«Բարսեղ Ա Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (10), է: → է։, բ: → բ։ (4), ե: → ե։, ը: → ը։ (20), ի: → ի։ (4), լ: → լ։ (3), մ: → մ։ (14), ն: → ն։ (15), ս: → ս։ (2), վ: oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 6.
 
== Ծագումը ==
Բարսեղը ծնվել է Բյուզանդիայի Մակեդոնիա թեմ (վարչական միավոր, համապատասխանում է ներկայիս Ադիրանապոլիս քաղաքի շրջակայքի տարածքին) գաղթած հայ ընտանիքում շուրջ 811 թ.։ Սկզբնաղբյուրների տվյալներով՝ Բարսեղի (բյուզանդական աղբյուրներում՝ Վասիլ) հայկական ծագումն անվիճելի է:է։ Շատ հետաքրքիր է այդ տեսակետից 10-րդ դարի առաջին կեսում գրված «Եվթիմիոսի վարքը» (կոչվում է նաև «Պսամաթիական ժամանակագրություն»), որտեղ գրված է հետևյալը. «Վասիլը խնամակալ է թողնում Ստիլիանոսին, որին հայերեն Զաուցես էին անվանում, որովհետև նա էլ էր մակեդոնացի և ծագումով հայ, ինչպես և ինքը»: Իսկ Սիմեոն Մագիստրոսը տալիս է Վասիլի արտաքինի նկարագրությունը՝ իրար միացած հոնքեր, սև աչքեր, թուխ դեմք, ինչը ցույց է տալիս, որ ավելի ուշ շրջանի արաբական հեղինակների տված տեղեկությունը, թե Վասիլը սլավոն էր, սխալ է և մենք գործ չունենք սլավոնական տիպարի հետ:հետ։
 
Ըստ պատմիչների՝ Բարսեղ Ա-ի լեզուն հայերենն էր, և նա հունարեն խոսում էր ծանր ակցենտով։ Կայսր [[Կոստանդին Ծիրանածին]]ը հաղորդում է, որ «Վասիլ (Բարսեղ) կայսրը, ծագումով Մակեդոնիայից էր, ազգությամբ հայ Արշակունի»: Վասիլ Ա-ի կյանքի և գործունեության մասին այս երկն ընդգրկված է բյուզանդական մի աղբյուրի մեջ, որը պատմագիտության մեջ հայտնի է Թեոփանեսի շարունակող անունով:անունով։ Վասիլի մասին այս առասպելը հորինողները աշխատել են ցույց տալ, որ Վասիլը սերում էր Արևմուտքի առաջին քրիստոնյա կայսր Կոստանդին Մեծից և Արևելքի առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ Գ Արշակունուց:Արշակունուց։ Դրա նպատակը փաստելն էր Վասիլի իրավունքները՝ Բյուզանդիայի գահի նկատմամբ:նկատմամբ։ Իսկ իրականում, ինչպես որոշ ուսումնասիրողներ են եզրահանգել, նա կամ Բագրատունիների շառավիղ էր, կամ Մամիկոնյանների:Մամիկոնյանների։ Վերը նշված ձեռագրում Ծիրանածինը Վասիլ Ա-ի մոր անունը չի հաղորդում, սակայն նրան հիշատակում է իր «Արարողությունների մասին» աշխատության մեջ՝ Պանկալո անունով:անունով։ Հայ հեղինակներից [[Վարդան Արևելցի]]ն վկայում է, որ Վասիլի մայրը հայուհի էր:էր։
 
