«Անասնաբուժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Անասնաբուժությունը տարբեր ժամանակահատվածներում և տարբեր վայրերում: clean up, փոխարինվեց: ): → )։ (3) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|ԱՎ...
Տող 9.
Գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների օրգանիզմի կառուցվածքը, նրանում ընթացող բնականոն, ախտաբանական պրոցեսները, հիվանդությունների պատճառները, նշանները, ախտորոշման և բուժման մեթոդները։ Միաժամանակ անասնաբուժություն ասելով հասկացվում է կենդանիների և մարդկանց հիվանդությունները կանխող, վերացնող անասնաբուժա-սանիտարական միջոցառումների համալիրը։ Անասնաբուժությունը սերտորեն կապված է անասնաբուծության, բժշկագիտության, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանական մի շարք գիտությունների հետ։ Անասնաբուժությունը միավորում է կենդանիների անատոմիան, ֆիզիոլոգիան, հյուսվածաբանությունը, անասնաբուժական մանրէաբանությունը, դեղագիտությունը, ախտորոշագիտությունը, ծննդագիտությունը (արհեստական սերմնավորման հետ), մակաբուծաբանությունը, կենդանիների համաճարակագիտությունը, ընդհանուր և մասնավոր վիրաբուժությունը, ներքին ոչ վարակիչ հիվանդությունները և դրանց բուժումը, անասնաբուժա-սանիտարական փորձազննությունը, դատական անասնաբուժությունը։
== Անասնաբուժությունը տարբեր ժամանակահատվածներում և տարբեր վայրերում ==
Կենդանիների բուժման մասին հնագույն տեղեկությունները մեզ են հասել [[Եգիպտոս]]ում հայտնաբերված «անասնաբուժական պապիրուս»–ից (մ.թ.ա. 4-րդ հազարամյակ), ուր նկարագրված են թռչունների գոնջությունը, տավարի ժանտախտը, կենդանիների կատաղությունը և այլն։ [[Հին Եգիպտոս]]ում «Կյանքի դպրոց» վարժարանում տարբեր գիտությունների հետ ուսումնասիրվել է նաև անասնաբուժությունը։ [[Հնդկաստան|Հնդկ]]ական Վեդայական ժողովածուներում նկարագրված են կենդանիների մի շարք հիվանդություններ և դրանց բուժման միջոցները։ [[Պարսկաստան|Պարսկա]]կան «Ավեստա»–ում խոսվում է շների որոշ հիվանդությունների և հատկապես կատաղության մասին։ [[Հին Հունաստան]]ում հայտնի են եղել հիպիատորները (ձիաբույժներ):։ Նրանց անասնաբուժական աշխատությունների մեծ մասը ընդգրկված է «Հիպիատրիկա» ժողովածուի մեջ (կազմվել է [[10-րդ դար]]ում):։ ժողովածուի 420 հոդվածներից 121-ը հույն ձիաբույժ Ապսիրտինն է (մ.թ. [[4-րդ դար]]):։ Անասնաբուժության մասին գրել են նաև հռոմեացի գիտնականներ Վառոնը (մ.թ.ա. [[116]]—[[127]]), Կալումելլան (մ.թ. 1-րդ դար) և ուրիշներ։ Միջին դարերում առավել հայտնի էին իտալացիներ՝ Ջ.Ռուֆոյի([[13–րդ դար|13-րդ դար]]),Կ. Ռուինի ([[14-րդ դար]]), ֆրանսիացիներ՝ Վ. Կոյտրեի ([[16-րդ դար]] )» ժ. ՝Սոլեյսելի ([[18-րդ դար]]) և ուրիշների երկերը։ 18-րդ դարում [[Եվրոպա]]կան երկրներում բացվում են անասնաբուժական դպրոցներ, հրատարակվում հանրագիտարաններ, աշխատություններ և պարբերականներ։ Ռուսաստանում առաջին անասնաբուժական դպրոցը կազմակերպվել է [[1733 թվական]]ին, Մոսկվայի մոտ գտնվող Իտրոշյովո գյուղի ձիաբուծարանում։ [[19–րդ դար|19-րդ դարո]]ւմ իմունոլոգիայի, մանրէաբանության բնագավառներում՝ Պաստյորի, Ռ. Կոխի և ուրիշների հայտնագործություններից հետո գործածության մեջ մտան վակցինաները, շիճուկները, անտիբիոտիկները են։ Հին Հայաստանում Անասնաբուժությամբ զբաղվում էին քրմերը, հովիվները, հեքիմները, ավելի ուշ՝ պայտարները։ Հնագույն անասնաբուժությունը բաղկացած էր երկու տարրից՝ անասնաբուժությունը բնության մեջ գոյություն ունեցող բուժամիջոցների որոնում՝ դեղանյութեր պատրաստելով բույսերից (լոշտակ, արքայիկ, դդում, սխտոր,կտավատի սերմ), ձվից, արջի, ոզնու ճարպից և այլն, զանազան հմայությունների գործադրում՝ «չար ոգիներից» ազատելու համար։ Այս երկու հիմնական տարրերը՝ փորձնական-գիտական և սնոտիապաշտական, եղել են բոլոր կրոններում, այդ թվում և քրիստոնեության մեջ։ Միջին դարերում կիրառվել են վիրաբուժական միջամտություններ վերքերի, ջարդվածքների, հոդախախտումների, դժվար ծննդաբերության և այլ դեպքերում։
