«Արեգակնային ճառագայթում»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
'''Արեգակնային ռադիացիա''', [[Արեգակ]]ի էլեկտրամագնիսական և մասնիկային [[ճառագայթ]]ում։ Արեգակնային ռադիացիայի հիմնական մասը (մոտ 48%), որն ընկած է [[սպեկտր]]ի տեսանելի տիրույթում (<math> \lambda = 0,4 - 0,76 \mu </math>), [[Երկիր|Երկրի]] վրա ու [[մթնոլորտ]]ում ընթացող պրոցեսների [[էներգիա]]յի հիմնական աղբյուրն է։ [[Մթնոլորտ]]ի վերին սահմանում մեկ րոպեում, 1 սմ<sup>2</sup> մակերեսին ուղղահայաց ընկնող [[ճառագայթ]]ման [[էներգիա]]ն կոչվում է [[արեգակնային հաստատուն]] և հավասար է 2 կալ/սմ<sup>2</sup>, իսկ ամբողջ [[Երկրագունդ]]ը մեկ րոպեում [[Արեգակ]]ից ստանում է 2, 5-10<sup>18</sup> կալ [[էներգիա]]։ Ակտինոմետրիայում Արեգակնային ռադիացիան լայն իմաստով հասկացվում է որպես [[արեգակնային լույս]], որը մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է [[Երկիր|Երկրի]] [[մթնոլորտ]]ում։ [[Մթնոլորտ]]ի վիճակից ու [[ճառագայթ]]ի անցած ճանապարհից կախված՝ Արեգակնային ռադիացիայի ինտենսիվությունը թուլանում է և [[Երկիր|Երկրի]] [[մակերևույթ]]ի վրա կազմում է 1, 0—1, 5 կալ/սմ<sup>2</sup> ր՝ Արեգակնային ռադիացիան [[Երկիր|Երկրի]] [[մակերևույթ]] է հասնում անմիջական և ցրված վիճակում՝ կազմելով գումարային [[ռադիացիա]]ն, որի մեծությունը օրվա և տարվա ընթացքում աճում է [[Արեգակ]]ի բարձրությանը համընթաց։ Արեգակնային ռադիացիան ուժեղանում է ըստ բարձրության, ընդ որում [[մթնոլորտ]]ի ստորին շերտերում՝ ավելի արագ։ <br />
ՀՀ տարածքում Արեգակնային ռադիացիայի ինտենսիվությունը իրական պայմաններում մոտ 1, 0—1, 5 կալ/սմ<sup>2</sup> է, իսկ տարեկան գումարային [[ռադիացիա]]ն՝ մոտ 140—150 կկալ/սմ<sup>2</sup> տարի։ [[Երևան]]ում ([[ծով]]ի մակերևույթից 942 մ բարձր) 142 կկալ/սմ<sup>2</sup> տարի է, [[Արագած լեռ]]նային կայանում (ծովի մակերևույթից 3230 մ բարձր)՝ 163 կկալ/սմ<sup>2</sup> տարի։ Անմիջական և ցրված [[ռադիացիա]]յի [[էներգիա]]ները ՀՀ-ում համապատասխանաբար փոփոխվում են հետևյալ սահմաններում․ 95 կկալ/սմ<sup>2</sup> տարի ([[Մարտունի]]), 57 կկալ/սմ<sup>2</sup> տարի ([[Կալինինո]]) և 65 կկալ/սմ<sup>2</sup> տարի ([[Ուղեձոր]]), 50 կկալ/սմ<sup>2</sup> տարի ([[Երևան]])։ [[Արեգակ]]ի մասնիկային ճառագայթումը հիմնականում 500—1500 կմ/վրկ արագությամբ տարածվող պրոտոնների հոսք է․ միջին խտությունը մոտ 100 իոն/սմ<sup>3</sup> է, իսկ [[Արեգակ]]ի ակտիվության ժամանակ հասնում է մինչև 1010 իոն/սմ<sup>3</sup>։ [[Խրոմոսֆերա]]յին բռնկումների [[պրոտոն]]ների հոսքը օժտված է լինում մեծ [[էներգիա]]յով և հասնում է 5•10<sup>7</sup>-ից 2•10<sup>10</sup> էվ։ <br />
''Ռ․ Քարտաշյան''<br />
{{ՀՍՀ}}
1 105 242

edits