«Գաղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (12) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գաղձ''' (''{{lang-lat|Cuscuta}}''), գելուկ, գայլուկ, գայլխոտ, [[գաղձազգիներ]]ի ընտանիքի միամյա [[մակաբույծ]] խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ [[գաղձ մերձեցված]] (''C. approximata''), [[գաղձ սովորական]] (''C. epithymum''), [[գաղձ եվրոպական]] (''C. europaea''), [[գաղձ Ցեզատիի]] (''C. cesattiana'') և այլն։
Մոլախոտ է, ծառերի, թփերի, կիսաթփերի, տնկիների, խաղողի վազի, խոտաբույսերի, բանջարաբոստանային և այլ բույսերի [[մակաբույծ]]։
==Նկարագրություն==
Ցողունը թելանման է կամ քուղանըմաև՝ առանց արմատի և տերևների, փաթաթվող (''պարուրում են շրջակա բույսերին և ծծիչներով ամրանում դրանց'')։ [[Ծաղկաբույլ]]ը ողկուզանման է կամ գլխիկանմաև, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն, կանաչավուն կամ վարդագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հատապտղանման տուփիկ է, սերմերը՝ մանր։ Գաղձի բոլոր տեսակները նշված են կարանտինային մոլախոտերի ցուցակում։
==Տարածումը Հայաստանում==
Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է ստորին, միջին լեռնային և նախալեռն, գոտիներում, կիսաանապատներում։ [[գաղձ գայլուկանման]] (''C. lupuliformis''), [[գաղձ Լեհմանի]] (''C. lehmanniana'') և [[գաղձ ծաղկակոթունավոր]] (''C. pedicellata'') հազվագյուտ տեսակները երբեմն հանդիպում են [[Երևան]]ի շրջակայքում։
== Կիրառական նշանակություն ==
Որոշ տեսակներ [[դեղաբույսեր|դեղաբույս]]եր են. պատրաստուկներն ունեն լեղամուղ, հակաթունային, հակաուռուցքային հատկություններ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է նաև [[էպիլեպսիա]]յի, [[նյարդաբորբեր]]ի բուժման ժամանակ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գաղձ» էջից