== Բարսեղ Ա-ի կեղծ ծագումնաբանության հեղինակը ==
Վասիլ Ա-ի կեղծ տոհմածառի հեղինակը [[Փոտ պատրիարք|պատրիարք Փոտն]] է, որը ևս, ինչպես հայտնի է, հայկական ծագում ուներ:ուներ։ Փոտի այս խարդախության մասին արժեքավոր տեղեկություններ է տալիս Իգնատիոս պատրիարքի կենսագիր Նիկետաս Պափլագոնացին:Պափլագոնացին։ Նա շարադրում է, որ Փոտն իր տասնամյա արտաքսության ընթացքում ցանկանում է սիրաշահել Վասիլ Ա-ին և իր նպատակին հասնելու համար դիմում է հետևյալ խորամանկությանը. նա վերցնում է Վասիլի ընտանիքի անդամների անունների սկզբնատառերը՝ Վ(ասիլ), Ե(վդոկիա), (Կ)ոստանդին, (Լ)ևոն, (Ա)լեքսանդր և (Ս)տեփանոս և սարքում Վեկլաս անունը:անունը։ Այնուհետև մի կեղծ ծննդաբանություն է հորինում՝ սկսելով Հայոց [[Տրդատ Գ]] արքայից (298-330 թթ.):։ Պատմությունը հասցնում է մինչև Վասիլի հորը, և գրում, որ նա մի որդի է ունենալու, որի անունն իբր թե Վեկլաս է լինելու:լինելու։ Փոտը տալիս է նաև այդ Վեկլասի նկարագրությունը, որն ըստ էության համընկնում է Վասիլի արտաքին նշաններին, և հայտնում, որ նա դառնալու է ամենաերջանիկ թագավորը:թագավորը։ Փոտն այնուհետև իր հորինվածքը ալեքսանդրյան երկաթագիր տառերով գրում է մի հին, մագաղաթյա մատյանում, աշխատելով գրքին տալ հնադարյան տեսք:տեսք։ Փոտի խաբեության մասնակիցն է դառնում պալատական քահանա Թեոփանես Սֆինոդեմոնը, որն իմաստուն մարդու համբավ ուներ և հետագայում դարձավ [[Կեսարիա]]յի եպիսկոպոս:եպիսկոպոս։ Սա այդ սարքած մատյանը դնում է գրադարանում և մի պատեհ առիթով հանում և ցույց է տալիս արդեն կայսր դարձած Վասիլին:Վասիլին։ Ոչ ոք չի կարողանում լուծել գրքի բովանդակության առեղծվածը:առեղծվածը։ Թեոփանեսն ասում է, թե մեկ մարդ միայն կարող է մեկնել այն՝ Փոտը:Փոտը։ Մարդ են ուղարկում նրա ետևից և բերում մայրաքաղաք:մայրաքաղաք։ Փոտը բացահայտում է գաղտնիքը, որ իբր թե հրեշտակի միջոցով է իմացել:իմացել։ Դրանից հետո, Սիմեոն Մագիստրոսի փոխանցմամբ, Փոտի և կայսեր փոխհարաբերությունները բարելավվում են:են։
 
== Բարսեղ Ա-ի կյանքի վաղ շրջանը ==
[[Պատկեր:BasileiosWrestlingMatch.jpg|mini|thumb|350px|Վասիլն ըմբշամարտում հաղթում է բուլղար չեմպիոնին. մանրանկար՝ [[Հովհաննես Սկիլիցես]]ի Մադրիդյան ձեռագրից]]
[[Կոստանդին Ծիրանածին]]ը Վասիլ Ա-ի՝ իր պապի մանկության տարիների մասին (Թեոփանեսի շարունակող) պատմում է, որ ծնողները զբաղվում էին երկրագործությամբ Ադրիանուպոլիս քաղաքում:քաղաքում։ Նրա կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվում է հայրը, և Վասիլը հասունանալով աչքի է ընկնում իր քաջությամբ, խոհեմությամբ, ֆիզիկական ուժով ու մարմնի գեղեցիկ կառուցվածքով:կառուցվածքով։ Վասիլի պատանեկության տարիներին, սակայն, հայրը վախճանվում է, և մոր ու եղբայրների խնամքի հոգսն ընկնում է Վասիլի ուսերին:ուսերին։ Նա երկրագործության բերած եկամուտները չնչին է համարում և որոշում մեկնել մայրաքաղաք [[Կոստանդնուպոլիս]], ցուցաբերել իր կարողությունները և ծառայության անցնել:անցնել։ Այսպես հաղորդում է Կոստանդին Ծիրանածինը, իսկ Սիմեոն Մագիստրոսը նշում է, որ Վասիլը, նախքան Կոստանդնուպոլիս գնալը, ծառայում էր Մակեդոնիայի բանակաթեմի զորավար Ցանցեսի մոտ:մոտ։ Այս պատմիչը նաև նշում է, որ Վասիլը թագավորանիստ քաղաք գնալիս 25 տարեկան էր:էր։
 
