«Դիսախարիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → (87) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (43) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
Երկու մոնոսախարիդներից կազմված գլիկոզիդները կոչվում են դիսախարիդներ։ Դիսախարիդների գլիկոզիդային կապի առաջացմանը մասնակցում են երկու OH-խմբեր՝ մոնոսախարիդներից մեկի կիսաացետալայինը և մյուսի՝ ցանկացածը։ Եթե երկրորդ հիդրօքսիլ խումբը սպիրտային է, ապա նման միացության մեջ պահպանվում է կիսաացետալային խումբը և այդպիսի դիսախարիդները կոչվում են վերականգնող (լակտոզ, մալթոզ, ցելոբիոզ) կամ մալթոզային տիպի։ Եթե գլիկոզիդային կապի առաջացմանը մասնակցում են երկու մոնոսախարիդների կիսաացետալային խմբերը, ապա այդպիսի դիսախարիդները կոչվում են տրեգալոզային կամ չվերականգնող տիպի։ Դիսախարիդների հիդրոլիզի արդյունքում առաջանում են մոնոսախարիդներ։<ref name="Абакумова">{{книга |автор =Н. А. АБАКУМОВА, Н. Н. БЫКОВА. |часть = 9. Углеводы |заглавие = Органическая химия и основы биохимии. Часть 1 |оригинал =|ссылка =|место = Тамбов |издательство = ГОУ ВПО ТГТУ |год = 2010 |страницы = |isbn = 978-5-8265-0922-7}}</ref>
 
[[Պատկեր:Amylopektin Sessel.svg|thumb|Օսլա]]
Տող 13.
[[Պատկեր:Trehalose skeletal.svg|thumb|O-α-D-գլյուկոպիրանոզիլ-(1→1)-α-D-գլյուկոպիրանոզիլ (տրեգալոզ)]]
 
Դիսախարիդները ըստ կառուցվածքի O-գլիկոզիդներ են, որոնցում գլիկոնային մասը նույնպես ներկայացված է մոնոսախարիդով։ Դիսախարիդների անվանակարգը կատարվում է համաձայն այն կանոնների, որոնք կիրառում են գլիկոզիդների համար.կապի առաջացմանը կիսաացետալային խումբ տրամադրող մոնոսախարիդը փոխում է իր վերջավորությունը «ոզիլ»-ի, իսկ սպիրտային խումբ տրամադրող մոնոսախարիդի վերջավորությունը չի փոխվում։<ref>{{cite book|last=Maton|first=Anthea|author2=Jean Hopkins |author3=Charles William McLaughlin |author4=Susan Johnson |author5=Maryanna Quon Warner |author6=David LaHart |author7=Jill D. Wright |title=Human Biology and Health|publisher=Prentice Hall|year=1993|location=Englewood Cliffs, New Jersey, USA|pages=52–59|isbn=0-13-981176-1}}</ref>
 
Դիսախարիդների անվան մեջ անպայման նշվում է երկու մոնոսախարիդների լրիվ կոնֆիգուրացիաները, օրինակ մալթոզի անվանումն է՝ α-D-գլյուկոպիրանոզիլ-(1→4)-α(β)-D-գլյուկոպիրանոզ։ Սախարոզի մոլեկուլի առաջացմանը մասնակցում են երկու մոնոսախարիդների կիսաացետալային խմբերը և նրա անվանումն է՝ α-D-գլյուկոպիրանոզիլ-(1→2)-β-D-ֆրուկտոֆուրանոզիդ։
 
Վերականգնող դիսախարիդները հանդես են գալիս տաուտամեր ձևերով և նրանց թարմ ջրային լուծույթները ենթարկվում են մուտառոտացիայի։ Մալթոզը առավել տարածված դիսախարիդներից է, առաջանում է օսլայի և գլիկոգենի ֆերմենտային հիդրոլիզի արդյունքում աղեստամոքսային տրակտի տարբեր հատվածներում գործող ֆերմենտների (թքի և ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրված α-ամիլազների) ազդեցության շնորհիվ։ Լուծույթներում միշտ առկա են մալթոզի բոլոր ձևերը, բայց գերակշռում են α- և β- անոմերների պիրանոզային ձևերը։ Շնորհիվ բաց ձևի գոյության, դիսախարիդները կարող են մոնոսախարիդների նման վերականգնել մետաղների իոնները։
 
Արդյունքում ալդեհիդային խումբը օքսիդանում է, վերածվելով կարբօքսիլ խմբի։ Առաջացած միացությունները կոչվում են բիոնաթթուներ։ Նման հատկություններ են ցուցաբերում կաթնաշաքարը՝ լակտոզը, որի լուծույթը նույնպես տաուտոմեր ձևերի խառնուրդ է։
 
[[Պատկեր:Lactose2.png|thumb|Լակտոզ (կաթնաշաքար)]]
Տող 28.
[[Պատկեր:Isomaltose structure.svg|thumb|Իզոմալթոզ]]
 
Որոշ դեպքերում գլիկոզիդային կապի առաջացմանը մասնակցում են երկու մոնոսախարիդների կիսաացետալային խմբերը, այնպես, ինչպես դա տեղի է ունենում սախարոզում։
 
Սախարոզում չկա ազատ կիսաացետալային հիդրօքսիլ խումբ։ Նման օլիգոսախարիդները չունեն տաուտոմեր ձևեր, չեն ցուցաբերում վերականգնողական հատկություններ և կոչվում են չվերականգնող օլիգոսախարիդներ։ Նման կառուցվածք ունեցող դիսախարիդների թարմ ջրային լուծույթները չեն ենթարկվում մուտառոտացիայի։
Տող 37.
C<sub>12</sub>+H<sub>2</sub>O→C<sub>6</sub>H<sub>12</sub>O<sub>6</sub>(գլյուկոզ)+C<sub>6</sub>H<sub>12</sub>O<sub>6</sub>(ֆրուկտոզ)
 
Սախարոզը ինվերտային շաքար է կոչվում, քանի որ նա օպտիկապես աջ պտտող շաքար է, իսկ հիդրոլիզի արդյունքում առաջացած միացությունների՝ գլյուկոզի և ֆրուկտոզի էկվիմոլյար խառնուրդի պտտման ուղղությունը ձախն է.այսինքն տեղի է ունենում պտտման ուղղության փոփոխություն (inversion-փոխել ուղղվածությունը)։ Բերված հիդրոլիզի սխեմայից երևում է, որ առաջացած մոնոսախարիդների պտտման անկյունները և ուղղություննները կտրականապես տարբերվում են և ֆրուկտոզի ունակությունը գերակշռում է։
 
Լակտոզի հիդրոլիզից առաջանում են գլյուկոզ և գալակտոզ, մալթոզի հիդրոլիզից՝ երկու գլյուկոզ։
 
Օլիգոսախարիդների քիմիական հատկությունները հիմնականում կրկնում են մոնոսախարիդների հատկությունները։ Լաբորատոր պայմաններում հիդրոլիզը կատարվում է թթվային միջավայրում, որի հետևանքով առաջանում է օլիգոսախարիդի կազմի մեջ մտնող մոնոսախարիդների խառնուրդ։
 
== Գրականություն ==