«Բոգդան Սալթանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: == Կյանքը == → == Կենսագրություն == oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 17.
}}
 
'''Բոգդան Սալթանով''' (ի ծնե՝ Աստվածատուր Սալթանյան, ծննդ.թվ. անհայտ - մահ. [[1703]]), հայ նկարիչ։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Նոր Ջուղա]]յում, որտեղ և դարձել է անվանի արվեստագետ։ [[Ռուսաստան]]ի ցար [[Ալեքսեյ Միխայլովիչ]]ի հրավերով [[1666]] թվականին խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ եղբոր հետ եկել է [[Մոսկվա]]։ Շուտով ձեռք է բերել շնորհալի ստեղծագործողի համբավ։ [[1674]] թվականին ընդունել է ուղափառություն և նրան շնորհվել է ազնվականի կոչում՝ Մոսկովյան ցուցակով։ [[1685]] թվականին նշանակվել է [[Մոսկվայի Կրեմլ]]ի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավար։ Ղեկավարել է Կրեմլի մի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես ռուսական իրականության մեջ առաջին [[հաղթական կամար]]ի կառուցումը, ձևավորել այն [[Ազով]]ը [[Պետրոս I]]-ի կողմից գրավելու առթիվ։ Ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, սրբանկարներ, նկարազարդել է ձեռագրեր, ձևավորել պալատներ, վերանորոգել մի շարք եկեղեցիների և պալատների ներքին հարդարանքը։ Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը Բոգդան Սալթանովին նվիրել է արծաթե գուշ ([[1682]])։ Մահացել է [[1703]] թվականին [[Մոսկվա]]յում։
 
== Անունը ==