Շնորհիվ իր ֆիզիկական տվյալների Վասիլն ընդունվում է ծառայության [[Միքայել Գ]] կայսեր ազգական Թեոփիլոսի մոտ՝ դառնալով նրա պրոտոստրատորը։ Գրավում է [[Միքայել Գ]] կայսեր, որը նույնպես ծագումով հայ էր, ուշադրությունը՝ հաղթանակ տանելով բուլղարացի հայտնի ըմբիշի նկատմամբ:նկատմամբ։ [[Կոստանդին Ծիրանածին]]ը հայտնում է այդ ըմբշամարտի մանրամասները:մանրամասները։ Վասիլն իր տիրոջ՝ Թեոփիլոսի հետ ներկա է լինում կայսերական ճաշկերույթի, որին ներկա էին նաև բուլղարներ:բուլղարներ։ Վերջիններիս մեջ կար մի զորեղ ըմբշամարտիկ, որին գրեթե ոչ ոք չէր կարողացել հաղթել և բուլղարները պարծենում էին նրանով:նրանով։ Թեոփիլոսը կայսերը համզում է, որ եթե այդ բուլղարն առանց պարտվելու վերադառնա Բուլղարիա, նրա հայրենակիցները շատ պիտի գոռոզանան:գոռոզանան։ Ուստի կայսրն ընդառաջում է նրա առաջարկին և թույլ է տալիս, որ Վասիլն ըմբշամարտի բուլղար մարզիկի հետ:հետ։ Նա այնքան արագ է հաղթում բուլղարին, որ արժանանում է Միքայել Գ-ի բարեհաճ վերաբերմունքին ու շուտով դառնում կայսեր թիկնապահը (պարակոիմոմենոս) ու հոմանին։
 
Միքայելի հրամանով ամուսնալուծվում է իր կնոջ՝ Մարիայից և ամուսնանում կայսեր սիրուհու՝ Եվդոկիա Ինգերինայի հետ։ Ըստ վարկածի՝ նրա երկրորդ կնոջից ծնված որդին, հետագայում [[Լևոն Զ]] կայսրը, իրականում Միքայելի որդին էր։
Տող 23.
== Կայսերակից հռչակվելը ==
[[Պատկեր:Coronation of Basil the Macedonian as co-emperor.png|thumb|mini|350px|Վասիլ Ա-ի թագադրումն իբրև կայսերակից. [[Հովհաննես Սկիլիցես]]ի Մադրիդյան ձեռագրից:]]
Բյուզանդական աղբյուրները [[Միքայել Գ]]-ին նկարագրում են որպես ապաշնորհ ղեկավարի՝ տրված հարբեցողության, խաղամոլության ու հաճույքների:հաճույքների։ Նման պայմաններում պետական գործերը հիմնականում վարում էր կայսեր մորեղբայր կեսար Վարդասը (Վարդան), որն ազդեցիկ դիրք ուներ պալատականների, բանակի և ժողովրդի շրջանում:շրջանում։ Արքունիքում նրա դեմ դավեր են նյութվում և կայսերը որոշ ազդեցիկ մարդիկ սկսում են լարել Վարդասի դեմ:դեմ։ Իսկ այս ամենի ետևում կանգնած էր Վասիլը:Վասիլը։ Կրետեի արաբների դեմ արշավանքի ժամանակ Վասիլը կարողանում է համոզել Միքայել Գ-ին, որ Վարդասը դավեր է նյութում՝ գահին տիրանալու համար և ստանալով թույլտվություն՝ կազմակերպում է Վարդասի սպանությունը հենց կայսեր վրանում սրախողխող անելով նրան 866 թ. ապրիլի 21-ին:ին։ Վարդասի սպանությունից հետո պետական գործերը մնում են առանց լուրջ և խոհեմ ղեկավարի, ինչը գիտակցելով, Միքայել Գ-ն նույն թվականի մայիսի 26-ին իրեն կայսերակից է հռչակում Վասիլին՝ նրան շնորհելով «կեսարի» տիտղոս և պետական գործերի հոգսը հանձնելով նրան:նրան։
 
