«Գիտահետազոտական ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ փոխարինվեց: 9թ → 9 թ (3) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 1.
'''Գիտահետազոտական ինստիտուտ''', հատուկ կազմակերպություն, որ զբաղվում է գիտական հետազոտություններով և մշակումներով։ Որպևս գիտական հիմնարկություն, «ինստիտուտ» անունը առաջին անգամ կիրառվևլ է Գիտությունների և արվեստների ֆրանսիական ազգային ինստիտուտի նկատմամբ։ 19-20-րդ դարերի սահմանագլխին գիտահետազոտական ինստիտուտներ ստեղծվեցին Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում։ Նախապևս գիտահետազոտական ինստիտուտերը մասնավոր ձեռնարկություններ Էին և հիմնականում զբաղվում Էին բնագիտության հարցերով։ Հետագայում հանդես եկան նաև պետական գիտահետազոտական ինստիտուտներ՝ ընդգրկելով գիտության ու արտադրության նոր բնագավառներ (տեխնիկա, գյուղատնտեսություն, մշակույթ, առողջապահություն և այլն)։ Հումանիտար գիտությունների 1-ին գիտահետազոտական ինստիտուտներից Էր «Պուշկինի տունը» [[Ռուսաստան]]ում (1930 թվականից՝ [[ԽՍՀՄ]] [[Գիտությունների ակադեմիա]]յի [[ռուս]] գրականության ինստիտուտ)։ Գիտահետազոտական ինստիտուտը կազմված է համեմատաբար ինքնուրույն ստորաբաժանումներից՝ բաժիններից, [[լաբորատորիա]]ներից, խմբերից և այլն։ Գիտահետազոտական ինստիտուտը ղեկավարում է վարչությունը, որին կից գործում է գիտական խորհուրդ։ Ըստ ֆինանսավորման աղբյուրների և կառավարման համակարգի գիտահետազոտական ինստիտուտները կարող են լինևլ՝ պետական, մասնավոր, համալսարանական և քոլեջների։ Դրանք գտնվում են խիստ մրցակցությաև մեջ և դիմում են բոլոր միջոցներին՝ աշխատանքի մեջ ներգրավելու առավել կարող գիտական ուժերին։ Գիտական առաջատար կազմակերպությունները՝ ազգային [[Գիտությունների ակադեմիա]]ները, որպես կանոն, գիտահետազոտական ինստիտուտներ չունեն։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=78}}
|