«Սկիպիոն Աֆրիկացի Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 243.
Մ․թ․ա․ 206 թվականին Սկիպիոնը վերադարձավ Իտալիա և Սենատի առջև հաշվետվու եղավիր հաջողությունների մասին․ նա ջարդել էր չորս թշնամական բանակ և թշնամուց մաքրել էր Իսպանիա պրովինցիան։ Այդուհանդերձ [[ծերակույտ]]ի՝ սենատի «հայրերը» մերժեցին նրան [[հաղթահանդես]], այսինքն՝ [[տրիումֆ]] անցկացնել, պատճառաբանելով, թե հաղթողը արտակարգ, այսինքն՝ էքստրաօրդինար, ասել է թե՝ կարգից դուրս մագիստրատուրա կամ բարձր պաշտոն է զբաղեցրել {{sfn|Родионов Е.|2005|loc=с. 496}}{{sfn|Бобровникова Т.|2009|loc=с. 117—118}}։ Ուստի Սենատը որոշեց Սկիպիոնի վաստակը գնահատել, նրա պատվին [[հեկատոմբա]], այսինքն՝ [[հարյուրեզնյա]] զոհաբերություն կատարելով։ Պատմագրության մեջ դա բացատրում են նրանով, որ Սենատում առկա էր ուժեղ ընդդիմություն Սկիպիոնի հանդեպ։ Այդ ընդդիմությունը գլխավորում էը Քվինտոս Փաբիոս Մաքսիմոսը և [[Քվինտոս Փուլբիոս Փղակկոս]]ը։ Վերջինս մ․թ․ա․ 237 թվականին Հռոմի երկու կոնսուլներից մեկն էր{{sfn|Кораблёв И.|1981|loc=с. 243}}{{sfn|Квашнин В.|2004|loc=с. 27}}։
 
Ի հակադրություն Սենատի, Հռոմի ժողովուրդը Սկիպիոնին դիմավորեց ցնծությամբ։ Պուբլիոս Կոռնելիոսը բոլորի հերոսն էր․ ամբողջ բազմություններ էին հավաքվում նրա տան մոտ և ուղեկցում նրան դեպի ֆորում։ Սկիպիոնից սպասում էին, որ նա հաղթելով թշնամուն Իսպանիայում, պատերազմը կտեղափոծի Աֆրիկա և, վերջապես, կհասնի հաշտության ու խաղաղության։ Արդյունքում, մ․թ․ա․ 205 թվականի կոնսուլական ընտրությունների ժամանակ նա միանշանակ և անվերապահ հաղթանակ տարավ{{sfn|Родионов Е.|2005|loc=с. 498}}{{sfn|Broughton T.|1951|loc=р. 301}}. Նրա գործընկերը՝ մյուս կոնսուլը՝ [[Պուբլիոս Լիկինիոս Կրասոս Դիվոս]]ը, լինելով Հռոմեական պետության [[գերագույն պոնտիֆիկոս]]ը՝ [[գերագույն քուրմ]]ը, չէր կարող լքել Իտալիան, ուստի և որպես պրովինցիա՝ կառավարման նահանգ ստացավ [[Բրուտիում]]ը, իսկ Սկիպիոնին առանց վիճակահանության ընկավ [[Սիկիլիա]]ն՝ Սիցիլիա կղզի–նահանգը, որը դիտարկվում էր որպես պլացդարմ՝ հենակետ՝ Աֆրիկա զորքերի ափհանման համար{{sfn|Тит Ливий|1994|loc=XXVIII, 38, 6-12}}։
 
=== Աֆրիկյան ռազմարշավ ===