Այս առաջխաղացումն իր մեջ էր ներառում նաև Վասիլի որդեգրումը Միքայել Գ-ի կողմից, որն ինքը տարիքով ավելի փոքր էր իր նորաթուխ «որդուց»։ Հասու լինելով պետական գործերի վիճակին, կայսրության ներքին խնդիրներին, և, հակառակ դրան, Միքայելի ցոփ ու շվայտ կյանքին, նրա անհեթեթ զվարճանքների վրա ծախսվող հսկայական գումարներին, Վասիլը սկսում է կշտամբել նրան՝ պարբերաբար հորդորելով այդ գումարները ծախսել բանակի կատարելագործման, քաղաքացիների դրության բարելավման ու կարևոր նշանակության կառույցների շինարարության վրա:վրա։ Այս էր պատճառը, որ Միքայելի ու Վասիլի հարաբերությունները վատանում են և անգամ Միքայելը հրահանգում է որսի ժամանակ սպանել Վասիլին:Վասիլին։ Սակայն վերջինս տեղեկանալով դրան, խուսափում է վտանգից և որոշում կանխարգելել իր անկումը՝ գահընկեց անելով կայսրին։ Կազմակերպված դավադրության արդյունքում 867 թ. սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Միքայել Գ-ն սպանվեց և գահն անցավ Վասիլին։
 
== Իշխանության սկիզբ ==
[[Պատկեր:ByzantineEmpire867AD3.PNG|thumb|mini|300px|ձախից|Բյուզանդական կայսրության սահմանները 867 թվականին:]]
Սենատը, ամբողջ բանակը և ժողովուրդը Վասիլին հռչակում են միահեծան ինքնակալ:ինքնակալ։ Հայ պատմիչները վկայում են, որ Վասիլը, դառնալով բյուզանդական կայսր, դիմում է Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուն՝ թագ խնդրելով։ Իրեն Արշակունի համարելով՝ Վասիլն ուզում էր թագն ստանալ թագադրից, որպիսին հայոց դարավոր ավանդության համաձայն կարող էր միայն Բագրատունի լինել <ref>Բյուզանդական աղբյուրներ, Բ. Կոստանդին Ծիրանածին, Երևան, 1970, էջ 270:</ref>: Այդ առթիվ Վարդան Արևելցին գրում է.
{{Քաղվածք| Դարձեալ ի նոյն կայսերէ Վասլէ եկն ներքինի մի Նիկիտ կոչեցեալ յերեքհարիւր քսան և հինգ թուին, խնդրել յԱշոտոյ թագ, բերեալ շատ պարգևս. քանզի Վահան ոմն եպիսկոպոս Տարօնոյ ասէր նմա թէ Արշակունի իցէ. զի մայրն հայ էր: Զոր կատարէ Աշոտ, ընդ նմին առաքէ և տասն հազար արծաթ ընծայ նորաշէն եկեղեցւոյն:}}
Վասիլ կայսեր՝ հայերի հետ հաստատած սերտ հարաբերությունների մասին վկայում է նաև պատմիչ-կաթողիկոս [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն: Ըստ վերջինիս՝ «Հունաց Բարսեղ մեծ կայսրը խաղաղության, նվաճման և սիրո փոքր դաշինք չի հաստատում մեր Աշոտ արքայի հետ՝ նրան սիրելի որդի անվանելով և հաղորդակից դարձնելով իր տերության ու թագավորության ամեն ինչին։ Եվ այսպես հետագայում առաքինի գործերի բոլոր կարգ ու կանոնները ամբողջությամբ դառնում են կատարյալ ըստ այն պարծանքի կարգի, որն ընդունված էր»։ <ref>Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Երևան, 1996, էջ 143:</ref>:
Գահակալման հենց սկզբում նոր կայսրը սկսեց եռանդուն կերպով վերականգնել իր նախորդի՝ Միքայել Գ-ի իշխանության տարիների ընթացքում խանգարված ֆինանսները:ֆինանսները։ Պատմիչները վկայում են, որ [[Միքայել Գ]]-ի հայրը՝ Թեոփիլոս կայսրը, մահից հետո կայսերական գանձարանում թողել էր 970 կենտինար ոսկի:ոսկի։ Այդ հսկայական գումարից Միքայելը, տարբեր աղբյուրների համաձայն, թողել էր երեք կամ տասներեք [[կենտինար]]ը: Վասիլը նաև բարելավեց վարչական համակարգն ու բանակը՝ բարձրացնելով զինվորների ռոճիկը և նրանց մարզելով տարբեր զորավարժություններ անցկացնելով:անցկացնելով։ Այնուհետև կատարեց պետական ծառայության համակարգի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ, համակարգեց բյուզանդական օրենսդրությունը:օրենսդրությունը։
 
