«Երկաթուղի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Ռելսերով ընթացող առաջին շոգեքարշը ստեղծել է [[Ռիչարդ Տրևիթիկ]]ը [[1803]] թվականին [[Անգլիա]]յում։ Այն օգտագործվում էր Ուելսի մետաղագործական գործարաններում։ Մեկ ուրիշ անգլիացի՝ [[Ջորջ Սթեֆենսոն]]ը, [[1814]] թվականին կառուցեց առաջին լոկոմոտիվները, ինչպես նաև առաջին մարդատար երկաթուղային ճանապարհը՝ [[Սթոքթոն]]ի և [[Դառլինգթոն]]ի միջև, որը բացվեց [[1825]] թվականին։ Սթեֆենսոնը ղեկավարում էր նաև [[Մանչեստր]]–[[Լիվերպուլ]] երկաթուղու շինարարությունը, որը բացվեց հինգ տարի անց և դրեց երկաթուղիների դարաշրջանի սկիզբը։ Սթեֆենսոնը նախագծեց նաև «Հրթիռ» կոչված նշանավոր շոգեքարշը, որը կառուցեց նրա որդին՝ Ռոբերտը, [[1829]] թվականին։
Երկաթուղիների կառուցումը շարունակվեց ողջ [[19-րդ դար]]ի ընթացքում։ Հանրային երկաթուղիներ կառուցվեցին [[1835]] թվականին [[Բելգիա]]յում և [[Գերմանիա]]յում, իսկ հետագա 20 տարիներին դրանց շինարարությունն սկսվեց նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում։ Երկաթուղային տրանսպորտի զարգացման փայլուն նվաճումներից մեկը դարձավ Բրիստոլ–Լոնդոն երկաթգիծը, որն անվանեցին «Գրեյթ Վեստեռն»։ Նրա շինարարությունը տևեց ութ տարի և ավարտվեց [[1841]] թվականին։
[[1863]] թ-ին ամերիկյան «Յունիոն Փասիֆիք» և «Սենթրալ Փասիֆիք» ընկերությունները ողջ [[Հյուսիսային Ամերիկա]]յում սկսեցին կառուցել երկաթուղիներ։ Այդ ընկերություններից մեկը շինարարությունն սկսեց արևելքից՝ [[Խաղաղ օվկիանոս]]ի ափերից, իսկ մյուսը՝ արևմուտքից՝ [[Միսուրի]]ի գետաբերանից։ Վեց տարի անց նրանց կառուցած երկաթուղիները միացան իրար [[Յուտա]] նահանգում։
Հայաստանում առաջին՝ Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Կարս երկաթուղին շահագործման է հանձնվել [[1899]] թվականին և ուներ 213,8 կմ երկարություն։
[[Շոգեքարշ]]ները լայնորեն օգտագործվում էին մինչև [[1960]]-ական թվականները, իսկ որոշ երկրներում դրանցով երթևեկում են ցայսօր։