«Բևեռային կլիմա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 2.
{{legend|#19ebed|[[Տունդրայի կլիմա]]}}]]
[[Պատկեր:Alisov's classification of climate ru.jpg|thumb|right|280px|Երկրի կլիմայական գոտիներն ըստ Բ. Պ. Ալիսովի]]
'''Բևեռային կլիմա''', տարածված է [[Երկիր|Երկրի]] բևեռային շրջաններում, բնորոշվում է օդի բացասական ջերմաստիճաններով ամբողջ տարվա ընթացքում և սակավաթիվ տեղումներով (տարեկան 100-200 մմ)
== Արկտիկական կլիմա ==
Այդ շրջաններում նվազագույն ջերմաստիճանը [[Վրանգելի կղզի|Վրանգելի կղզում]] երբեմն իջնում է -57,7 °C-ից, [[Թայմիր թերակղզի|Թայմիր թերակղզում]]՝ մինչև -62 °C, [[Յամալ]]ում ([[Ակսարկա]])՝ մինչև -67 °C, [[Շպիցբերգեն]]ում ՝ մինչև -46,3 °C: Փետրվարի միջին ջերմաստիճանը [[Չելյուսկին (հրվանդան)|Չելյուսկին հրվանդան]]ում կազմում է -28,2 °C, հուլիսին՝ +1,4 °C, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է -14,5 °C, նվազագույնը՝ -48,8 °C, [[Հյուսիսային բևեռային շրջան|Հյուսիսային բևեռ]]ում փետրվարի միջին ջերմաստիճանը կազմում է -43 °C: [[Գոլոմյաննի կղզի|Գոլոմյաննի կղզում]] մայիսի միջին ջերմաստիճանը կազմում է -9,6 °C, հունիսին՝ -1,5 °C, հուլիսին՝ +0,6 °C, օգոստոսին՝ 0 °C, սեպտեմբերին՝ -3,5 °C: [[Խեյսա]] կղզում, որտեղ գտնվում է [[Կրենկելի անվան աստղադիտարան]]ը, և [[Գուկերի կղզի|Գուկերի կղզում]] հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է +0,7 °C: Աշխարհի ամենահյուսիսային մետեոկայանում՝ Կրենկելի անվան աստղադիտարանում, ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը կազմում է -44,4 °C, բացարձակ առավելագույնը՝ +10,3 °C: [[Վիզե]] կղզում մայիսի միջին ջերմաստիճանը կազմում է -9,2 °C, հունիսին՝ -1,6 °C, հուլիսին՝ +0,5 °C, օգոստոսին՝ +0,1 °C, սեպտեմբերին՝ -2,8 °C: Ապրիլից և մայիսից մինչև սեպտեմբեր արկտիկական տարածաշրջանները հաճախ համարվում են Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրերը։
Արկտիկայում հսկայական տարածքներ ծածկված են [[սառցադաշտ]]երի հաստ շերտով, դրանց մակերեսը ավելի քան 2 մլն կմ² է։ [[Հյուսիսային բևեռային շրջան|Բևեռային շրջան]]ից դուրս գտնվող ջրային տարածությունը, որը ամբողջ տարվա ընթացքում պատված է սառույցով, ձմռանը կազմում է 11 մլն կմ² և ամռանը՝ մոտ 8 մլն կմ²: Մեկամյա սառցադաշտերի հաստությունը մոտ 1-2 մ է, իսկ բազմամյա սառցադաշտերինը՝ 3-4 մ։ [[Սառցաբեկորներ]]ի բարձրությունը կազմում է 3-5 մ, երբեմն հասնում է 10-15 մ։ [[Բևեռային ցերեկ]]ը և [[բևեռային գիշեր|գիշեր]]ը պայմանավորում են [[արեգակնային ճառագայթում|արեգակնային ջերմության]] չափազանց անհավասար բաշխումն ամբողջ տարվա ընթացքում<ref>[http://www.somegeography.ru/somems-765-3.html Интересная география]</ref>: [[Ճառագայթային հավասարակշռություն]]ն Արկտիկայի հարավային շրջաններում դրական է, կազմում է 420-630 ՄՋ/(մ² տարվա ընթացքում) [10-15 կկալ/(սմ² տարվա ընթացքում)], փաստորեն 2-3 անգամ ավելի քիչ է, քան միջին լայնություններում, իսկ [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս|Արկտիկական ավազան]]ում, որպես կանոն, բացասական է՝ 85-125 ՄՋ/(մ² տարվա ընթացքում) կամ 2-3 կկալ/(սմ² տարվա ընթացքում)
[[Պատկեր:Ursus maritimus mother with cub.jpg|Բևեռային արջն իր քոթոթի հետ|right|thumb]]
|