«Բաքվի 26 կոմիսարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2), հ: → հ։, մ: → մ։ (4), չ: → չ։, ր: → ր։ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
[[Բաքու|Բաքվում]] [[Բաքվի կոմունա|սովետական իշխանության]] անկումից հետո, 1918 թվականի օգոստոսի 10-ին Բաքվի [[բոլշևիկներ]]ի կոնֆերանսը որոշեց հիմնական ուժերով էվակուացվել խորհրդային [[Աստրախան]]։ Օգոստոսի 14-ին 16 նավերից բաղկացած քարավանը շարժվեց դեպի Աստրախան։ Փոթորկի պատճառով նավախումբը երկու օր կանգնեց բաց ծովում՝ Բաքվից 60 կմ հեռավորության վրա։ Օգոստոսի 16-ին նրան շրջապատեցին «[[Կենտրոնական կասպիական բռնապետություն|Կենտրոնական կասպիական բռնապետության]]» հակահեղափոխական կառավարության ռազմանավերը և հրետանային կրակոցների սպառնալիքի տակ ստիպեցին վերադառնալ Բաքու, որտեղ 35 խորհրդային աշխատողների ձերբակալեցին և բանտ նետեցին։ Դրանց թվում էին կուսակցության Կենտկոմի անդամ, խորհրդային կառավարության Կովկասյան գործերի արտակարգ կոմիսար, Բաքվի ժողկոմխորի նախագահ [[Ստեփան Շահումյան]]ը, կուսակցության Կենտկոմի անդամության թեկնածու, Բաքվի խորհրդի նախագահ, ներքին գործերի կոմիսար [[Պրոկոֆի Ջափարիձե]]ն, Բաքվի ժողկոմխորի նահանգական կոմիսար [[Մեշադի Ազիզբեկով]]ը, ժողովրդական տնտեսության գործերի կոմիսար [[Իվան Ֆիոլետով]]ը, ռազմածովային գործերի ժողկոմ [[Գրիգոր Կորգանով]]ը, աշխատանքի կոմիսար [[Յակով Զևին]]ը, հողագործության ժողկոմ Միր-Հասան Վեզիրովը, կուսակցական, խորհրդային և ռազմական ուրիշ գործիչներ։ «[[Կենտրոնական կասպիական բռնապետություն|Կենտրոնական կասպիական բռնապետության]]» կառավարության և անգլիական օկուպացիոն զորքերի հրամանատարության որոշմամբ Բաքվի կոմիսարները «պետական դավաճանության մեղադրանքով» պետք է հանձնվեին ռազմադաշտային դատարանին և նախօրոք ընդունված վճռով գնդակահարվեին։
Սակայն նրանք չկարողացան այդ որոշումը անմիջապես իրականացնել, որովհետև անգլիացիներն ու Կենտրոնական կասպիական բռնապետության կառավարողները թուրքական զորքերի հարձակման սպառնալիքի տակ սեպտեմբերի 14-ին խուճապահար հեռացան Բաքվից՝ բանտում թողնելով կոմիսարներին։ Ձերբակալությունից ազատ մնացած մի խումբ բոլշևիկների ջանքերով օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, քաղաքը թուրքական բանդաների կողմից գրավվելուց երեք ժամ առաջ, Բաքվի 26 կոմիսարները բանտից ազատվեցին։ Կոմիսարները պետք է նավահանգստում սպասող «Սևան» շոգենավով էվակուացվեին Աստրախան, սակայն նախատեսված պլանը ձախողվեց։ «Սևան» շոգենավը, թուրքական հրետանու կրակի մոտենալու պատճառով, հեռացել էր բաց ծով։ Նրանց հաջողվեց տեղավորվել «Թուրքմեն» շոգենավում, որը գտնվում էր խորհրդային պարտիզանական ջոկատի հրամանատար Թ․ Ամիրովի տրամադրության տակ և ուղևորվելու էր Աստրախան։ Բայց «Թուրքմենի» հակահեղափոխականորեն տրամադրված հրամանատարական կազմի մի մասի, անգլիացի սպաների պահանջով, նավն ուղեվորվեց [[Կրասնովոդսկ]], ուր տնօրինում էին անգլիական օկուպացիոն զորքերը և տեղական էսեռական