«Ապար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հայաստանում: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|sv}}
չ clean up, փոխարինվեց: → (17) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Igneous rock Santoroni Greece.jpg|մինի|աջից|Ապար]]
'''Ապար''', [[երկրակեղև]]ը կազմող մեկ կամ մի քանի [[միներալ]]ներից կազմված բնական զանգվածներ։ Ապարները ըստ ծագման դասակարգվում են երեք տեսակի՝ մագմայական (հրաբխային), նստվածքային, փոխակերպային (մետամորֆային)։ Հրաբխային և մետամորֆային ապարները կազմում են [[երկրակեղև]]ի 90%–ը, իսկ մնացած 10%–ը բաժին է ընկնում նստվածքային ապարներին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործել է [[Ռուսաստան|ռուս]] գիտնական Սևերգինը [[1798]] թ-ին։
 
== Մագմայական ապարներ ==
Մագմայական ապարներն առաջանում են [[Երկիր|Երկրի]] խոր հորիզոններում՝ սիլիկատային հալոցքների
([[մագմա]] կամ [[լավա]]) սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Դրանք բաժանվում են ներժայթուք (ինտրուզիվ)՝ [[գաբրո]], [[գրանիտ]], [[դիորիտ]] և այլն, և արտաժայթուք (էֆուզիվ)՝ [[բազալտ]], [[անդեզիտ]], [[տուֆ]] և այլն ապարների։
 
=== Հայաստանում ===
[[ՀՀ]] տարածքի մեծ մասը ծածկված է արտավիժած հրաբխային ապարներով, մեծ մասամբ՝ [[բազալտ]]ների, [[անդեզիտ]]ների, [[ռիոլիտ]]ների հոսքերով ու ծածկոցներով, բազմատեսակ [[տուֆ]]երով ([[Գեղամա լեռնաշղթա|Գեղամա]], [[Արագած]]ի և Սյունիքի զանգվածներ, [[Շամիրամի սարավանդ|Շամիրամի]], [[Եղվարդի սարավանդ|Եղվարդի]] սարավանդներ և այլն)։ Ներժայթուք ապարների տարածքն ավելի քան 2 հզ․ կմ² է (Մեղրու պլուտոն, [[Գեղիի լեռնազանգված|Գեղիի]], [[Արամազդի լեռնազանգված|Արամազդ]]ի, Սվարանցի, Հաղպատի, [[Թեժլեռ]]ան, Աղվերանի և այլ զանգվածներ)։
 
== Նստվածքային ապարներ ==
Նստվածքային ապարներն առաջանում են Երկրի մակերևույթին կամ ոչ մեծ խորություններում՝ ծովային ու ցամաքային նստվածքների վերափոխման հետևանքով (դիագենեզ, քարացում)։ Ըստ ծագման՝ նստվածքային ապարները լինում են ''բեկորային'' ([[ավազ]]-[[ավազաքար]], [[խճաքար]]-[[փշրաքար]], [[գլաքար]]-[[խառնաքար]]), ''կավային'' ([[կավ]]եր, քարացած կավեր կամ արգիլիտներ, լյոսանման կավեր և այլն), ''ոչ բեկորային''՝ քիմիածին, կենսաքիմիածին, օրգանական ([[կրաքար]], [[քարաղ]], [[դիատոմիտ]], [[քարածուխ]], այրվող [[թերթաքար]]եր, բազմաբնույթ կրաքարեր և այլն)։ Նստվածքային ապարներին բնորոշ է շերտայնությունը։
 
=== Հայաստանում ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապար» էջից