«Երնջակաբերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: մ , → մ, oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 38.
 
== Պատմություն ==
Երնջակ-ը [[Սյունիք]]ի «անմատույց» բերդերի թվին էր պատկանում։ Հավանական է, որ Սյունիքի գահագլուխ իշխանների գանձերի մի մասը պահում էր այստեղ։ Այն տարբեր ժամանակներում, քաղաքական աննպաստ պահերին, ապաստան էր դառնում շրջակայքի բնակչության համար։ Հիմնադրվել է դեռևս մթա առաջ, իսկ մթ [[5-րդ դար]]ում վերակառուցվոլ է Սյունյաց խանների ջանքերով։
Առանջնապես հայտնի է եղել [[10-11-րդ դդ]], երբ բերդի մոտ լեռան ցածրադիր լանջերին առաջացել էր նույն անուն քաղաք։ Ուշագրավ էր մանավանդ [[913]] թվականը Երնջակ-ի հերոսական պաշտպանությունը ընդդեմ՝ [[Ատրպատական]]ի արաբական [[Էմիրր Յուսուֆ]]ի, որը [[921]]-ին արշավել է [[Հայաստան]] և բազմաթիվ գավառներ ու քաղաքներ գրաելուց, ավերելուց հետո՝ 913-ին եկել պաշարել է [[Երնջակ]]ը, որտեղ մի ուժեղ կայազորի հսկողությամբ տեղակայված էին Սյունյաց իշխանների տիկիններն ու գանձերը։ Բերդի պաշտպանները երկար ժամանակ ետ են շպրտում գրոհող թշնամուն։ Ապարդյուն են դառնում [[Յուսուֆ]]ի ՝ գերեվարված շղթայակապ [[Սմբատ Ա]] Բագրատունու միջոցով բերդեցիներին համոզել առանց դիմադրության բերդը հանձնելու փորձերը։
 
Այնուամենայնիվ, երկար պաշարման հետեվանքով արաբական [[Էմիրի]]ն հաջողվում է գրավել բերդը և ոչնչացնել պաշարվածների մի մասին, իսկ մյուս մասին, որոնց թվում և Սյունյավ իշխանների կանանց, գերեվարել։ Նա [[Երնջակ]] բերդը համանուն գավառի հետ միասին տալիս է Գողթնի արաբական Էմիրությանը ։
 
Երնջակը մի քանի ամիս համառ դիմադրություն է ցույց տվել նաև Լենկթեմուրի հրոսակներին։ [[Լենկթեմուր]]ից և նրա անմիջական հաջորդներից հետո Երնջակ բերդը գրավում են թուրքմենական ցեղերը։
Երնջակը հին [[Հայաստան]]ի նշանավոր բերդերից է։ Դիրքն ամուր էր։ Հյուսիսից և հարավից պատած է զառիվեր լանջերով, արևմուտքում լեռներ են, իսկ արևելքում՝ Երնջակ գետի խոր ու զառիվեր կողերով հունը։ Կառուցված էին պաշտպանական պատվարներ, որոնց մնացորդները պահմապնվել են առայսօր։ Ունեցել է եռակի պարիսպ, օժանդակ կառուցվածքներ, արհեստական վիմափոր ջրամբար 20 x 6 քայլ չափով, որտեղ ջուր էր կուտակվում անձրևներց և ձնհալից։ Տեղացիները հաճախ կոչել են [[Շահթախտ]]ը (թագավորագահ)՝նկատի ունենալով նրա հաճախ իշխանանիստ լինելը։ Բերդի ավերակներից ոչ հեռու կան ընդարձակ գերեզմանոցներ։ Հայտնի չէ, թէ բերդը երբ է լքվել և ամայացել։ Բերդի մետ գտնվող ավան - քաղաքի ավերակներն ավելի վատ են պահպանվել։ Այնուամենայնիվ, այստեղ դեռևս գոյություն ունեն գերեզմանոց և եկեղեցիների ավերակներ ու տների հետքեր <ref>{{Գիրք:ՏԲ|246-247}}</ref>
=== Երնջակը այսօր ===