== Օրենսդրական բարեփոխումներ ==
Կայսրն իր ողջ թագավորության ընթացքում բյուզանդական օրենսդրությունը կարգավորելու ուղղությամբ հսկայական աշխատանք տարավ:տարավ։ Ի դեպ, դա շարունակվեց Մակեդոնական հարստության գոյության ամբողջ ընթացքում:ընթացքում։ Վասիլ Ա-ն նպատակ դրեց ստեղծել հունա-հռոմեական կամ բյուզանդական իրավունքի մի ընդհանուր օրենսգիրք, որտեղ ժամանակագրական կարգով շարադրված լինեն կայսրերի հրապարակած, օրենսդրական նշանակություն ունեցող բոլոր կարգադրությունները, այլ կերպ ասած՝ վերանայել [[Հուստինիանոս Ա]] կայսեր օրենսդրական գործը, լրացնել այն և հարմարեցնել ժամանակի ոգուն՝ օգտագործելով հետագա շրջանում հրապարակված օրենքները:օրենքները։ Հուստինիանոսի օրենսդրությունը գրված էր լատիներեն, և կայսրության բնակչության համար անմատչելի էր:էր։ Ուստի Վասիլ Ա-ն որոշեց նորը կազմել՝ հունարենով:հունարենով։[[Պատկեր:Basil&leo.jpg|mini|thumb|աջից|250px|Վասիլ Ա-ն և նրա որդի Լևոն Զ-ն. մանրանկար՝ [[Հովհաննես Սկիլիցես]]ի ձեռագրից]]
 
Պրոխիրոս Նոմոս կոչվող օրենսդրական ժողովածուի մեջ Վասիլը հստակորեն շարադրում է իր նպատակը, որն է՝ հին օրինաց մաքրումը:մաքրումը։ Այս ժողովածուն ընդգրկում էր քաղաքացիական ու քրեական օրենքները:օրենքները։ Այս ժողովածուն Վասիլի հրահանգով կազմել է օրենսգետ Սմբատը՝ 867-879 թվականների ընթացքում:ընթացքում։ Ինչպես երևում է անունից, այս օրենսգետը ևս ազգությամբ հայկական ծագում ուներ:ուներ։ Պրոխիրոս Նոմոս ժողովածուն այնքան կատարյալ էր մշակված, որ գործեց մինչև [[Բյուզանդիայի անկում|Բյուզանդական կայսրության անկումը]] (1453 թ.):։
 
879-886 թվականների միջև Վասիլ Ա-ն հրապարակում է Էպանագոգե կոչված օրենսդրական ժողովածուն, որը կազմել էր պատրիարք Փոտը:Փոտը։ Սա կոչված էր լրացնելու, ավելի հստակեցնելու Պրոխիրոս Նոմոսը, սակայն ուսումնասիրողներից շատերը կարծում են, որ այն կիրառություն չգտավ:չգտավ։ Էպանագոգեն լայնորեն օգտագործվեց սլավոնական երկրներում:երկրներում։ Օրինակ հին ռուսական "Кормчая книга"-ն (X դար) կրել է նրա զգալի ազդեցությունը:ազդեցությունը։ Պատրիարք Փոտը Վասիլի հրահանգով նաև սկսեց կազմել Մակեդոնական օրենսդրության գլուխգործոցը՝ 60 գրքից բաղկացած դատաստանագիքրը, որը հայտնի է Վասիլիխա անունով:անունով։ Այն իր վերջնական տեսքին բերեց Վասիլի որդի [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ-ն]]:
 
