«Արածանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 29.
|Վիքիպահեստ = Murat River
}}
'''Արածանի''', գետ [[Հայկական լեռնաշխարհ]]ում։ Հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս ({{lang-lat|Arsanias}}), ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ (թուրք.՝ Murat Nehri):։ Կոչվել է նաև Արևելյան Եփրատ, Արզանիա(ս), Արսինես և այլն<ref>{{Գիրք:ՏԲ|385}}</ref>։ Միանալով [[Արևմտյան Եփրատ]]ին՝ առաջացնում է [[Եփրատ]] գետը։ Երկարությունը 722 կմ է, ավազանը՝ 40000 կմ<sup>2</sup>։ Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով։ Ներկայումս հոսում է [[Թուրքիա]]յի տարածքով։
 
Հին մատենագիրները Արածանին հիշում են որպես ինքնուրույն գետ և ոչ որպես Եփրատի վտակ։ Սկիզբ է առնում [[Ծաղկանց լեռներ]]ի հյուսիսային մասից՝ մոտ 3060 մ բարձրությունից։ Վերին հոսանքում անցնում է խոր կիրճով դեպի հյուսիս, ապա հյուսիս–արևմուտք, դուրս գալիս Ալաշկերտի դաշտ և հոսում հարավ–արևմտյան ուղղությամբ։ Արածանի գլխավոր վտակներն են [[Բագրևանդ]]ը, [[Խնուս]]ը, [[Բյուրակն]]ը (աջից), [[Մանազկերտ]]ը, [[Մեղրագետ]]ը, [[Ճապաղջուր]]ը (ձախից)։ Հորդանում է ապրիլ–մայիսին, դաշտային մասերում ողողում շրջակա տարածությունները. ցածր մակարդակը՝ հուլիս–օգոստոսին։ Ձմռանը սառցակալում է։ Դեռևս ուրարտական ժամանակներից օգտագործվում է ոռոգման նպատակներով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արածանի» էջից