«Բազմատոմ սպիրտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
[[Գլիցերին]]ը լայն կիրառում ունի քսուկների պատրաստման համար, մտնում է մի շարք կենսաբանական կարևոր նշանակություն ունեցող միացությունների՝ օճառացվող լիպիդների (ճարպերի, ֆոսֆոլիպիդների, գլիկոլիպիդների և այլն) կազմի մեջ։ Բազմատոմ սպիրտները համեմատ միատոմ սպիրտների ցուցաբերում են ավելի բարձր թթայնություն, ինչը պայմանավորված է հիդրօքսիլ խմբերի միմյանց հանդեպ դրսևորվող բացասական ինդուկտիվ էֆեկտով։
 
Քիմիական հատկություններով բազմատոմ սպիրտները նման են միատոմ սպիրտներին։ Սպիրտային խմբերը կարող են լինել առաջնային, երկրորդային, երրորդային և ռեակցիային կարող են մասնակցել միաժամանակ մեկ կամ մի քանի սպիրտային խումբ։ Այդ հատկության վրա է հիմնված դիոլային ֆրագմենտի հայտնաբերման ռեակցիան։ Բազմատոմ սպիրտները որոշ ծանր [[մետաղ]]ների հիդրօքսիդների հետ հիմնային միջավայրում առաջացնում են գունավոր ներկոմպլեքսային (խելատային) միացություններ։ Մասնավորապես, պղնձի (II) հիդրօքսիդի հետ առաջանում է վառ կապույտ գույնի կոմպլեքս։
 
Էթիլենգլիկոլի դեհիդրատացման արդյունքում, կախված պայմաններից, առաջանում է էթիլենօքսիդ (ներմոլեկուլային դեհիդրատացում) կամ դիօքսան (միջմոլեկուլային դեհիդրատացում), որը լավ լուծիչ է բայց բավականին տոքսիկ։
Տող 27.
[[Պատկեր:Phthalic acid 200.svg|մինի|Ֆթալաթթու]]
[[Պատկեր:Terephthalsäure.svg|մինի|Տերեֆտալաթթու]]
Բժշկության մեջ լայն կիրառում ունեն գլիցերինի որոշ բարդ եթերները։ Գլիցերինի եռնիտրատը (1 % սպիրտային լուծույթ) օգտագործվում է որպես անոթալայնիչ, գլիցերոֆոսֆատները, ֆոսֆոլիպիդները որպես ընդհանուր կազդուրող միջոց թաղանթային ախտահարումների ժամանակ։ Ֆոսֆորական թթվի և գլիցերինի փոխազդեցության արդյունքում առաջանում է α- և β- գլիցերոֆոսֆատների խառնուրդ։
 
Ցիկլիկ դիոլներից կարևոր կենսաբանական դեր ունեն պիրոկատեխինը, ռեզորցինը, հիդրոխինոնը։
 
Պիրոկատեխինը բիոլոգիապես ակտիվ միացությունների նորադրենալի և ադրենալինի կառուցվածքային բաղադրամասն է։ Հիդրոխինոնը մտնում է մի շարք օքսիդավերականգնման պրոցեսների միացությունների կազմի մեջ։
 
Վեցատոմ ցիկլիկ սպիրտ ինոզիտի ֆոսֆորական էսթերները կենդանի օրգանիզմներում կատարում են երկրորդային մեսենջերների դեր՝ ներբջջային կարգավորիչներ են։ Առավել լայն տարածում ունի միոինոզիտոլը։