«Գնաճ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (28) oգտվելով ԱՎԲ
չ (փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (2))
չ (clean up, փոխարինվեց: → (28) oգտվելով ԱՎԲ)
''Բաց գնաճը'' հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ [[Գին|գներ]]։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ [[Տնտեսություն]]ը շարունակում է արձագանքել [[շուկա]]յի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
 
<math>\pi\,\!=\cfrac{P_1 - P_0}{P_0}*100%,</math>
 
որտեղ <math>\pi\,\!</math>-ն գնաճի տեմպն է մեկ տարում՝ հաշվարկված տոկոսներով, <math>P_1</math>- տվյալ տարվա գների մակարդակն է, <math>P_0</math>- նախորդ տարվա գների մակարդակն է։
 
* ''Պահանջարկի գնաճ''. այս դեպքում տեղի է ունենում շրջանառության մեջ [[դրամական զանգված]]ի աճ, [[Գնողունակություն|գնողունակության]] բարձրացում, [[պահանջարկ]]ի մեծացում և միաժամանակ շուկայում առաջարկվող ապրանքների ծավալների կրճատում։
* ''Առաջարկի կամ արտադրության ծախքերի գնաճ''. գնաճ առաջանում է այն դեպքում, երբ անհիմն բարձրանում են արտադրության վրա կատարվող ծախսերը. այսինքն՝ [[ինքնարժեք]]ը, ինչը ևս բերում է գների բարձրացման։ Դա կարող է լինել աշխատանքի արտադրողականության կրճատման, [[աշխատավարձ]]ի բարձրացման, հումքի, էներգակիրների գների բարձրացման և այլնի պատճառով, ուղղակի և անուղղակի հարկերի բարձրացման պատճառով և այլն։
* ''Չհավասարակշռված գնաճ''. տարբեր ապրանքների գները փոփոխվում են միմյանց նկատմամբ և տարբեր համամասնություններով։
* ''Կանխատեսելի գնաճ''. գնաճ, որը հաշվի է առնվում տնտեսվարող սուբյեկտների սպասումների և վարքագծի մեջ։ Այնուամենայնիվ, գնաճը թանկ է նստում, եթե նույնիսկ այն լիովին սպառելի է. գնաճը հարկ է և այնպիսի հարկ, որը հասարակությանը ընտրություն չի տալիս։
[[Պատկեր:Zimbabwe $100 000 000 000 000 2008 Obverse.jpg|thumb|300px|[[Զիմբաբվե]]ի 100 տրիլիոն [[դոլար]]ը]]
 
* ''Նորմալ գնաճ'', երբ գների տարեկան աճը մինչև 5% է։
* ''Չափավոր կամ սողացող գնաճ'', երբ գների տարեկան աճը 5-10% է։ Այս դեպքում գնաճը վերահսկելի է և տնտեսության մեջ լուրջ անհամամասնություններ ու բարդություններ չի առաջացնում։
* ''Քառատրոփ գնաճ'', երբ գների տարեկան աճը 10-50% է։ Այս դեպքում գների աճը, ըստ էության, չի վերահսկվում, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա։
1 105 242

edits