«Թոքաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 0թ → 0 թ (21) oգտվելով ԱՎԲ
չ →‎'''Հայերը Եվդոկիայում''': clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
== '''Հայերը Եվդոկիայում''' ==
 
Հնագույն ժամանակներից Եվդոկիայում բնակվում էր հայ հոծ բնակչություն։ 1914 թ.-ին Եվդոկիան ուներ մոտ 50000 բնակիչ (թուրքեր, հայեր, հույներ, լազեր, չերքեզներ և այլն)։ 1915 թ. Մեծ եղեռնից առաջ հայերի թիվը մոտ 14000 էր։ Հայերը կարևոր դեր են խաղացել Եվդոկիայի տնտեսական և մշակութային կյանքում։ Զբաղվում էին արհեստներով (պղնձագործություն, ջուլհակություն, ոսկերչություն, կոշկակարություն), առևտրով, շերամապահությամբ, այգեգործությամբ։ Լուսավորչական հայերն ունեին յոթ եկեղեցի։ Հնուց եղել է հոգևոր թեմական կենտրոն. Առաջնորդարանի շենքը գտնվում էր Ս. Աստվածածին եկեղեցու մոտ։ Գործել է հայկական հինգ վարժարան (Ազգային, Ոսկյան, Վարդուհյան, Ս. Երրորդություն և Ներսեսյան)։ Առանձին եկեղեցիներ և վարժարաններ ունեին նաև հայ կաթոլիկական և բողոքական համայնքները։ 1900-ական թվականներին գործում էր 3 մանկապարտեզ։ Ոսկյան վարժարանում 1869-1872 թ.թ. դասավանդել է [[Մկրտիչ Փորթուգալյան]]ը։ Եղել են թատերական խմբակներ։ 1879 թ-ին առաջին անգամ թատերական ներկայացում են տվել Ազգային վարժարանի աշակերտները։ 1883-ին կազմակերպվել է Սանուց ընկերությունը, որը նույնպես ներկայացումներ էր տալիս Ազգային վարժարանում։ 1910 թ-ին ստեղծվել է Հայ դերասանուհյաց միությունը։ 1912 թ-ին [[Դանիել Վարուժան]]ի ղեկավարությամբ բեմադրվել է [[Հակոբ Պարոնյան|Հ. Պարոնյանի]] «Մեծապատիվ մուրացկանները»-ը։ 1914-ին «Հայ առաջադիմության ակումբ»-ը բեմադրել է [[Ֆրիդրիխ Շիլլեր|Շիլլերի]] «Ավազակները»։ 1911 թ-ին Ազգային վարժարանի սրահում պոլսեցի Կարապետ Արսենյանի նախաձեռնությամբ առաջին անգամ ցուցադրվել է կինոնկար։
 
1883 թ-ին Եվդոկիայում լույս է տեսել առաջին պարբերականը՝ «Երախայրիք» ամսագիրը, 1910 թ-ի դեկտեմբերի 1-ին Հայ առաջադիմական ակումբի նախաձեռնությամբ՝ «Իրիս» կիսամսյա հանդեսը։ 1910 թ-ին Հակոբ Պոյաճյանը Եվդոկիայում հիմնել է տպարան, որտեղ տպագրվել են «Իրիս» հանդեսը, ինչպես նաև գեղարվեստական գրքեր։ 1914 թ-ի մարտին Տիգրան Թեոմիրյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց երկրորդ տպարանը։ Եվդոկիան հայ գրչության նշանավոր կենտրոններից է, որտեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։
Տող 61.
| Վարազ || 39 || 171
|-
| || 8129 || 26130
|}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թոքաթ» էջից