«Անապատ (աշխարագրություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 14.
Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2։
 
Ամռանը շատ շոգ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30&nbsp;°C է, իսկ առավելագույնը՝ +58,1&nbsp;°C ([[Սահարա]])։ Ավազը տաքանում է մինչև +80&nbsp;°C։ Ձմռանը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10&nbsp;°C է, երբեմն՝ -50&nbsp;°C (բարեխառն գոտում)։ Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը՝ 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում՝ 50 մմ<ref name=EG>{{cite book |title=Essentials of Geology, 3rd ed. |last=Marshak |year=2009 |publisher=W. W. Norton & Co |isbn=978-0-393-19656-6 |page=452 |url=http://www.gobookee.net/out.php?q=essentials+of+geology+3rd+edition&t=2&c=0 }}</ref>։ Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը։ Կիսաանապատներում տեղումները 250 - 5000 մմ են, կանաչով ծածկվելու դեպքում վերածվում են տափաստանների<ref name="usgs"/><ref name="brittanica">{{cite web|url = http://www.britannica.com/eb/article-70815/desert |author=Smith, Jeremy M. B. |title = Desert|accessdate = 2013-09-24|publisher= Encyclopædia Britannica online}}</ref>։
[[Պատկեր:Karakum Desert.jpg|մինի|աջից|[[Կարակում]]]]
 
Տող 45.
 
=== Քարային անապատներ===
Քարային անապատները (արաբ, համադա) առաջացել են թույլ հողմահարվող հիմնահողերի վրա, ունեն հողաբուսական ծածկույթից համարյա զուրկ, խճային կամ կոպճաքարային մակերևույթ (Սահարայում՝ ռեգի, Կենտրոնական Ասիայում՝ գոբի)։ Քարային անապատների ժայռերն ու քարերը երկաթ պարունակելու դեպքում ծածկվում են շագանակագույն պաշտպանական փայլուն կեղևով (արևայրուկ)։
 
=== Կավային անապատներ===
Կավային անապատները առաջացել են ծովային, լճային, գետային և պրոլյուվիալ կավային նստվածքների վրա։ Ծովային աղիացած կավերի շրջանում տարածված են աղուտները՝ աղասեր բուսականությամբ, անուշահամ ջրերի կավային նստվածքների շրջանում՝ բուսականությունից համարյա զուրկ թաքիրները։
 
=== Գիպսա-անհիդրիդային անապատներ ===
Տող 62.
Կա յծքարային անապատները առաջացել են գլխավորապես արևադարձային գոտիներում։ Լատերիտսւյին պրոցեսներն առաջացնում են ռելիեֆը զրահապատող կայծքարա՝ ագատային կեղև, որպիսին տեղ–տեղ նկատվում է [[Թուրքմենիա]]յի անապատներում։
== Յուրացում ==
Անապատների յուրացումն սկսվել է պալեոլիթից։ [[Նեոլիթ]]ում օգտագործվում էին որպես արոտավայրեր և մասամբ՝ հողագործության համար (գետերի հեղեղատները)։ [[Բրոնզի դար]]աշրջանում կառուցվել են ոռոգիչ [[ջրանցք]]ներ, փորվել ջրհորներ։ Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են [[օազիս]]ներ։ Օազիսային հողագործությունն ասսփճանաբար դարձել է բնակչության գոյության հիմնական միջոցը։ Արևադարձային գոտու անապատների ոռոգովի շրջաններում մշակում են [[բամբակենի]], շաքարեղեգ, [[բրինձ]], խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Աֆրիկայի անապատներում [[արտեզյան ջրեր]]ի հայտնաբերմսւքբ ստեղծվեցին բազմաթիվ մանր [[օազիս]]ներ, աճեց փյունիկյան արմավենին։ Անապատների յուրացման համար կարևոր է նաև նրանց ընդերքի օգտագործումը։
{{-}}