== Պայքարը պավլիկյանների դեմ ==
Վասիլ Ա-ի թագավորության սկզբներին աշխուժանում են [[Պավլիկյան շարժում|պավլիկյան աղանդի]] հետևորդները, որոնք Բյուզանդական կայսրության արևմուտքում հիմնել էին Տեֆրիկե (հայկական աղբյուրներում՝ Դիվրիկ) բերդաքաղաքը դեռևս [[Միքայել Գ]]-ի օրոք:օրոք։ Վասիլի օրոք Տեֆրիկեի աղանդավորական բնակչության առաջնորդն էր [[Խրիսոխիր]]ը, որը հաճախ գլխավորում էր կայսրության իրեն հարակից շրջանների ասպատակությունը՝ գերեվարելով մեծ թվով գյուղացիների:գյուղացիների։ Երբ կայսերական զորքերն 871 թվականին շարժվում են Խրիսոխիրի դեմ, նա նահանջում է և ամրանում Տեֆրիկեում և շուտով պաշարման ենթարկվում Վասիլի կողմից:կողմից։ Սակայն բերդաքաղաքն ամուր պաշտպանված էր և ապահովված պարենի պաշարով, և կայսեր զորքերը գրավել չեն կարողանում:կարողանում։ Դեռ ավելին, նրանք հարձակման են ենթարկվում պավլիկյաններից և պարտություն կրում՝ կորցնելով մեծ թվով զինվորներ:զինվորներ։ Անգամ քիչ էր մնացել, որ կայսրն ինքը գերի ընկներ, և նրան մի կերպ փրկում է ապագա կայսր [[Ռոմանոս Լեկապենոս]]ի հայրը՝ Թեոփիլակտոս Ավաստակտոսը:Ավաստակտոսը։
[[Պատկեր:Basil I (867-886) from the Chronikon of Ioannis Skylitzes 1.jpg|thumb|mini|450px|Վասիլ Ա կայսրը. մանրանկար [[Հովհաննես Սկիլիցես]]ի ձեռագրից:]]
Դրանից հետո կայսերական զորքերը գրոհով վերցնում են Զապետրա քաղաքը, ավերում [[Սամոսատ]]ը և շարժվում [[Մալաթիա|Մելիտենեի]] (նույն Մալաթիան) վրա:վրա։ Սակայն կարճ ժամանակով պաշարելով Մալաթիան և տեսնելով նրա ամրությունն ու տեղեկանալով, որ քաղաքի պաշտպաններն ապահովված են պարենի հարուստ պաշարով, հեռանում է նրա պարիսպների տակից, դարձյալ շարժվելով պավիլկյանների դեմ:դեմ։ Ասպատակելով և կոտորած սփռելով Տեֆրիկեի շրջակայքում, Վասիլ Ա-ն վերադառնում [[Կոստանդնուպոլիս]]: Սակայն պավլիկյանների առաջնորդ [[Խրիսոխիր]]ը հաջորդ տարում դարձյալ ասպատակում է կայսերահպատակ բնակավայրերը:բնակավայրերը։ Նրա դեմ արշավում է կայսերական զորքը՝ սխոլերի դոմեստիկոսի (կայսրության սպարապետ) առաջնորդությամբ:առաջնորդությամբ։ Սակայն սա խուսափում է Խրիսոխիրի դեմ բացահայտ ճակատամարտելուց, այլ հեռավորություն պահպանելով հետևում է նրա շարժմանը, երբեմն-երբեմն թեթև հարձակումներ կատարելով և պավլիկյաններին խոչընդոտելով շարունակել ասպատակությունները:ասպատակությունները։ Ի վերջո պավլիկյանները որոշում են վերադառնալ Տեֆրիկե:Տեֆրիկե։
 
