«Աշխատավարձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Էությունը ==
Աշխատավարձը հանդիսանում է գործոնային եկամուտ, որն առաջանում է աշխատանք գործոնի կիրառման հետևանքով։ Աշխատավարձն աշխատանքի հավասարակշռության գինն է, որը շուկայում ձևավորվում է աշխատանքի [[պահանջարկ]]ի և [[առաջարկ]]ի փոխհարաբերության կամ դրանց կորագծերի հատման հետևանքով։ Ժամանակակից պայմաններում աշխատավարձը հանդիսանում է հասարակության եկամուտների ձևավորման հիմնական աղբյուրը։ Զարգացած երկրներում աշխատավարձը կազմում է բնակչության եկամուտների շուրջ 70%-ը։ Աշխատավարձը հանդիսանում է բաշխման հարաբերություններին վերաբերվող տնտեսագիտական կատեգորիա։ Բաշխման հարաբերությունները բնութագրվում են լայն և նեղ իմաստով։ Լայն իմաստով բաշխման հարաբերություններ ասելով՝ հասկանում ենք [[արտադրություն|արտադրության]] միջոցների և [[աշխատուժ]]ի բաշխումն արտադրության տարբեր ոլորտների և ճյուղերի միջև։ Նեղ իմաստով բաշխում ասելով հասկանում ենք կենսամիջոցների կամ ստեղծված եկամուտների բաշխումը հասարակության անդամների միջև։ Այս իմաստով, աշխատավարձը կարևոր դեր է խաղում հասարակության եկամուտների բաշխման բնագավառում։ Աշխատավարձը հանդիսանում է աշխատանքի հավասարակշռված շուկայական գինը։ Աշխատավարձը միայն աշխատանքի դիմաց տրվող վարձատրությունը չէ, այն հանդիսանում է աշխատողի ստեղծած նոր արժեքի մի մասը միայն, որը հավասար է նրա աշխատուժի արժեքին։ Իսկ աշխատուժի արժեքն որոշվում է այն կենսամիջոցների կամ գոյամիջոցների արժեքով, որն անհրաժեշտ է մարդու և նրա ընտանիքի անդամների կենսագործունեության համար։ Աշխատավարձը ներկայանում է որպես աշխատանքի դիմաց վարձատրություն, որովհետև վարձատրությունը կատարվում է աշխատանքը կատարելուց հետո միայն։ Աշխատավարձի վերաբերյալ տնտեսագիտության մեջ գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ։
 
