«Արյան խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 135.
 
== Այլ հակածիններ ==
Բացի A և B իզոհակածիններից, որոշ մարդկանց արյան կարմիր մարմնիկներում հանդիպում են H և O առանձնահատուկ հակածիններ։ Օրինակ՝ դրանք մշտապես առկա են 0, β (I) խումբ ունեցող անձանց արյան կարմիր մարմնիկներում։ Բացի արյան կարմիր մարմնիկներում պարունակվող իզոհակածիններից, արյան մյուս բաղադրիչ տարրերում հայտնաբերվում են իզոհակածիններ, որոնք միայն իրենց են բնորոշ։ Այսպես հաստատվել է արյան սպիտակ մարմնիկների ([[լեյկոցիտներ]]) ավելի քան 40 հակածիններ միավորող խմբի գոյությունը։ Առանձնացնում են արյան շիճուկում պարունակվող սպիտակուցների մի խումբ, որը բաժանվում է [[իմունոգլոբուլիններ]]ի, [[ալբումիններ]]ի, [[պոստալբումիններ]]ի, α-, β-, γ-գլոբուլինների և [[լիպոպրոտեիդներ]]ի։
 
Մարդու արյան այլ համակարգերին պատկանող իզոհակածիններն ունեն ավելի փոքր գործնական նշանակություն, քան ABO և ռեզուս համակարգերը, բայց կարևոր են դատաբժշկական բժշկության, [[գենետիկա]]յի, [[Մարդաբանություն|մարդաբանության]] համար։
Տող 143.
 
=== Ռեսուզ հակադրում ===
Ռեզուս-հակադրումը, որը դրսևորվում է [[հեմոլիզային հիվանդություն|հեմոլիզային հիվանդության]] ձևով և երբեմն մահացու ելք ունենում, կարող է առաջանալ, երբ բացասական ռեզուսով մոր օրգանիզմում ռեզուս-դրական պտղի հակածինի (որը նա ժառանգել է դրական ռեզուսով արյուն, ունեցող հորից) ազդեցությամբ (եթե պտղի էրիթրոցիտները թափանցեն մոր օրգանիզմ) գոյանում են հակամարմիններ, որոնք, իրենց հերթին ազդելով պտղի արյան կարմիր մարմնիկների վրա, առաջացնում են դրանց [[հեմոլիզ]] (քայքայում)։ Ռեզուս-հակադրումը կարող է առաջանալ նաև բացասական ռեզուսով անձանց կրկնակի անգամ դրական ռեզուսով արյուն փոխներարկելիս։
 
== Ժառանգում ==