Եվ այստեղ սխոլերի դոմեստիկոսը երկու զորավարի հրամայում է հետապնդել Խրիսոխրիր բանակին:բանակին։ Վերջինս, գիշերը վրա հասնելու պատճառով ճամբարում է մի լեռան ստորոտին:ստորոտին։ Իսկ բյուզանդական զորքերը բանակում են այդ վայրի բարձունքներում:բարձունքներում։ Երբ [[Խրիսոխիր]]ի զորքերը բանից անտեղյակ հանգստանում էին, բյուզանդացիների 600 զինվորից կազմված մի ջոկատ վերևից հարձակվում է նրանց վրա, իսկ մնացածը լեռներում աղաղակում ու շեփոր են փչում՝ ահարկու տպավորություն թողնելու համար:համար։ [[Պավլիկյան շարժում|Պավլիկյանները]], միջոց չունենալով ուշքի գալու և մարտակարգ կազմելու, անկանոն փախուստի են դիմում:դիմում։ [[Խրիսոխիր]]ին նկատում է հռոմեական բանակի զինվորներից Պուլադը (ազգությամբ պետք է որ հայ կամ պարսիկ լիներ, որովհետև այս անունը Փոլատ ձևով տարածված էր հայերի և պարսիկների մոտ և նշանակում է պողպատ) և հետապնդում:հետապնդում։ Փախչելիս Խրիսոխիրի ձին հայտնվում է մի խոր և լայն փոսի առջև ու կանգնում, և մինչև հեծյալը մտածում էր այն հաղթահարելու մասին, Պուլադը հասնում և նիզակով խոցում է նրա կողը և ցած գլորում:գլորում։ Հաղթանակի ավետիսը Վասիլ կայսերն ուղարկում են Խրիսոխրիր գլխի հետ միասին:միասին։
 
== Պայքար արաբների դեմ ==
Իր թագավորության ընթացքում Վասիլ Ա-ն փոփոխական հաջողությամբ պատերազմել է արաբների դեմ Փոքր Ասիայում, կարողանալով հետ գրավել Բյուզանցիայի կողմից նախկինում կորսված որոշ տարածքներ (Շամշատ (Սամոսատ), Մելիտենե ([[Մալաթիա]]) և Լուլոն քաղաքները շրջակայքով):։ [[Կրետե]] կղզում նույնպես արդեն երկար ժամանակ հաստատված էին արաբները (բյուզանդական աղբյուրներում հագարացիներ կամ սարակինոսներ):։ Իրենց առաջնորդ Սայիդ Ապոքապսի և նրա գործակից Փոտ անունով մի ռազմիկի հետ նրանք քսանյոթ ռազմանավով և ուղեկից բազմաթիվ փոքր ծովահենական նավերով հարձակվում են Բյուզանդական կայսրության վրա՝ ավարառելով [[Էգեյան ծով]]ի մերձափնյա բնակավայրերը:բնակավայրերը։ Արաբները հաճախ հասնում էին մինչև [[Հելլեսպոնտոս]]: Կայսերական նավատորմիղով նրանց դեմ է արշավում պատրիկ Նիկետաս Օորիֆասը և [[հունական կրակ]]ի միջոցով արագորեն հրդեհում է քսան նավ և փախուստի մատնում մյուսներին:մյուսներին։
 
Սակայն նրանք չդադարեցին հարձակումները կայսրության տիրույթների վրա, և այժմ արշավում և կողոպտում էին մայրաքաղաքից հեռու բնակավայրերը՝ նույն Փոտի ղեկավարությամբ:ղեկավարությամբ։ Նրանց դեմ դարձյալ դուրս եկավ ծովակալ Նիկետասը՝ մի քանի օրում հասնելով Պելոպոնես:Պելոպոնես։ [[Կոստանդին Ծիրանածին]]ը վկայում է, որ նա դիմում է մի հետաքրքիր քայլի՝ ժամանակ չկորցնելու նպատակով. Նիկետասը որոշում է չնավարկել Մալեասի թերակղզով՝ իզուր անցնելով հազար մղոն տարածություն, այլ [[Կորնթոս]]ի նեղուցի ցամաքի վրայով մյուս կողմն է քաշում նավերը:նավերը։ Այսպիսով, անսպասելիորեն իրենց առջև տեսնելով կայսերական նավատորմիղը, արաբները խուճապի են մատնվում և մեծ կոտորած կրում՝ կորցնելով առաջնորդ Փոտին:Փոտին։ Դրանից հետո Կրետեի արաբները դադարում են արշավանքները կայսրության դեմ:դեմ։
 