կառավարությունը։ Սեպտեմբերի 16-ին էսեռական իշխանությունները գնդապետ Բատինի և անգլիացի սպաների ներկայությամբ, մատնիչների օգնությամբ ձերբակալեցին կոմիսարներին։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ձերբակալվածներից առանձնացվեց 25 հոգի՝ այն ցուցակով, որ մնացել էր [[Գրիգոր Կորգանով]]ի մոտ (Բաքվի բանտում, որպես ավագ, Կորգանովը ըստ այդ ցուցակի բաժանում էր դրսից ստացված պարենամթերքը)։ Կրասնովոդսկում այդ ցուցակը համալրեցին կոմունայի ղեկավար գործիչների ցուցակ, ավելացրեցին նաև «Թուրքմենի» նավապետ Թ․ Ամիրովին, և այսպիսով ստացվեց 26 հոգի, որոնք 1918 թվականի սեպտեմբերի 20-ի լուսաբացին գնդակահարվեցին։ Բաքվի 26 կոմիսարների գնդակահարության մասին որոշումը կայացվել է անգլիական ռազմական միսիայի (գեներալ Ու․ Մալեսոն, կապիտան Ռ․ Տիգ–Զոնս) և էսեռական կառավարության (Ֆ․ Ֆունտիկով, Կուրիլյով, Ս․ Դրուժկին, Լ․ Զիմին, Վ․ Կուն) կողմից։
 
== Բաքվի 26 կոմիսարների ցուցակը ==
[[Պատկեր:The Execution of the Twenty Six Baku Commissars.jpg|thumb|right|300px|[[Իսաակ Բրոդսկի]]: Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը:]]
# [[Բաղդասար Ավագյան]]` Բաքվի պարետ:
# [[Մեշադի Ազիզբեկով]]` Բաքվի նահանգային կոմիսար:կոմիսար։
# [[Թադևոս Ամիրյան]]` «[[ՀՅԴ]]» անդամ, հեծյալ զորաջոկատի հրամանատար:
# [[Արսեն Ամիրյան]]` «Բաքվեցի բանվոր» թերթի խմբագիր:խմբագիր։
# [[Մեեր Բասին]]` Կովկասի բանակի Ռազմահեղափոխական կոմիտեի անդամ:
# [[Էյժեն Բերգ]]` նավաստի, Բաքվի խորհրդային զորքերի կապի հրամանատար:հրամանատար։
# [[Անատոլի Բոգդանով]]` ծառայող:
# [[Սողոմոն Բոգդանով]]` Ռազմահեղափոխական կոմիտեի անդամ:անդամ։
# [[Արմենակ Բորյան]]` լրագրող:
# [[Միր-Հասան Վեզիրով]]` հողագործության ժողկոմ:ժողկոմ։
# [[Իվան Գաբիշև]]` բրիգադի կոմիսար:
# [[Պրոկոֆի Ջափարիձե]]` Բաքվի բանվորներական, գյուղացիական, զինվերական, նավաստիական դեպուտատների ներկայացուցիչ:ներկայացուցիչ։
# [[Յակով Զևին]]` աշխատանքի ժողկոմ:
# [[Մարկ Կորգանով]]` Ռազմահեղափոխական կոմիտեի անդամ:անդամ։
# [[Գրիգոր Կորգանով]]` ռազմածովային գործերի ժողկոմ:
# [[Արամ Կոստանդյան]]` պարենամթերքի ժողկոմի տեղակալ
# [[Իվան Մալիգին]]` Կովկասի բանակի Ռազմահեղափոխական կոմիտեի ղեկավարի տեղակալ, ժողովրդական կոմիսարիատի ռազմածովային գործերի կոլեգիայի անդամ:
# [[Իրակլի Մետաքսա]]` Շահումյանի անձնական թիկնապահ:թիկնապահ։
# [[Իսայ Միշնե]]` գործավար:
# [[Իվան Նիկոլայշվիլի]]` Ջափարիձեի անձնական թիկնապահ
# [[Սուրեն Հովսեփյան]]` «Բաքվի խորհրդի տեղեկագիր» թերթի խմբագիր:խմբագիր։
# [[Գրիգորի Պետրով]]` Բաքվի շրջանի ռազմական կոմիսար, կարմիրգվարդիական ջոկատի հրամանատար:
# [[Վլադիմիր Պոլուխին]]` [[ՌԽՖՍՀ]] ռազմածովային գործերի կոլեգիայի անդամ:անդամ։
# [[Ֆյոդոր Սոլնցև]]` ռազմական աշխատող, ռազմախորհրդական դպրոցի կոմիսար:
# [[Իվան Ֆիոլետով]]` Ժողովրդական տնտեսության խորհրդի ղեկավար:ղեկավար։
# [[Ստեփան Շահումյան]]` Կովկասի արտակարգ կոմիսար, Բաքվի ժողկոմխորի ղեկավար: