացել են արհեստագործությունը (այդ թվում՝ տնայնագործությունը), առևտուրը, այգեգործությունն ու բանջարաբուծությունը, մասամբ՝ երկրագործությունն ու անասնապահությունը:անասնապահությունը։ Հիմն արհեստներն էին ներկարարությունը, կաշեգործությունը, հացագործությունը և այլն:այլն։ Արհեստավորներն ու առևտրականներն ընդգրկված էին համքարություններում:համքարություններում։ Քաղաքում գործել են տնայնագործ, արտադրական ձեռնարկություններ ([[ապակի|ապակու]], [[վառոդ]]ի, [[թնդանոթ]]ի և այլն):։ Մեծածախ առևտրով զբաղվել են հարուստ վաճառականները, մանրածախով և շարժականով՝ մանր առևտրականները (բազազներ, մանրավաճառներ):։
 
=== Քաղաքի կառուցվածքը ===
[[Պատկեր:Երևանի Ցարսկայա, այժմ Արամի փողոցը.gif|մինի|Երևանի Ցարսկայա, այժմ Արամի փողոցը]]
Քաղաքն զբաղեցրել է մեծ տարածք՝ անշուք և անկանոն կառույցներով:կառույցներով։ Բերդը քաղաքից բաժանվել է մեծ հրապարակով:հրապարակով։ Բերդում էին խանի պալատը, հարեմը, զորանոցներ, բաղնիքներ, մզկիթներ, կրպակներ և այլ շինություններ:շինություններ։ Քաղաքն ուներ 3 թաղամաս ([[Շահար]], [[Թափաբաշ]], [[Երկաթ-աղբյուր]]):։ Գործել է 4 շուկա [Խանբաղի, Ղանթարի (Գլխավոր) և այլն], 7 կարավանատուն (Գյուրջի, Ջուղայի, Ջառաբի, Հաջի Ալիի և այլն ):։ Երևանը եղել է ռուս-պարսկական առևտրի խոշոր հանգույց:հանգույց։ Առևտրի ծավալով ու մեծությամբ ամենահայտնին Մեծ հրապարակն էր՝ սարդարի 2 կշեռքներով՝ ղանթարով (մեծ կշեռք) և միզանով (փոքր կշեռք):։ Մեծ չափերի է հասել արտաքին առևտուրը:առևտուրը։ Երևանից արտահանվել են բամբակ, բրինձ, ցորեն, աղ, մրգեր և այլն:այլն։ Շրջանառության մեջ են եղել ռուսումնական, հոլանդական, թուրքական դրամները, Երևանում հատած պղնձադրամները (կարափուլի, [[գրոշ]]):։ Երևանին ոռոգման ջուր են մատակարարել Հրազդանից սկիզբ առնող 4 ջրանցքները (Դալմայի, Աբուհայաթի, Մամռի, Նորագեղի):։
 
=== Բնական երևույթների ազդեցությունները ===
Իր բազմադարյան պատմության ընթացքում Երևանը բազմիցս տուժել է բնական աղետներից՝ երկրաշարժներից և Գետառի սելավներից:սելավներից։ Ամենակործանարարը [[1679]] թվականի [[հունիսի 4]] երկրաշարժն էր. փլվել են [[եկեղեցի]]ներ, [[մզկիթ]]ներ, [[Երևանի բերդ]]ի, խանի ապարանքները, բաղնիքները, ավերվել քաղաքի բնակելի թաղամասերը:թաղամասերը։ Զոհերի թիվը հասել է 7600-ի:ի։ [[1804]]-[[1813]] թվականների [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|ռուս-պարսկական պատերազմի]] ժամանակ գեներալ [[Պավել Ցիցիանով]]ի գլխավորությամբ ձեռնարկվել է ռուսական զորքերի առաջին արշավանքը Երևան. [[1804]] թվականի [[հուլիսի 2]] ռուսական զորքերը գրավել են բուն քաղաքը, ապա պաշարել բերդը ([[հուլիսի 24]]):։ Սակայն շուտով հարկադրված վերադարձել են [[Թիֆլիս]]: [[1808]] թվականի սեպտեմբերին հեներալ [[Իվան Գուդովիչ]]ի գլխավորությամբ արշավանքը Երևան նույնպես արդյունք չի տվել:տվել։
 