Արաբների դեմ պայքարում փորձել է գտնել դաշնակիցներ Եվրոպայում՝ ի դեմս գերմանական կայսրի և պապական իշխանության։
 
== Բարսեղ Ա-ի կյանքի վերջին տարիների իրադարձությունները և նրա մահը ==
Այդ ընթացքում Մեծ Հայքում տեղի էին ունեցել ներքին ու արտաքին քաղաքական այնպիսի զարգացումներ, որ հասունացել էր երկրի անկախության հռչակման և թագավորության վերականգնման պատմական պահը:պահը։ Արաբական խալիֆայության ներսում ընթանում էին ներքին գահակալական պայքարներ, որոնք թուլացրել էին պետությունը, իսկ Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին տարածաշրջանում սկսել էր ազդեցիկ դիրք զբաղեցնել և վայելել մեծ հեղինակություն:հեղինակություն։ Արդեն փաստացի անկախ լինելով արաբական գերիշխանությունից, 875 թվականին Հայոց կաթողիկոս [[Զաքարիա Ձագեցի]]ն հրավիրում է իշխանաց հատուկ համաժողով, որը որոշում է հռչակել երկրի անկախությունը և դիմել խալիֆին՝ ճանաչելու Աշոտ Բագրատունուն՝ իբրև Մեծ Հայքի թագավոր:թագավոր։ Ավելի քան տասը տարի ձգձգելուց հետո 886 թվականին խալիֆան ի վերջո ճարահատյալ ճանաչում է Աշոտի թագավորությունը և նրան թագ ուղարկում:ուղարկում։ Հայոց անկախ թագավորությունը ճանաչում է նաև Վասիլ Ա կայսրը՝ նույնպես [[Աշոտ Ա Մեծ|Աշոտ Ա Բագրատունուն]] ուղարկելով թագ և թանկարժեք ընծաներ:ընծաներ։ Միմյանց դեմ պայքարելուց քիչ թե շատ ուժասպառ եղած Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդական կայսրությունն ամեն մեկն իր հերթին ուզում էր դաշնակցական հարաբերություններ հաստատել [[Մեծ Հայք]]ի թագավորության հետ:հետ։ Իսկ Աշոտ Ա-ն երկուսի հետ էլ պահպանում էր բարեկամական հարաբերություններ:հարաբերություններ։
Ահա այսպիսին էր իրավիճակը տարածաշրջանում 886 թվականին, երբ Վասիլ Ա-ն մի օր որսի գնալով հակարծ ենթարկվում է մի մեծ եղջերուի հարձակմանը:հարձակմանը։ Կենդանին եղջյուրներն անցկացնելով կայսեր գոտու միջով՝ վնասում է նրա որովայնը և ցած գլորում ձիուց:ձիուց։ Վիրավորված Վասիլին շքախմբի անդամները տեղափոխում են պալատ:պալատ։ Ինը օր ունենալով արյունահոսություն, Վասիլ Ա-ն վախճանվում է՝ գահը հանձնելով որդուն՝ [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ Իմաստասերին]]: Վասիլ Ա-ն մեկ տարի թագավորեց [[Միքայել Գ]]-ի հետ՝ իբրև կայսերակից, և 19 տարի՝ միահեծան:միահեծան։
 
== Ընտանիքը ==
Իր առաջին կնոջից ունեցել է մի քանի երեխա, այդ թվում՝ Բարդաս (Վարդան), Անաստասիա
 
Իր երկրորդ՝ Եվդոկիա Ինգերինա կնոջից ունեցել է յոթ երեխա՝
* Սմբատ (Կոնստանդին)՝ 865&nbsp;-&nbsp;3 սեպտեմբեր 879
* [[Լևոն VI Իմաստասեր|Լևոն Զ Իմաստասեր]]
* Ստեփան Ա, Կ. Պոլսի պատրիարք
* Ալեքսանդր, կայսր 912 թ.
* Աննա Ծիրանածին (դարձել է մինաձնուհի)
* Հեղինե Ծիրանածին (դարձել է մինաձնուհի)
* Մարիա Ծիրանածին (դարձել է մինաձնուհի)
 
== Գրականություն ==