«Երվանդունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Մաքրում եմ կաղապարներում կրկնվող արգումենտ(ներ)ը՝ օգտագործելով findargdups գործիքը
չ clean up, փոխարինվեց: ը: → ը։, ր: → ր։ oգտվելով ԱՎԲ
Տող 20.
'''Երվանդունիներ'''՝ թագավորական հարստություն Հայաստանում [[մ.թ.ա. 570]]–մ.թ. [[72]] թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ [[Երվանդ Սակավակյաց]]ի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ Հայաստանում իշխել են [[մ.թ.ա. 570]]-[[մ.թ.ա. 201|201]] թվականներին։ Պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն տեղեկացնում է, որ [[մ.թ.ա. 7-րդ դար]]ի առաջին կեսին [[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավ-արևմուտքում վերականգնվել եր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։
 
Երվանդ Ա-ն հայոց առաջին թագավոր [[Պարույր Սկայորդի|Պարույր]]ի ազգականներից էր:էր։ Հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ [[Մ.թ.ա. 612]] թվականին դաշնակից [[Ասորեստանի կործանում|զորքերը գրավեցին]] [[Ասորեստան]]ի մայրաքաղաք [[Նինվե]]ն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը [[Մարաստան]]ի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։
 
== Ծագում ==
 
Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ք.ա. 681 թվականին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ Սարասարը և Ադրամելեքը սպանում են իրենց հորը և փախչում Հայաստան։ Ենթադրվում է, որ նրանք հիմնադրել են այս հարստությունը:հարստությունը։
 
Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], Հայոց թագավոր [[Երվանդ Ա Սակավակյաց]]ը և նրա գահաժառանգ որդի [[Տիգրան Երվանդյան|Տիգրանը]] [[Մեդիա|Մարաց]] թագավոր [[Աժդահակ]]ի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին [[Քսենոփոն]]ի հաղորդմամբ։