== Տեսություններ ==
*''Կենսամիջոցների ֆիզիկական մինիմումի տեսություն'', որն առաջարկել է [[Ուիլյամ Պետտի]]ն։ Նրա կարծիքով, աշխատավարձը պետք է սահմանվի մարդու գոյատևման համար անհրաժեշտ կենսամիջոցների ֆիզիկական մինիմումի չափով, որովհետև շատ վարձատրություն դեռևս չի նշանակում, թե բանվորը դա կփոխհատուցի աշխատանքով,
*''Արտադրության գործոնների տեսության'' հեղինակն է ֆրանսիացի տնտեսագետ [[Ժան Բատիստ Սեյ|Սեյը]]։ Ըստ այս տեսության, արտադրության գործընթացին մասնակցող յուրաքանչյուր գործոն՝ [[կապիտալ]]ը, [[հող]]ը, այդ թվում և աշխատանքը փոխհատուցվում են իրենց եկամտի բաժնեմասով, այսինքն՝ աշխատանքի գործոնը [[եկամուտ]] է ապահովում աշխատավարձի ձևով,
*''Աշխատավարձի ֆոնդի տեսությունը'' ենթադրում է, որ հասարակության մեջ գոյություն ունի աշխատավարձի կայուն ֆոնդ, հետևաբար աշխատողների թվաքանակի ավելացումը տանում է նրան, որ մեկ աշխատողին ընկնող աշխատավարձը պակասում է։ Այս տեսակետին են եղել [[Ռոբերտ Մալթուսը]], [[Ադամ Սմիթ]]ը,
*''Անկրճատ եկամուտների տեսությունն'' առաջադրել է գերմանացի [[Ֆերդինանդ Լասսալ]]ը։ Նա նշել է, որ ապագա սոցհասարակարգերում շահագործումը վերանալու է և բանվորներն իրենց ստեղծած եկամուտն աշխատավարձի ձևով ստանալու են անկրճատ չափերով։ Իրականում հասարակության անաշխատունակ անդամները չեն կարող գոյատևել, երկրի կառավարումն ու պաշտպանությունը չի կարող իրականացվել, արտադրության հետագա ընդլայնում, կատարելագործում չի կարող կատարվել,
*''Աշխատավարձի «Երկաթյա օրենք»-ի տեսությունը'' նույնպես առաջադրել է Ֆերդինանդ Լասսալը։ Էությունը հետևյալն է. եթե բանվորների պահանջով աշխատավարձի ընդհանուր մակարդակը բարձրանա, ապա մարդիկ կսկսեն լավ ապրել, որի հետևանքով ծնելիությունը կբարձրանա։ Հետագայում աշխատանքի շուկայում առաջարկը կգերազանցի պահանջարկին, որն էլ կհանգեցնի աշխատավարձի մակարդակի իջեցմանը։ Հետևաբար նրա աշխատավարձի մակարդակը պետք են գտնվի «Երկաթյա կապանքների» մեջ,
*''Մարքսիստական տեսությունը'', որի համաձայն աշխատավարձը հանդիսանում է ոչ թե աշխատանքի գինը, ինչը թվում է արտաքուստ, այլ աշխատուժի գինը կամ աշխատուժի արժեքի փոխակերպված ձևը։ Աշխատանքի գինը ավելի մեծ է, քան աշխատուժի գինը։ Աշխատավարձ վճարելուց հետո, մնացած եկամուտը կազմում է կապիտալիստական ձեռնարկատիրոջ շահույթը,
*''Աշխատավարձի և գների «Ինֆլյացիոն պարույր»-ի տեսությունը'', որի էությունը կայանում է հետևյալում. աշխատավարձի բարձրացումը համարվում է որպես արտադրության ծախսերի մեծացում, որը հանգեցնում է ապրանքների գների բարձրացմանը, որն իր հերթին պահանջում է աշխատավարձի մի նոր բարձրացում, սա էլ հանգեցնում է գների բարձրացման և այսպես շարունակ,
*''Աշխատավարձի սոցիալական տեսությունը'', որի էությունը կայանում է նրանում, որ աշխատավարձի մեծությունը պայմանավորված է բանվոր դասակարգի դասակարգային պայքարի ուժգնությամբ, նրա կազմակերպվածությամբ, ինչպես նաև [[աշխատանքի արտադրողականություն|աշխատանքի արտադրողականության]] բարձրությամբ։ Այս տեսակետն առաջադրել է Տուգան-Բարանովսին,
*''Նոր դասական տեսությունը'', որն առաջադրել է [[Ալֆրեդ Մարշալ]]ը. աշխատավարձը հանդիսանում է գործոնային եկամուտ, ''մարժինալիստական տեսությունը'', ենթադրում է, որ աշխատավարձը հանդիսանում է աշխատանք գործոնի սահմանային արտադրողականության արտահայտությունը։
 
Տող 38.
Աշխատավարձի տարիֆային համակարգն իրենից ներկայացնում է նորմաներ, նորմատիվային ակտեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել աշխատավարձի դիֆերենցում։ Աշխատավարձի տարիֆային համակարգի մեջ մտնում են հետևյալ տարրերը.
 
*տարիֆա-որակավորման տեղեկատուներ; իրենից ներկայացնում է մի ժողովածու, որտեղ նշված են արտադրության տվյալ ճյուղերում կատարվող բոլոր աշխատանքների տեսակները և դրանց կատարման համար պահանջվող աշխատողների որակավորման կարգը,
*տարիֆային ցանցերը, որոնք ցույց են տալիս, թե յուրաքանչյուր տարակարգի բանվորի վարձատրությունը քանի անգամ է բարձր առաջին տարակարգի բանվորի վարձատրությունից։
*տարիֆային դրույքներ և պաշտոնային դրույքներ, սահմանվում են առաջին տարակարգի բանվորների ժամանակային և պաշտոնային դրույքների ձևով,
Տող 72.
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
*«Տնտեսագիտության տեսություն» դասընթացի սեմինար պարապմունքների մեթոդական ձեռնարկ, Ընդհանուր ղեկավար, մասնագիտական խմբագիր՝ Ներսիսյան Կ.Ռ., տ.գ.դ., պրոֆեսոր, 340 էջ
 
{{ՀՍՀ}}