«Դոժերի պալատ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: ` → ՝ (14) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ)
| Վիքիպահեստում =
}}
[[Վենետիկ]]ի '''Դոժերի պալատ''' ({{lang-it|Palazzo Ducale}}), [[Իտալիա|իտալական]] [[գոթական ճարտարապետություն|իտալական գոթական ճարտարապետության]] մեծ հուշարձան, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից։ Գտնվում է [[Սուրբ Մարկոս]]ի հրապարակում, [[Սուրբ Մարկոսի տաճար|համանուն տաճարի]] կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս [[9-րդ դար]]ում: Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է [[1309 թվական]]ից մինչև [[1424 թվական]]ի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ [[Ֆիլիպո Կալենդարիո]]յի կողմից։ [[1577 թվական]]ին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է [[Ռիալտոյի]] կամուրջն ստեղծող Անտոնիո դե Պոնտին։
 
Վենետիկի այս գլխավոր շենքն ամենից առաջ [[Վենետիկի հանրապետություն|Վենետիկի հանրապետության]] [[դոժ]]երի նստավայրն էր։ Պալատում նստում էին Մեծ խորհուրդը և [[սենատ]]ը, աշխատում էր Գերագույն դատարանը և իր գործերն էր վճռում գաղտնի ոստիկանությունը։ Առաջին հարկում տեղակայված էին նաև իրավաբանական գրասենյակներ, դիվանատուն, [[ցենզոր]]ների ծառայությունը և ծովային գրատեսչությունը։ Վերաշենքային պատշգամբը մի տեսակ տոնական տրիբունա ([[ամբիոն]]) էր ծառայում, որից դոժը ներկայանում էր ժողովրդին։ Քաղաքի հյուրերը, ովքեր հանգրվանում էին Պյացետայի կողմից անմիջապես պալատի մոտ, այս կերպ հայտնվում էին հանրապետության կառավարության ''ոտքերի'' մոտ։
Երկրորդ հարկի պատկերասրահը օդային պատշգամբ է, որը հարավից և արևմուտքից մթնեցնում է համեմատաբար ոչ մեծ պաշտոնական տարածքները։ Դոժերի պալատում զարդանախշ պատկերասրահների և հարթ պատի համադրությունը հագեցնում է ողջ ճակատը կոմպոզիցիոն հակադրության անհավանական հարստությամբ և կարծես մերկացնում է ճակատի ամբողջ արտաքինը՝ բաց Պյացետի անսամբլի և վենետիկյան ծովալճակի լայնարձակության առաջ։
 
Արևելյան ճակատի կենտրոնում գտնվում է [[1536 թվական]]ին Սանսովինոյի աշակերտների կառուցած պատշգամբը։ Պատշգամբի վրա նետաձև պատուհան է և Վենետիկի խորհրդանիշի դիմաց կանգնած դոժ Անդրեա Գրիտիի քանդակապատկերը։ Պատշգամբի վերևում տեղադրված է քանդակագործ Ալեսանդրո Վիտորիոյի կերտած Արդարադատության արձանը։ Հենց այս պատշգամբից է [[1865 թվական]]ին հռչակվել Վենետիկի միավորումը Իտալական թագավորությանը։
 