=== Երևանը՝ որպես գավառական քաղաք ===
[[1826]] թվականին սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ձեռնարկվել է երրորդ արշավանքը Երևան՝ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ:գլխավորությամբ։ [[1827]] թվականի [[հոկտեմբեր 1]] գեներալ [[Աֆանասի Կրասովսկի|Աֆանասի Կրասովսկու]] զորքերը հայ կամավորականների աջակցությամբ գրավել են քաղաքը:քաղաքը։ [[1828]] թվականի [[փետրվարի 10]] կնքված պայմանագրով՝ Երևանի և [[Նախիջևան]]ի խանություններն անցել են [[Ռուսաստան]]ին: Երևանը դարձել է Հայկական մարզի կենտրոնը:կենտրոնը։ Քաղաքի կառավարչությունն ունեցել է 2 բաժին՝ ոստիկանական և դատական:դատական։ Կառավարմանը մասնակցել են գանձապետը, թաղամասերի ավագները, ցածրաստիճան այլ պաշտոնյաններ:պաշտոնյաններ։ [[1840]] թվականին Հայկական մարզի վերացմամբ Երևանի գավառը ներառվել է Վրացա-Իմերեթյան նահանգի մեջ, և Երևանը վերածվել է գավառական քաղաքի:քաղաքի։ [[1849]] թվականին կազմվել է Երևանի նահանգը՝ Երևան կենտրոնով:կենտրոնով։ [[1874]] թվականին, վարչական նոր փոփոխության հետևանքով, նահանգը բաժանվել է գավառների, որոնցից մեկը Երևանի գավառն էր:էր։
 
=== Արհեստները ===
[[Պատկեր:Erivan.jpg|մինի|1882 թվական]]
Երևանում [[արհեստ]]ները բուռն զարգացել են հատկապես [[1860]]-ական թվականներին, սակայն 1880-ական թվականներից անկում են ապրել՝ Ռուսաստանում արտադրվող արդյունաբերական ապրանքների ներհոսքի հետևանքով:հետևանքով։ Ռուս-պարսկական պատերազմից հետո հաստատված խաղաղությունը, կարավանների անվտանգ երթևեկության ապահովումը, չափ ու կշռի միասնական միավորների գործադրումը, մաքսային համակարգի, դրամական հարկերի սահմանումը, ճանապարհաշինության զարգացումը, [[դիլիժանսային երթևեկություն|դիլիժանսային երթևեկության]] կազմակերպումը ([[1866]]), հեռագրական կապի ստեղծումը ([[1864]]) և փոստային մշտական կապի հաստատումը Երևանում խթանել են առևտուրը:առևտուրը։ Խոշոր վաճառականներն զբաղվել են բամբակի վերավաճառքով ([[Մոսկվա]]յում, [[Կ. Պոլս]]ում, [[Մարսել]]ում, մասամբ՝ Թիֆլիսում) և ներկրված կտորեղենի առևտրով:առևտրով։ [[1865]] թվականին Երևանի ներքին և արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 2 միլիոն ռուբլի:ռուբլի։ [[1865]] թվականին Երևանի այգիներն ու ցանքատարածությունները կազմել են մոտ 3103 հեկտար գյուղատնտեսական ճյուղերից ստացված մաքուր եկամուտը՝ տարեկան 76 հազար ռուբլի:ռուբլի։ [[1870]] թվականին քաղաքային առաջին կանոնադրությամբ (Երևանում կիրառվել է 807 [[1879]] թվականի [[հոկտեմբերի 1]]) Երևանում ստեղծվել են քաղաքային դումա, վարչություն և ինքնավար այլ մարմիններ:մարմիններ։ Երևանի առաջին քաղաքապետ է ընտրվել [[Հովհաննես Ղորղանյան]]ը ([[1879]]-[[1884]]):։ [[1892]] թվականի նոր կանոնադրությամբ սահմանափակվել են քաղաքային ինքնավար մարմինների իրավունքները:իրավունքները։ Գյուղացիական ռեֆորմը Հայաստանում իրականացնելուց ([[1870]]) հետո կապիտալիստաան արդյունաբերության ստեղծման համար նախադրյալներ են ստեղծվել նաև Երևանում:Երևանում։ Անհրաժեշտ հումքը (բամբակ, շինանյութեր, կաշի, խաղող և այլն), դրամական միջոցները կենտրոնացված էին խոշոր վաճառականների ձեռքում, որոնք էլ հիմնադրել են արտադրական առաջին ձեռնարկությունները:ձեռնարկությունները։ [[1885]] թվականին Ն. [[Թաիրով]]ը (Թաիրյան) հիմնել է գինու, օղու և սպիրտի առաջին գործարանը Երևանում:Երևանում։
 
