«Գրիգոր Օտյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 1թ → 1 թ oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → , ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Գրիգոր Օտյանը ծնվել է [[1834]] թվականի [[դեկտեմբերի 9]]-ին, [[Կ.Պոլիս|Կ.Պոլսում]], [[Սկյուտար]]ում։ Հինգ տարեկանից սովորել է հոր՝ [[Պողոս Օտյան]]ի հիմնած տնային դպրոցում։ Առաջին ուսուցիչը եղել է [[Գաբրիել Պարտիզպանյան]]ը։ Տասնչորս- տասնհինգ տարեկանում դասախոսություններ է լսել [[Փարիզ]]ում, իսկ տասնվեց տարեկանից սկսել է թարգմանություններ անել ֆրանսերենից հայերեն՝ թարգմանելով [[Լամարթինի]], [[Վիկտոր Հյուգո]]յի բանաստեղծությունները (վերջինիս հետ եղել է մտերիմ):։ Օտյանը հատուկ ուշադրություն է դարձրել գիտությանը, ազգային-ազատագրությանը և ազգային ինքնագիտակցության զարթոնքին։ [[1851]] թվականին Կ.Պոլսում լույս է տեսնում նրա «[[Առաջարկություն աշխարհաբար լեզվի վրա]]» աշխատությունը, որտեղ Օտյանը պաշտպամում է աշխարհաբարի մշակումն ու տարածումը։ [[1857]] թվականին Ազգային ժողովի հանձնարարությամբ մասնակցում է [[Թուրքիա]]յում ապրող հայերի ներքին գործերի կանոնադրության մշակմանը։ Օտյանը, [[Պալյան]]ը, Ռուսինյանը և Սերվիչյանը ստեղծում են մի կանոնադրություն, որը հետո կոչվեց ազգային սահմանադրություն, բայց ընդունվեց միայն [[1863]] թվականի [[մայիսի 17]]-ին, իսկ նույն թվականի [[սեպտեմբերի 20]]-ին գումարվեց առաջին նիստը։ [[1862]] թվականին Օտյանի օժանդակությամբ [[Հ.Սերվիչյան]]ը, [[Ն. Ռուսինյան]]ը, [[Գր.Աղաթոն]]ը, [[Տ. Չուխաջյան]]ը ու [[Գ. Երանյան]]ը հիմնում են «Հայ երաժշտական ընկերությունը»՝ «Քնար հայկական» շաբաթաթերթով, որտեղ [[Մկրտիչ Պեշիկթաշլյան]]ը հրատարակում է իր հայտնի «Եղբայր ենք մենք» բանաստեղծությունը։ Օտյանը աջակցում է նաև [[Զեյթուն]]ի հերոսական ապստամբության ղեկավարներին։ [[1864]]-[[1867]] թվականներին կառավարությունը մեկուսացնում է Գր.Օտյանին՝ ուղարկելով [[Բուլղարիայ]]ի [[Ռուսճուգ]] քաղաքը։ [[1867]] թվականի հետ է կանչվում։ [[1869]] թվականին Օտյանը ուղևորվում է Եվրոպա՝ [[Ֆրանսիա]], [[Գերմանիա]]: Վերադառնալով՝ նվիրվում է օսմանյան սահմանադրության կայացմանը։ [[1878]] թվականին կրկին մեկնում է [[Եվրոպա]], սակայն վերադառնում է և հիվանդանում։ Օտյանի հետապնդումները սկսվում են [[Աբդուլ Համիդ]]ի գահակալությամբ։ [[1880]] թվականին Օտյանը բարեկամների խորհրդով և Գ. Սամանճյանի աջակցությամբ գաղտնի հեռանում է Պոլսից և հաստատվում Փարիզում։ Իր կյանքի վերջին տարինեը նվիրում է գրականությանը։ 1885 թվականին սրվում են հիվանդությունները՝ հոդացավ, շնչառության դժվարություն, սրտի և երիկամների հիվանդություն։ [[1887]] թվականի [[օգոստոսի 15]]-ի գիշերը 53 տարեկանում մահանում է Գրիգոր Օտյանը։
 
== Աղբյուրներ ==