== Պորտա դելա Կարտա ==
[[Պատկեր:Palazzo Ducale (Venice) - Porta della carta.jpg|մինի|ձախից|«Թղթե դուռ»]]
Սուրբ Մարկոսի հրապարակ դուրս եկող ճակատի ձախ կողմում Դոժերի պալատի բակի մուտքը բացում է Ջովանի և Բարտոլոմեո Բոների ստեղծած «Պորտա դելա Կարտան»` ({{lang-it|Porta della Carta}}) «Թղթե դուռը»: Վերին մասում այն ունի գոթական ոճի դեկորատիվ տարրերով զարդարված նետանման կամարի ձև. գլխավոր մուտքի վրա դոժ Ֆրանչեսկո Ֆոսկարին է թևավոր առյուծի ([[Վենետիկի հանրապետություն|Վենետիկյան Հանրապետության]] խորհրդանիշ) դիմաց, իսկ վերևում Արդարադատության արձանն է։ Դռան անվան ծագումը գիտնականները երկակի են մեկնաբանում։ Հնարավոր է այն կապված է ոչ հեռու գտնվող փաստաթղթերի արխիվի հետ, կամ համաձայն այլ վարկածի՝ ժամանակին այնտեղ նստում էին գրագիրներ և օգնում քաղաքացիներին՝ փաստաթղթեր, բողոքներ, ներման գրություններ կազմել։
[[Պատկեր:Interior Palacio Ducal Venecia.jpg|մինի|Դոժերի պալատի ներքին բակը]]
«Թղթե դռնով» հնարավոր է մտնել Ֆոսկարիի կամարապատ պատկերասրահ, այնուհետև՝ Դոժերի պալատի երկհարկանի մարմարե կամարներով և հին հունական ութ քանդակներով շրջապատված բակ։ Բակի կենտրոնում մինչ այժմ գտնվում են երկու շքեղ բրոնզե ջրհոր-ջրավազաններ, որոնք Վենետիկի ամենալավ ջուրն էին մատակարարում։
 
=== Ոսկե սանդուղք ===
Պալատի հանդիսավոր դահլիճներ կարելի է բարձրանալ դոժ Անդրեա Գրիտիի համար [[1538 թվական]]ին Սանսովինոյի նախագծած և [[1559 թվական]]ին Սկարպանյինոյի ավարտած «Ոսկե սանդուղքով»: Ոսկեզօծ նրբաքանդակներով ծածկված սանդուղքը հնում նախատեսված էր կարևոր հյուրերի և բարձրաստիճան անձանց համար, ում անունները նշված էին «Ոսկե գրքում»: Այդ գիրքը Վենետիկի բնակիչները կազմել էին [[1315 թվական]]ին և գրանցել էին այնտեղ 200 ընտանիքներ, որոնց անդամները այդ ժամանակվանից մինչև հանրապետության գոյության վերջը կարող էին զբաղեցնել պետական պաշտոններ։ «Ոսկե գիրքը» պահպանվում էր «Ոսկե սանդուղքի» տակ [[1180 թվական]]ին դոժ Սեբաստիանո Ջիաննիի սարքած հատուկ սենյակում։
 
=== Մեծ խորհրդի դահլիճ ===
Կողմնացույցի դահլիճը մի ժամանակ Տասի խորհրդի դահլիճի և միաժամանակ ինկվիզիցիայի նախասենյակն էր, որտեղ դատապարտվածները վախով ու սարսափով էին սպասում դատավճռին։ Այստեղ էր գտնվում նաև բոլորին հայտնի «Առյուծի երախը», ուր հաղորդագրություններ և ամբաստանություններ էին գցում։
 
Դահլիճի առաստաղը կազմված է երեք հսկայական օվալներից և 12 քառանկյուններից, որոնք լրացնում են անկյունները։ Առաստաղի այդ զարդաքանդակը նկարել է [[Պաոլո Վերոնեզե]]ն: Առաջին մեծ օվալին նա պատկերել է «Վենետիկի հաղթանակը», ներկայացնելով նրան աստվածուհու տեսքով, որը ճախրում է ամպերի մեջ, շրջապատված Փառքի, Ուժի, Հարստության այլաբանական պատկերներով։ Սակայն այսօր օվալներից մեկը դատարկ է։ Նախկինում այստեղ գտնվող «Սրբերով շրջապատված Սուրբ Մարկոսլ» նկարը [[1797 թվական]]ին տարվել է [[Փարիզ]] և ցուցադրվել [[Լուվր]]ում:
 
=== Տասի խորհրդի դահլիճ ===
1 105 242

edits