=== Հասարակական կյանքը ===
[[Պատկեր:Little Gey mosque in Erivan.jpg|մինի|Երևան, 1910 թվական]]
[[Պատկեր:Երևանի Գինու և կոնյակի գործարան.jpg|մինի|Երևանի գինու և կոնյակի գործարան]]
[[1887]] թվականին այդ գործարանին կից կազմակերպվել է [[կոնյակ]]ի առաջին արտադրությունը:արտադրությունը։ Գործել են Դ. Սարաջևի (1894 թվականից), Կ. Աֆրիկյանի և Գ. Գյոզալյանի (1897 թվականից) կոնյակի գործարանները:գործարանները։ [[20-րդ դար]]ի սկզբին Երևանում կար կոնյակի, օղու, սպիրտի, գինու 5 գործարան:գործարան։ [[1899]] թվականին ռուս խոշոր ձեռնարկատեր Ն. Շուստովը գնել է Թաիրովի գինու-կոնյակի գործարանը, կարճ ժամանակամիջոցում ընդլայնել մի քանի անգամ, իսկ [[1907]] թվականին կառուցել նոր մեքենայացված, օդամղիչ և տակառի գործարաններ, նկուղներ, սպասարկման կետեր, օժանդակ այլ հարմարություններ և փոքր ջրէկ՝ Հրազդան գետի վրա:վրա։ Երևանում արտադրվող կոնյակի և սպիրտի մեծ մասն աստիճանաբար կենտրոնացվել է «Շուստով և որդիներ» ընկերության ձեռքում:ձեռքում։ Խաղողի թափոնների և գինու նստվածքների հիման վրա ընդարձակվել է նաև օղու և սպիրտի արտադրությունը:արտադրությունը։ 1891 թվականին գործել է Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական գործարանը, որն սպասարկել է հիմնականում գինու, կոնյակի, օղու արտադրության ձեռնարկություններին:ձեռնարկություններին։ Գործել են նաև պահածոների, բամբակազտիչ, գարեջրի ու հանք, ջրերի և այլ գործարաններ, տպարաններ, ձիթհաններ:ձիթհաններ։ 1896 թվականին Երևանում ընդհանուր առմամբ եղել է 129 գործարան:գործարան։ Երևանի տնտեսական կյանքում էական նշանակություն է ունեցել Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու կառուցումը (1899-1909):։ Ներքին ու արտաքին առևտրի զարգացմանը նպաստել է նաև Երևան-Աղստաֆա, Երևան-Ջուլֆա և Երևան-հգդիր խճուղիների բարեկարգումը:բարեկարգումը։ 19-րդ դարի վերջին քառորդից շատ արհեստներ (ներկարարություն, կտավագործություն, բրուտագործություն և այլն) կորցրել են լայն պահանջարկը:պահանջարկը։ 20-րդ դարի սկգբին վերացել են համքարությունները:համքարությունները։ Փոխարենն առաջացել են նոր պահանջներին համապատասխան արհեստներ (ժամագործություն, խառատություն և այլն), աշխուժացել են որոշ հին արհեստներ (քարտաշություն, որմնադրություն, հյուսնություն և այլն):։ [[19-րդ դար]]ի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբին էական փոփոխություններ են տեղի ունեցել Երևանի ներքին կյանքի, մշակույթի և այլ բնագավառներում:բնագավառներում։ Ձիակառքերից բացի՝ գործել են ձիաքարշ տրամվայներ, որոնց երթևեկության համար ստեղծվել է 4 վերստ երկաթգիծ ([[1906]]):։ [[1907]] թվականին «Ամպեր» ընկերության միջոցներով կառուցվել է ևս մեկ ջրէկ, որը ծառայել է քաղաքի լուսավորմանը:լուսավորմանը։ [[1911]] թվականին «Երևանի ջրմուղի ընկերության» ջանքերով և քաղաքի մեծահարուստների միջոցներով կառուցվել է Երևանի ջրմուղը, որը խմելու ջուր է մատակարարել քաղաքին:քաղաքին։ [[1913]] թվականից գործել է հեռախոսային ցանց:ցանց։ Կառուցվել են նոր բաղնիքներ, դպրոցներ, զբոսայգիներ, հիվանդանոցներ ու դեղատներ, կազմակերպվել թատերական խմբակներ, երաժշտական, հաշվապահպանական, կարի և այլ դասընթացներ, ստեղծվել են պարբերականևեր, տպարաններ, բացվել կինոթատրոններ:կինոթատրոններ։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել են նաև երևանցի բազմաթիվ կամավորներ, որոնք հայկական ջոկատների հետ ռուսական զորքի կազմում կռվել են Հայաստանը թուրքական լծից ազատագրելու համար:համար։ [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ից փրկված բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Երևանում:Երևանում։ [[1918]] թվականի գարնանն [[Ալեքսանդրապոլ]]ը գրավելուց հետո թուրքական զորքերի մի մասը շարժվել է դեպի Երևան:Երևան։ Քաղաքն առանց դիմադրության հանձնելու քաղաքային դումայի որոշմանը հակառակ՝ Երևանի և շրջակա գյուղերի ([[Քանաքեռ]], [[Ավան]], [[Առինջ]] և այլն) բնակչությունը, [[Արամ Մանուկյան]]ի գլխավորությամբ աշխարհազոր կազմած, մասնակցել է քաղաքի պաշտպանությանը:պաշտպանությանը։
 
