«Անտենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: սովետական → խորհրդային oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (3), ): → )։ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Radiotelescope MGTU.PNG|մինի|Ռադիոաստղադիտակի անտենա]]
[[Պատկեր:Dipolentstehung.gif|մինի|[[Տատանողական կոնտուր]]ի վերածումն անտենայի։ Կապույտ գծերով պատկերված են [[էլեկտրական դաշտ]]ի ուժագծերը, կարմիրով՝ [[մագնիսական դաշտ|մագնիսական]]։]]
'''Անտենա''' (<լատ.antena-առագաստակալ), [[ռադիոալիք]]ների ճառագայթման (հաղորդման) և ընդունման սարք։ Հաղորդիչ անտենան բարձր [[հաճախություն|հաճախության]] տատանումները փոխակերպում է նույն հաճախության [[էլեկտրամագնիսական ալիք]]ների և դրանք ճառագայթում տարածության մեջ, իսկ ընդունիչ անտենան կատարում է հակառակ ֆունկցիան՝ արտաքին միջավայրից իր վրա ընկնող [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի էներգիան փոխակերպում է նույն հաճախականության հոսանքների։ Միևնույն անտենան կարելի է օգտագործել և՛ իբրև հաղորդիչ, և՛ իբրև ընդունիչ, ընդ որում, երկու դեպքում էլ նրա հիմնական բնութագրերը մնում են անփոփոխ։ Անտենան ռադիոալիքները ճառագայթում (ընդունում) է որոշակի օրենքով, մի դեպքում՝ բոլոր ուղղություններով հավասարաչափ (ռադիո և հեռուստատեսային հաղորդում), այլ դեպքում՝ ուղղված ձևով, որոշակի մարմնային սահմաններում ([[ռադիոլոկացիա]], [[ռադիոաստղագիտություն]], [[տիեզերական կապ]]):։
 
==Հիմնական բնութագրերը==
Տող 28.
 
=== Ճառագայթած դաշտի բևեռացում ===
Անտենաների էական բնութագրերից է նաև նրա ճառագայթած [[Ռադիոալիքների բևեռացում|''դաշտի բևեռացումը'']]։ Միևնույն անտենան տարբեր դիրքերում կարող է ճառագայթել համապատասխան ուղղության բևեռացման դաշտեր։ Բարձր հաճախականության հոսանքներով գրգռվող ուղղաձիգ և հորիզոնական հազորդալարերը ճառագայթում են, համապատասխանաբար, ուղղահայաց և հորիզոնական բևեռացված ալիքներ։ Մի հարթության մեջ գտնվող երկու փոխադարձաբար ուղղահայաց [[հաղորդալար]]երը, որոնցում [[էլեկտրական հոսանք|հոսանքները]] փուլերով շեղված են 90°-ով, ճառագայթում են շրջանային կամ էլիպսաձև բևեռացած ալիքներ։ Անտենան լավ է ընդունում այնպիսի բևեռացման ռադիոալիքները, որոնք ինքը ճառագայթում է որպես հաղորդիչ անտենա։ Օրինակ, հաղորդալարային անտենաների ընդունման ամենալավ պայմանն է, երբ հաղորդիչ և ընդունիչ անտենաների բևեռացման հարթությունները զուգահեռ են, իսկ երբ նրանք ուղղահայաց են, ընդունիչ անտենայում դաշտ չի [[էլեկտրամագնիսական մակածում|ինդուկցվում]] (ընդունում չկա):։
 
=== Հաճախության կախում ===
Տող 40.
Երկար, միջին, կարճ և մետրային ալիքների համար գերազանցապես օգտագործվում են ''վիբրատորային՝ հաղորդալարերի համակարգից կազմված'' անտենաներ։ Սրանցից պարզագույնը էլեկտրական վիբրատորն է՝ բարձր հաճախության հոսանքով սնվող հաղորդալար։ Եթե վերջինը սնվում է կենտրոնում, կոչվում է համաչափ ''վիբրատոր'': Մեծ կիրառություն է գտել կես ալիք [[ալիքի երկարություն|երկարության]] համաչափ վիբրատորը (նկ.2), որը ծառայում է որպես ինքնուրույն անտենա կամ որպես սկզբնական ճառագայթիչ հայելային կամ բազմատարր անտենաների համար։ Առավելագույն ճառագայթումը կատարվում է նրա առանցքին ուղղահայաց հարթության մեջ։
 
