«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ)
Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերի սովորել և ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի պատմության ֆակուլտետը, այնուհետև 1936 թվականին դարձել է [[Լենինգրադ]]ի համալսարանի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։
 
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։
 
1947 թվականին Բաբկեն Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները, երկար տարիներ ղեկավարել է [[Գառնի (այլ կիրառումներ)|Գառնիի]], [[Արմավիր]]ի, հին [[Արտաշատ]]ի հնագիտական պեղումների աշխատանքները, 1959 թվականից սկսած, շուրջ 30 տարի, նա եղել է իր իսկ հիմնադրած [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի տնօրեն։
 
1954 թվականին Բաբկեն Առաքելյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։
1 105 242

edits