«Գոլֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Խաղի մասնակիցները ձգտում են, 9-18 հավասար մասերի բաժանված դաշտի 100-600 [[յարդ]] (91-546 [[մետր]]) երկարություն ունեցող մրցուղիներով մականով հարվածելով գնդակին, այն գցել մրցուղու վերջում գտնվող փոսիկների մեջ։ Գնդակը փոսիկի մեջ գցող մարզիկը ստանում է մեկ միավոր։ Հանդիպումները անցկացվում են 18,36 կամ 72 միավորի հաշվարկով։<ref>Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 87։</ref>
 
Գոլֆը միջազգային մարզաձև է։ Պրոֆեսիոնալ գոլֆի խոշորագույն մրցաշարերը ողջ աշխարհով մեկ ցուցադրվում են հեռուստատեսությամբ։ Բազմաթիվ մարդիկ խաղում են նաև սիրողական գոլֆ։ Խաղի նպատակն է հատուկ մականով այնպես հարվածել փոքրիկ գնդակին, որ այն գլորվելով ընկնի կանաչ սիզամարգում (գրին) փորված փոսիկի մեջ։ Խաղացողներն օգտագործում են մականների հավաքածու (մեկ խաղացողի համար՝ 14-ից ոչ ավելի):։ Յուրաքանչյուր փոսիկի համար խաղացողն ընտրում է ամենահարմար մականը։
 
== Կանոններ ==
Տող 12.
Գոլֆ խաղում են երկուսով կամ զույգերով։ Հաղթում է այն խաղացողը կամ զույգը, որը գնդակը փոսիկի մեջ է գլորում նվազագույն թվով հարվածներով։ Մի քանի փոսիկներով մրցամարտի դեպքում մրցամարտի արդյունքը հաշվվում է յուրաքանչյուր փոսիկի գրավումով առանձին-առանձին, և հաղթում է ավելի շատ փոսիկներ գրավողը։
 
Առաջին հարվածի համար գնդակը դնում են փոքր-ինչ բարձր հողի հատուկ հատվածի՝ պատվանդանի կամ նշագծի վրա։ [[Պատվանդան]]ից հետո տարածվում է կարճ խուզած խոտի շերտը (ֆերվեյ):։ Այդ շերտը ձգվում է մինչև սիզամարգը՝ գրինը, որտեղ գտնվում է փոքրիկ դրոշակով նշված փոսիկը։ Կարճ խուզած [[խոտ]]ի շերտի 2 կողմերով ձգվում են բարձր խոտով՝ մոլախոտով, ծածկված տեղամասերը՝ դաշտի անհարթ մասը։ Խաղացողի գործողությունները դժվարացնում են ծառերը, թփերը և այլ արգելքներ՝ [[առվակ]]ները կամ ավազածուղակները (բունկերները):։
 
== Խաղադաշտ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գոլֆ» էջից