Հաղորդալարային անտենաների թվին է պատկանում նաև ''մագնիսական վիբրատորը''՝ [[փոփոխական հոսանք]]ով սնվող գալար, որի տրամագիծն ալիքի երկարությունից փոքր է։ Առավելագույն ճառագայթումը տարածվում է գալարի հարթության մեջ։ Ճառագայթման արդյունավետությունը մեծանում է մեծ թվով գալարների դեպքում և, հատկապես, երբ նրանք փաթաթվում են մեծ [[մագնիսական թափանցելիություն|մագնիսական թափանցելիությամբ]] օժտված միջուկների վրա (''ֆերիտային վիբրատոր''):։
 
=== Դիրեկտորային անտենա ===
Լոկացիոն և հեռուստատեսային տեխնիկայում լայն կիրառություն է ստացել դիրեկտորային անտենան (նկ. 3)՝ կազմված վիբրատորից, [[ռեֆլեկտոր]]ից և մեկ կամ մի քանի դիրեկտորից։ Ռեֆլեկտորի և դիրեկտորի չափերի ու փոխադարձ հեռավորությունների որոշակի ընտրության դեպքում առավելագույն ճառագայթումն ուղղվում է առանցքի ուղղությամբ, որի պատճառով սրանք կոչվում են նաև «Ալիքային կանալ» տիպի անտենաներ։
=== Տուրնիկետային անտենա ===
Հեռուստատեսային հաղորդումների համար լայնորեն օգտագործվում են շրջանային բևեռացված ճառագայթմամբ անտենաներ(''տուրնիկետային անտենա''):։
== Վազող ալիքի անտենա ==
''Վազող ալիքի անտենա'' օգտագործվում է գերազանցապես կարճ ալիքների ընդունման համար։ Այն ալիքի համեմատությամբ երկար հաղորդալար է կամ դրանց համակարգ, որում ստեղծված է ''[[վազող ալիք]]ների'' ռեժիմ։ Առավելագույն ճառագայթման ուղղությունը շատ փոքր անկյուն է կազմում հաղորդալարի ուղղության հետ։
Տող 51.
Դեցիմետրային և ավելի կարճ ալիքների դիապազոնների համար օգտագործվում են ''օպտիկական տիպի՝'' հայելային ու [[ոսպնյակ]]ային անտենաներ։ Այս անտենաներն ալիքների [[ալիքների անդրադարձում և բեկում|անդրադարձման կամ բեկման]] շնորհիվ սկզբնական աղբյուրի ճառագայթած ալիքի գնդաձև (գլանանձև) ճակատը փոխակերպվում են հարթ ճակատի։ [[Ռադիոալիքներ]]ն ընդունելիս տեղի է ունենում հակադարձ պրոցեսը։
 
Հայելային անտենաներից ամենագործածականը ''պարաբոլական հայելային անտենան է'', որի անդրադարձնող մակերևույթը պտտման [[պարաբոլ]] է՝ կիզակետում տեղադրված սկզբնական ճառագայթիչով (նկ. 4):։ Որքան հայելու բացվածքի տրամագիծը մեծ է, դաշտը համասեռ և ալիքի երկարությունը փոքր, այնքան սուր է ստացվում [[անտենայի ուղղվածության դիագրամ]]ը։ Ռադիոաստզագիտության բնագավառում լայն տարածում են գտել նաև պարաբոլական գլանային անտենաները՝ կիզակետային գծի երկարությամբ տեղակայված համափուլ ճառագայթիչների գծային համակարգով։ Այդպիսի անտենաներից մեկը (բացվածքի մակերեսը՝ 8000 մ<sup>2</sup>, 75սմ երկարությամբ ալիքների համար) տեղադրված է [[Բյուրականի աստղադիտարան]]ում՝ նախատեսված տիեզերական թույլ ռադիոաղբյուրների ազդանշանների ընդունման համար։
 
Ռադիոհաճախությունների համար ոսպնյակներ կիրառելու հնարավորությունները համեմատաբար մեծ են, քանի որ ռադիոհաճախությունների համար ոսպնյակներ կարելի է պատրաստել զանազան դիէլեկտրիկներից, ալիքատարներից և այլն։
 
''Ոսպնյակային անտենաները'' հիմնականում բաժանվում են երկու դասի՝ դիէլեկտրիկ դանդաղեցնող (նկ. 5ա) և մետաղաթիթեղային արագացնող (նկ. 5բ):։ Կիրառվում են, հիմնականում սանտիմետրային ալիքների համար։
 
