«Դարևսկու վահանագլուխ իժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 29.
| eol = 289375
}}
'''Դարևսկու վահանագլուխ իժ''' (''Vipera darevskii''), ''Դարևսկու իժ'' - իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի [[օձ]]։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Vipera կամ Pelias ցեղին։
 
Հանդիպում է [[Շիրակի մարզ]]ում. Ջավախք-Աշոցքի աշխարհագրական մարզի բնաշխարհիկ է։ Տարածված է ցուրտ ու խոնավ տափաստանամարգագետնային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում։
Տող 35.
Մարմինը հաստ է, երկարությունը՝ 13-42 [[սմ]], [[պոչ]]ը՝ 6-8 անգամ կարճ։ [[Էգ]]երը խոշոր են [[արու]]ներից։ [[Գլոիխ]]ը տարանջատված է մարմնից և ծածկված է հարթ վահանիկներով։ [[Աչք]]երը խոշոր են՝ մուգ գորշավուն [[ծիածանաթաղաթ]]ով, [[բիբ]]ը՝ օվալաձև, ուղղահայաց։ Աչքերից դեպի հետ, մինչև [[պարանոց]]ը, ձգվում են մուգ զոլեր։ Գլխի ճակատային վահանակի վրա առկա է տձև կամ երկայնակի ձգված խալ։ Սև խալեր կան նաև սպիտակավուն կամ գորշ շրթնային վահանիկների վրա։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ Մեջքի երկայնքով, ծոծրակից մինչև պոչի ծայրը, ձգվում է մուգ գորշավունից սև, լայն խալերից կազմված զիգզագանման նախշ։ Մուգ խալերի մեկական շարք կա նաև կողմնային մակերեսներից։ Բազմաթիվ սև կետիկների խտության հաշվին էգերի [[որովայն]]ի մակերսը մոխրագույն է, արուներինը՝ գրեթե սև՝ սպիտակ բծերով։
 
Սնվում է մանր [[հոդվածոտանիներ]]ով ([[մորեխներ]], [[ծղրիդներ]]) և մանր [[ողնաշարավորներ]]ով ([[մողեսներ]], մանր [[կրծողներ]])։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսերը։ [[Զուգավորում]]ը տեղի է ունենում մայիսին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգը ծնում է 2-8 ձագ։
 
Օգտակար է. կարգավորում է [[միջատ]]ների և կրծողների թվաքանակը։ Պահպանության նպատակով խնամվում է անազատ պայմաններում։