«Անտառաբուծություն (բուսաբուծություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (8) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Անտառաբուծություն''', [[բուսաբուծություն|բուսաբուծության]] ճյուղ, խնդիրն է անտառի պլանավորված աճեցումը՝ [[փայտանյութ]]ի ստացման, ջրային ռեժիմի կարգավորման, հողբարելավման նպատակով։
 
Անտառտնկումները լինում են ''միատարր'' (կազմված միայն մեկ տեսակից) և ''խառը'' (մի քանի տեսակներից), ըստ տարիքի՝ միահասակ և տարահասակ, ըստ ձևի՝ միահարկ և բազմահարկ (առաջին շարահարկում լինում են լուսասեր, իսկ երկրորդ և հաջորդ շարահարկերում՝ համեմատաբար ստվերասեր տեսակներ), ըստ հասունացման աստիճանի՝ ''մատղաշ'', ''ձողանային'', ''հասունացող'', ''հասուն'' և ''գերհասուն''։ Անտառազուրկ տարածքներում անտառների աճեցումը կատարվում է արհեստական ցանքի, տնկման, երբեմն էլ կտրոնների ([[ուռի]], [[բարդի]], [[սոսի]] և այլն) միջոցով, մնացած դեպքերում բնական եղանակով (սերմնաբույսերով կամ արմատաընձյուղներով)։ Լեռնային պայմաններում հողապաշտպան և ջրային ռեժիմի կարգավորման նպատակով ստեղծվում են խառը, բազմահարկ անտառներ։ Ծառերի աճին զուգընթաց կատարվում են նաև անտառհատումներ։
 
{{ՀԲ}}