=== Երևանը՝ որպես մայրաքաղաք ===
[[Պատկեր:Erivan stantion.gif|մինի|Երևան, 1921 թվական]]
[[Պատկեր:Երևանի հրապարակը 20րդ դ. սկզբին.jpg|մինի|Երևանի հրապարակը 20-րդ դարի սկզբին]]
[[1918]] թվականի [[մայիսի 22]]-[[Մայիսի 28|28]]-ին հայկական զորքերի հետ [[Սարդարապատ]]ի մոտ պարտության են մատնել թուրքական բանակին, որը նահանջել է՝ չկարողանալով մտնել Երևան:Երևան։ [[1918]] թվականի հուլիսին Երևան է տեղափոխվել նույն թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակված Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:Կառավարությունը։ Երևանը դարձել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը:մայրաքաղաքը։ [[1920]]-[[1991]] թվականներին Երևանը Հայկական ԽՍՀ [[մայրաքաղաք]]ն էր:էր։ Խորհրդական իշխանության տարիներին Երևանը կառավարել է ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը:խորհուրդը։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ից ([[1941]]-[[1945]]) հետո Երևանում բացվել են նոր արդյունաբերական ձեռնարկություններ, հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչություններ, եկեղեցիներ, մշակութային այլ օջախներ, ստեղծվել է ռադիոհեռուստատեսային լայն ցանց:ցանց։ Երևանը դարձել է [[Այսրկովկաս]]ի ու [[Առաջավոր Ասիա]]յի արդյունաբերական խոշոր կենտրոններից:կենտրոններից։ [[1991]] թվականից Երևանը ՀՀ մայրաքաղաքն է:է։ [[1995]] թվականի հուլիսի 5-ին ընդունված [[ՀՀ Սահմանադրություն|ՀՀ Սահմանադրության]] 13-րդ հոդվածով ամրագրվել է Երևանի՝ ՀՀ մայրաքաղաքի իրավական կարգավիճակը:կարգավիճակը։
 
== Տես նաև ==