«Բեսթսելլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
==Պատմություն ==
''Բեսթսելլեր'' տերմինը այնքան էլ երկար պատմություն չունի։ Առաջին անգամ այն օգտագործվել է 1889 թվականին<ref>"best, a. and adv." The Oxford English Dictionary. 2nd ed. 1989. OED Onlin December 12, 2007.</ref>։ Բայց ֆենոմը, երբ նոր տպագրված գիրքը անմիջապես ձեռք է բերում մեծ հանրաճանաչություն, հայտնի է եղել է վաղուց, երբ ստեղծվել են տպագիր գրքերը։ Հին գրքերի համար, որոնց շրջանառությունը շատ չի եղել, գնահատման լավագույն ձևը վերահրատարակություների քանակն է։ Այն ժամանակ հեղինակային իրավունքի համակարգը նորաստեղծ էր, և եթե աշխատում էր, ապա շատ դանդաղ։ Դա հանգեցրեց այն բանին, որ տարբեր հրատարակչությւոններ կարող էին հրատարակել միևնույն ստեղծագործությունը, որը բնականաբար մեծացրել է հրատարակությունների քանակը։
 
Տպագրության վաղ շրջանում գրեթե բոլոր հայտնի գրքերը կրոնական էին։ Քանի որ այն ժամանակ գրքի արժեքը կախված էր նրա ծավալից, որպեսզի գիրքը հայտնի դառնար պետք է լիներ փոքրածավալ։ Միևնույն ժամանակ, Աստվածաշունչը իր ծավալի պատճառով մնաց բավականին թանկարժեք գիրք մինրև 19-րդ հարյուրամյակ, այդ պատճառով քիչ օրինակներ են տպագրվել։
Տող 8.
== Ներկայումս ==
 
Բեսթսելլերների տարբեր ցանկեր հիմնականում կազմում են գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա։ Երբեմն ցանկերի կազմողները ավելացնում են այլ կատեգորիաներ։ Օրինակ՝ «Նյու Յորթ Թայմս» թերթը, որն ամեն շաբաթ հրապարակում է բեսթսելլերների ցանկ [[2011]] թվականին ներկայացրեց «Գրքեր երեխաների համար» կատեգորիան։ Դրա հիմնական պատճառը [[Հարրի Փոթթեր]]ի մասին գրքերը գեղարվեստական գրականության բեսթսելլերների ցանկից հանելն էր, քանի որ մեկ տարվա ընթացքում դրանք աընդմեջ զբաղեցնում էին ցանկի առաջին երեք հորիզոնականները։
 
Այժմ տարբերակում են երկու ձևի՝ կոշտ և փափուկ կազմերով բեսթսելլերներ։ Սովորաբար առաջինը լույս է տեսնում կոշտ կազմով գիրքը, որը շատ ավելի թանկ է։ Որոշ ժամանակ անց նոր լույս է տեսնում փափուկ կազմովը, որն ավելի էժան է և նախատեսված է մեծաքանակ ընթերցողների համար։ Կոշտ կազմով գրքի հեղինակությունը խթանում է փափուկ կազմով գրքի թողարկմանը, բայց նաև լինում է հակառակը՝ եթե կոշտ կազմով գիրքը շատ լավ է վաճառվում, ապա ավելի էժան տարբերակը թողարկելու կարիք չկա։