«Բաքվի Հայոց մարդասիրական ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (55) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Բաքվի Հայոց մարդասիրական ընկերություն''' (Մարդասիրական ընկերություն հանուն Ս. Գրիգոր Լուսավորչին Հայաստանի), հայկական բարեգործական կազմակերպություն։
 
==Ստեղծում ==
Հիմնվել է 1864 թվականի մայիսի 21-ին, [[Բաքու|Բաքվում]]` բժշկապետ Դ. Ռոստոմյանի (եղել է առաջին նախագահը), Մ. Զոհրապյանցի և տեղի այլ ազդեցիկ հայերի նախաձեռնությամբ` լուսավորական, մշակութային և բարեսիրական գործունեություն ծավալելու նպատակով։ Ըստ հաստատված կանոնադրության՝ ունեցել է հիմնադիր, պատվավոր, անփոփոխ և տարեկան անդամներ։ Ղեկավարել են հիմնադիր անդամները, խորհուրդը (3 տարի ժամկետով ընտրված նախագահը և 8 անդամները), ընդհանուր ժողովը։ Ընկերությունն իրավունք է ունեցել գործելու [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] հայաբնակ վայրերում։ Հաշվետու է եղել [[Կովկաս]]ի փոխարքային և Բաքվի նահանգապետին։
 
== Գործունեություն ==
=== 1800-ական թվականներ ===
Մինչև 1875 թվականը գործունեություն է ծավալել հիմնականում Բաքվում։ Նյութական օգնություն է ցույց տվել հայ մտավորականությանը, ուսանողներին, աշակերտներին, այրիներին, որբերին, գաղթականներին։ Կազմակերպել է համաճարակների դեմ պայքարի սանիտարական խմբեր, բացել հիվանդանոցներ, ճաշարաններ, կար ու ձևի դասընթացներ։ 1870 թվականին հիմնել է «Արոր» տպարանը, թանգարան, որտեղ հավաքել են ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայ գործիչների արխիվներ։ 1870 թվականին բացել է հանրային [[գրադարան]], 1880 թվականին՝ կից ընթերցարան։ Գրադարանից և ընթերցարանից օգտվել են Բաքվի աշխատավորները (մոտ 32700 մարդ)։ 1914 թվականին գրադարանն ունեցել է 21800 գիրք, ստացել է 68 անուն [[պարբերական]] (1920 թվականից հետո գրադարանը վերանվանվել է Հանրապետական հանրային գրադարանի, որի հայկական բաժինը դադարել է գործելուց 1960-ական թվականներից)։ 1894 թվականին ստեղծվել է գրական ֆոնդ։ Մարդասիրական ընկերությունը մասնակցել է Բաքվի հասարակական քաղաքական կյանքին, ներկայացուցիչ ունեցել քաղաքային խորհրդում։ Կառուցել է դպրոցներ, դրանք ապահովել գույքով և դասագրքերով։ Օժանդակել է հայ ուսուցիչներին՝ ուսուցչական ցենզ ստանալու գործում։
 
Նյութական օգնություն է ցույց տվել Ղուբայի, Գանձակի, Նուխիի, Շամախու գավառների հայկական դպրոցներին, հրդեհից տուժած [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ին, [[Զեյթուն]]ի հայերին և այլն։ 1899 թվականին [[Ռուսաստան]]ի ներքին գործերի նախարար Ի. Լ. Գորեմիկինը հաստատել է ընկերության նոր կանոնադրությունը (ունեցել է 500 անդամ), որով այն զրկվում էր մշակութային և ուսումնական գործունեության իրավունքից։ Այդ պատճառով ընկերությունն իր գումարների մի մասը նվիրաբերել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանին, [[Շուշի]]ի հայոց հոգևոր դպրոցին և Բաքվի քաղաքային ինքնավարությանը։ Այդ տարիներին բացվել և մինչև 1920 թվականը գործել են բարեգործական հիմնարկներ՝ աշխատանքի տուն, մսուր, որբանոց, ճաշարան, լվացքատուն, խոհարարական դասընթացներ, կառուցվել տներ, որտեղ անվճար կամ մատչելի վճարով բնակվել են աղքատ ընտանիքներ (մոտ 200 հոգի)։
 
=== 1900-ական թվականներ ===
Ընկերությունը նյութական օգնություն է ցույց տվել 1902 թվականին [[Շամախու երկրաշարժ]]ից և 1904 թվականին ու 1910 թվականին Բաքվում [[խոլերա]]յի համաճարակից տուժած բնակիչներին, 1908-1911 թվականներին Բաքվից [[Արևմտյան Հայաստան]] վերադարձող գաղթականներին։ 1900-1917 թվականներին գործել է ընկերության թատրոնը՝ 420-տեղանոց դահլիճով։ 1913 թվականի հոկտեմբերին ցարական իշխանությունները վերականգնել են ընկերության մշակութային և ուսումնական գործունեության իրավունքը։ 1914 թվականին Մարդասիրական ընկերությունը մասնաճյուղ է բացել [[Շամախի]]ում։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին (1914-1918) ընկերությունը հավաքագրել է կամավորներ, վիրավորների համար բացել ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, ֆելդշերական կետեր, դրանք ապահովել բժշկական անձնակազմով և գույքով։ 1914 թվականի հոկտեմբերին ընկերությանը կից ստեղծվել է հայ կանանց կոմիտե, 1915 թվականին՝ գաղթականական կոմիտե։ Գաղթականների համսր բացվել է հիվանդանոց, որբանոց, տրամադրվել անվճար կացարան, սնունդ և հագուստեղեն։ 1918 թվականին ընկերությունը կապ է հաստատել Բաքվի կոմունայի ղեկավարների ([[Ստեփան Շահումյան]], Պ. Ջափարիձե) հետ, մասնակցել թուրքական բանակի դեմ Բաքվի պաշտպանությանը։ [[Ադրբեջան]]ում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, 1920 թվականի մայիսին, ընկերությունը դադարել է գործելուց։
 
== Աղբյուրներ ==
* Հայ Սփյուռք Հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 19-20։
 
[[Կատեգորիա:Բարեգործական կազմակերպություններ]]