== Անասնաբուժությունը Հայաստանում ==
12-րդ դարում (կամ ամենաուշը 13-րդ դարի սկզբներին) Կիլիկիայում արաբերենից թարգմանվել է «Գիրք վաստակոց»–ը (հայերեն հրատարակված [[1877]]), որը օտարազգի քսան հեղինակների (նրանց թվում՝ Վառոնի) գրվածքների հավաքածուն է։ Գրքի առանձին գլուխներում լուսաբանված են կենդանիների զանազան հիվանդություններ (աչքացավ, աչքի սպիտակում, միզակապություն, տաքություն, թոքացավ, խոցտուկ և այլն) և դրաևց կանխման ու բուժման ձևերը։ [[1696]] թվականին Ղազար Ամթեցին (Հոգոց վանք) արաբերենից հայերեն է փոխադրել «Բժշկարան վասն ձի ու ջորոյ և կամ իշու...» գրվածքը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 459)։ Բժշկարանում (ընդամենը 10 թերթ) խոսվում է մարմնի տարբեր հատվածների հիվանդությունների և դրանց բուժման միջոցառումների մասին, իսկ «Վասն հիվանդութեանց անասնոց» ձեռագրում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 9102)՝ աչքացավի, մորթու խոցերի, բերանի խոցի, վիրավոր կենդանիների, հարբուխի, հազի և այլ հիվանդությունների մասին։ Կիլիկիայի Հայկական թագավորության ժամանակ թարգմանվել է (ենթադրվում է ֆրանսերենից) «Ի գրաստոց բժշկարանեն փոխած» բժշկարանը (տես «Բազմավեպ», 1867, ձեռագիր 12)։ 19-րդ դարում Մելքոն Պեյլերյանը բնութագրել է շների կատաղությունը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր 8428)։ Երևանի նահանգը կազմվելուց հետո, ռուս անասնաբույժների օժանդակությամբ, ստեղծվում են անասնաբուժարաններ, անասնաբուժական սահմանային կետեր։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ստեղծվեց անասնաբուժական սպասարկման լայն ցանց։ [[1928]] թվականին կազմակերպվեց Անղրկովկասյան անասնաբուժական ինստիտուտը ([[1930]] թվականից՝ Երևանի անասնաբուծա-բուժական ինստիտուտ), իսկ [[1930]] թվականին՝ Անասնաբուժական ԳՀԻ։ Անասնապահության և Կերահայթայթման ԳՀԻ-ների միավորմամբ [[1956]] թվականին ստեղծվեց [[ՀԽՍՀ]] անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ։ Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերացվեցին ձիերի խլախտը, էնցեֆալոմիելիտը, տավարի ժանտախտը և վարակիչ այլ հիվանդություններ։ Մշակվեցին սիբիրախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի և այլ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ (պրոֆեսորներ՝ Ա.Ի. Իսահակյան, Վ. Ս. Ղազարյան, Գ. Ա. Շաքարյան, Հ. Բ. Բոյախչյան, Վ. Գ. Հայրապետյան և ուրիշևեր)։ Համամիութենակաև ճաևաչում են գտել [[ՀԽՍՀ]] ԳԱ թղթ-անդամ Է. Հ. Դավթյանի, Գ. Ա. Գրիգորյանի, Ա. Հ. Ղևոնդյաևի ուսումնասիրությունները ճիճվային և մակաբուծական հիվաևդություևների վերաբերյալ, նշված եև դրանց դեմ պայքարի Նորագույն բուժական միջոցառումները։ Հայտնի են պրոֆեսոր Ս. Գ. Մելիքսեթյանի ստեղծած մագնիսական զոնդ և օղակ, մետաղորսիչ անասնաբուժական գործիքները, պրոֆեսոր Ա. Ա. Բայբուրտցյանի առաջարկած ամորձատման նոր մեթոդը։ Ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժամիջոցների մշակման գործում մեծ աշխատանք է կատարել պրոֆեսոր Պ. Ա. Հովհաննիսյանը։ Ծննդագիտության, արհեստական սերմնավորման բնագավառներում ակնառու ներդրումներ ունեն պրոֆեսորներ Ա. Հ. Մանասյանը, Հ. Հ. Մադոյանը, Գ. Ս. Գրիգորյանը և ուրիշներ, դեղագիտության, իմունոլոգիայի ասպարեզներում՝ պրոֆեսոր Ս. Շ. Աաքանյանը։ Պրոֆեսոր Հ. Գ. Ստեփանյանն առաջարկել է բնական ստամոքսահյութի օգտագործումը՝ որպես աճը խթանող և ստամոքսաղիքային համակարգի մի շարք հիվանդություններ բուժող միջոց։ Հյուսվածաբան Ե. Վ. Կադիլովի ղեկավարությամբ ուսումնասիրել են կաթնասունների օրգանների և հյուսվածքների վերականգնման, պատվաստման տեսական հարցերը, պրոֆեսոր Տ. Բ. Մովսիսյանի ղեկավարությամբ՝ մի շարք վարակիչ հիվանդությունների ախտաբանական անատոմիան։ Ախտաբան Մ. Ս. Գրիգորյանն ուսումնասիրել է ցավի ախտաբանական ֆիզիոլոգիան, միկրոտարրերի դերը օրգանիզմի համար և այլն։