=== Ակուստիկական անտենաներ ===
''Ակուստիկական տիպի անտենաները'' որոնք բրգաձև կամ կոնաձև շեփորի տեսքով վերջացող [[ալիքատար]]ներ են, կոչվում են ''շեփորաձև'' անտենաներ (նկ. 6):։ Օգտագործվում են որպես ինքնուրույն անտենաներ, եթե ուղղվածության դիագրաման 8-10°-ից նեղ չպետք է լինի, կամ որպես սկզբնական ճառագայթիչներ՝ հայելային ու ոսպնյակային անտենաների համար։
=== Ճեղքային անտենաներ ===
''Ճեղքային անտենաները'' պատրաստվում են ալիքատարների կամ [[մալուխ]]ների մակերևույթին բացված զանազան երկարության ճեղքերի ձևով, որանք ալիքի համեմատությամբ ունեն փոքր չափեր և գրգռվում են բարձր հաճախության գեներատորից։ Ճեղքի վրա առաջացած էլեկտրամագնիսական դաշտը ճառագայթվում է նրա հարթության նորմալի ուղղությամբ։ Այս անտենաները կիրառվում են դեցիմետրային և սանտիմետրային դիապազոնի ալիքների համար. կառուցվածքով պարզ են, ունեն փոքր չափեր և առանձնապես հարմար են ինքնաթիռներում օգտագործելու համար։
 
=== Մակերևութային ալիքների անտենաներ ===
''Մակերևութային ալիքների անտենաները'' հարթ կամ ձողային բաց կառուցվածքներ են (մաքուր [[դիէլեկտրիկ]], դիէլեկտրիկ մետաղի հիմքի վրա և այլն)՝ շարունակված ալիքատարի ծայրից։ Շատ գործածական են ''դիէլեկտրիկ անտենաները'' (նկ. 7):։ Պատկանում են առանցքային ճառագայթման անտենաների համակարգերի շարքին, ձողի որոշակի հատվածքի դեպքում ճառագայթման էներգիայի հիմնական մասն ուղղված է նրա առանցքի ուղղությամբ։ Այս համակարգերը բավականաչափ լայնաշերտ են և կիրառվում են սանտիմետրային ու դեցիմետրային դիապազոնի ալիքների համար՝ [[ինքնաթիռ]]ներում, [[ռադիոլոկացիոն կայան]]ներում և այլն։
 
Շատ մեծ ուղղվածության ճառագայթում (ընդունում) ստանալու համար լայնորեն կիրառվում են բազմատարրային, բազմահայելային, սինթեզային և այլ տիպի անտենային համակարգեր, որոնք ձգվում են հազարավոր մ կամ զբաղեցնում են տասնյակ հա տարածություն։ Նրանց լուծող ուժը հասնում է աղեղային րոպեների ու վայրկյանների։ Ներկայումս անտենային տեխնիկայի զարգացման հիմնական խնդիրն է ստեղծել հնարավորին չափ մեծ անտենային համակարգեր և դրանք օգտագործել ավելի ու ավելի կարճ ալիքների համար։
 
== Գիտնականներ ==
Տարբեր տիպի անտենաների սխեմաների և տեսության մշակման ու զարգացման մեջ մեծ ներդրում ունեն խորհրդային գիտնականներ՝ Գ. Զ. Այզենբերգը, Լ. Դ. Բախրախը, Բ. Վ. Բրաուդեն, Լ. Դ. Կուզնեցովը, Մ. Ա. Միլլերը, Մ. Ս. Նեյմանը, Ա. Ա. Պիստոլկորսը, Յա. Ն. Ֆելդը և ուրիշներ, արտասահմանյան գիտնականներից՝ անգլիացի Գ. Հոուեն, ֆրանսիացի Լ. Բրիլլլեն, ամերիկացի Գ. Բրաունը, Պ. Կարտերը, Գ. Բոլյանը, շվեդացի Է. Հալլեն։
 
== Անտենաների ուսումնասիրությունը Հայաստանում ==
Ռադիոինտերֆերոմետրերի և բազմահայելային անտենաների ուսումնասիրմամբ ու նրանց ստեղծմամբ խորհրդային տարիներին զբաղվել են [[Բյուրականի աստղադիտարան]]ում, [[ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ]]ում և [[ԽՍՀՄ]] Մինիստորների սովետի ստանդարտների պետական կոմիտեի ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անտենա» էջից